Ալեքսեյ Նավալնին ձերբակալվել է մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո՝ անձնագրային անցակետ հասնելուն պես։
Նրա ինքնաթիռն այսօր երեկոյան պետք է վայրէջք կատարեր «Վնուկովո» օդանավակայանում, որտեղ Նավալնուն դիմավորելու համար հավաքվել էին հարյուրավոր մարդիկ և տասնյակ ոստիկանական մեքենաներ։
Վնուկովոյի բոլոր մուտքերը կեսօրից փակ էին։ Օդանավակայանի տարածք կարելի էր մտնել բացառապես ավիատոմսի առկայության պարագայում։
Հետևելով, հավանաբար, մուտքերի մոտ ընթացող «չհամաձայնեցված» ակցիային, Վնուկովոյի թվիթերյան էջը ցերեկը հիշել էր 41 թվականը և գրել. «Մենք արժանապատվորեն «դիմավորել ենք» Գերմանիայից ինքնաթիռները 1941-ին, կդիմավորենք նաև 2021-ին»։
2021-ին, սակայն, չդիմավորեցին։ Ռուսաստան հասնելուն պես Նավալնու ինքնաթիռը լռվեց օդում։ Հետո շրջվեց և թռավ դեպի «Շերեմետևո» օդանավակայան։ Պարզվեց, «Վնուկովոն» վերջին պահին չեղարկել է բոլոր, այդ թվում’ Նավալնու օդանավի, վայրէջքները։
Շերեմետևոյում Նավալնին ձերբակալվեց։ Ըստ իրավապահների՝ Պուտինի հիմնական հակառակորդը մինչև դատը կմնա կալանքի տակ։
Видео задержания Навального pic.twitter.com/6E26RrmF3x
— Дождь (@tvrain) January 17, 2021
Վնուկովոյի օդանավակայանից օրվա ընթացքում բերման է ենթարկվել ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ լրագրողներ։ Բերման է ենթարկվել նաև Լյուբով Սոբոլը և նավալնու եղբայրը՝ Օլեգ Նավալնին։
Видео задержания Любови Соболь аэропорту "Внуково". Задержан также брат Алексея Навального Олег. Автор видео – Антон Сергиенко (RFE/RL) #навальный pic.twitter.com/jfnAqAX1Md
— Радио Свобода (@SvobodaRadio) January 17, 2021
Ձերբակալությունները շարունակվում են նաև հիմա․ մարդիկ անհատական պիկետների են դուրս գալիս Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։
Amnesty International-ը հայտարարություն է տարածել և ճանաչել Նավալնուն «խղճի բանտարկյալ»։
Հիշեցնենք, որ մահափորձից հետո ընդդիմադիրը (կոմայի մեջ) տեղափոխվել էր Գերմանիա։ Ապաքինվելուց հետո նա հայտարարել էր, որ վերադառնալու է Ռուսաստան։ Վերադարձի անոտացիային հաջորդել էր Ռուսաստանի ՔԿ-ի հայտարարությունը. ՔԿ-ն, որը հրաժարվել էր նույնիսկ քննել Նավալնու թունավորման դեպքը (որն, ի դեպ, բացահայտվել է հետաքննող լրագրողների կողմից), հայտարարել էր, որ նոր քրեական գործ է հարուցել նրա դեմ՝ մեղադրելով այս անգամ էլ մեքենայությունների մեջ։
Շաբաթվա սկզբին նաև հայտնի է դարձել, որ դեկտեմբերի 29-ից ընդդիմադիրը գտնվում է դաշնային հետախուզման մեջ:
հ․գ․ Ալեքսեյ և Յուլիա Նավալնիները՝ Բեռլին-Մոսկվա օդանավի մեջ․
«Мальчик, водочки нам принеси. Мы домой летим»
Видео: @navalny / Instagram pic.twitter.com/XAI413hc4Z
— Дождь (@tvrain) January 17, 2021