Նախագահի աշխատակազմն ստացել է Արսեն Թորոսյանին առողջապահության նախարարի պաշտոնից ազատելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը, հայտնել են Արմեն Սարգսյանի աշխատակազմից։
Ըստ շրջանառվող տեղեկությունների, նա փոխարինելու է Էդուարդ Աղաջանյանին՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։
[լրացում․ 14։18] Նախագահի աշխատակազմից հայտնում են նաև, որ առողջապահության նախարարի պաշտոնում վարչապետն առաջարկել է նշանակել առողջապահության փոխնախարար (մասնագիտությամբ՝ իրավաբան) Անահիտ Ավանեսյանին։