Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար Ալեքսեյ Նավալնին վերակենդանացման բաժանմունքում է՝ կոմայի մեջ։ Միացված է արհեստական օդափոխության սարքին։ Փաստաբանի վկայությամբ՝ նա թունավորված է:
Օգոստոսի 21-ի թարմացումներն՝ այստեղ։
23։55_ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել են, որ իրենց երկրները պատրաստ են աջակցել Ալեքսեյ Նավալնուն՝ բուժում ստանալու հարցում։ Այս մասին երկու երկրների ղեկավարները հայտարարել են համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք պատրաստ ենք անհրաժեշտ օգնություն տրամադրել Նավալնուն ու նրա հարազատներին՝ առողջությանը, ապաստան ստանալուն և պաշտպանությանը վերաբերող հարցերում», — հայտնել է Մակրոնը։
Մեդուզայի փոխանցմամբ, ընդդիմադիր գործչի դաշնակիցներն ավելի վաղ դիմել էին Կրեմլին՝ արտասահմանյան կլինիկա տեղափոխվելու թույլտվություն ստանալու հարցով։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Կրեմլը պատրաստ է օգնություն տրամադրել։
Օմսկի հիվանդանոցում, որտեղ այս պահին Նավալնին բուժում է ստանում, բժիշկները հրաժարվում են տեղափոխման թույլտվություն տրամադրել՝ պնդելով, որ հիվանդի վիճակը դեռևս շարունակում է ծանր մնալ։ Նավալնու թիմի ներկայացուցիչները կարծում են, որ այդպիսով փորձում են ժամանակ շահել, որպեսզի հետագայում հնարավոր չլինի պարզել տոքսինը, որով Նավալնին թունավորվել էր։
20:27_ Նավալնու վիճակը կայուն է։ Նա դեռևս կոմայի մեջ է։ Բժիշկների փոխանցմամբ՝ կյանքին վտանգ չի սպառնում։
Նրա կնոջը՝ Յուլիա Նավալնայային, թույլատրել են տեսակցել ամուսնուն։ Ավելի վաղ Յուլիան վերցրել էր ամուսնու իրերը և հայտարարել, որ դրանք կարող են առգրավվել միայն իրեն ձերբակալելու պարագայում։
Вещи Алексея забрала с собой Юля. Она сказала, что не позволяет их изъять, и забрать их можно только с ней при условии ее задержания и последующего личного обыска. pic.twitter.com/yvKWhrtHN7
— Кира Ярмыш (@Kira_Yarmysh) August 20, 2020
Կրեմլից հայտարարել են, որ հետևում են Նավալնու վիճակին․ անհրաժեշտության դեպքում պատրաստ են օգնել էվակուացիայի հետ կապված հարցերում։
17։29_ Ալեքսեյ Նավալնու վիճակը մնում է կայուն ծանր։ Հիվանդանոցը, որում ընդդիմադիր գործիչը ներկայումս բուժում է ստանում, չունի բավարար միջոցներ համապատասխան հետազոտությունների համար։ Այլ հիվանդանոց տեղափոխելու հնարավորություն Նավալնու թիմակիցները չունեն։
Նավալնու կինը՝ Յուլիա Նավալնայան, հիվանդանոցի գլխավոր բժշկի մոտ է։ Ընդդիմադիր գործչի հիմնադրած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի նախագահ Իվան Ժդանովը թվիթերի իր էջում հայտնել է, որ բժիշկները հրաժարվում են տրամադրել բժշկական հետազոտությունների մասին փաստաթղթերը։
Նավալնու կնոջը՝ Յուլիա Նավալնայային, թույլ չեն տվել տեսակցել ամուսնուն, քանի որ, ըստ բժիշկների, հիվանդը, ով ներկայումս անգիտակից վիճակում է, «տեսակցության թույլտվություն չի տրամադրել»։ Տեսակցությունն արգելվել է նաև Նավալնու մշտական բժիշկ Անաստասիա Վասիլևնայի համար, որին տեղեկություններ չեն տրամադրում անգամ նրա բուժման ընթացքի մասին։
Նավալնու մամուլի խոսնակ Կիրա Յարմիշը գրում է, որ քննիչներն առգրավել են Ալեքսեյի բոլոր իրերը։
15:21_ Նավալնու մամուլի խոսնակ Կիրա Յարմիշը՝ արձագանքելով ԶԼՄ֊ների և տելեգրամ֊ալիքների հրապարակումներին, իբր Նավալնին ալկոհոլային թունավորում է ստացել, հայտարարել է, որ նախօրեին ընդդիմադիր գործիչը ալկոհոլ չի օգտագործել և խումարաթողի համար դեղեր չի խմել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նա նշել էր, որ ուշաթափվելուն նախորդող երկար ժամանակահատվածում Նավալնին ոչինչ չի կերել և միայն սև թեյ է խմել՝ Տոմսկի օդանավակայանի սրճարաններից մեկում։
Вижу, кремлевские телеграм-каналы стали отрабатывать новый темник: якобы Навальный вчера вечером много пил, а сегодня сам принял таблетку от похмелья, что и спровоцировало отравление. Это неправда. Он не пил вчера и не принимал никаких таблеток сегодня
— Кира Ярмыш (@Kira_Yarmysh) August 20, 2020
13:27 _ «Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Պացիենտը դեռևս հիվանդանոցում է, նրա կյանքին վտանգ է սպառնում», ― քիչ առաջ հայտնել է Օմսկի շտապ օգնության h. 1 հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալը։ МБХ-медиа-ի փոխանցմամբ՝ Նավալնու դիագնոզը նա այդպես էլ չի նշել։
Նավալնու բուժող բժիշկներից Յարոսլավ Աշիխմինը «Новая газета» լրատվականի հետ զրույցում նշել է, որ Նավալնուն, ամենայն հավանականությամբ, կտեղափոխեն արտասահման․ «Հիմա մենք ակտիվորեն փորձում են պայմանավորվել կլինիկաների հետ, որոնք նման դեպքերի բուժման փորձ ունեն։ Դա կարող է լինել Հաննովերի կամ Ստրասբուրգի կլինիկան։ Տարօրինակ զուգադիպություն է, բայց նման պացիենտներով զբաղվում է նաև Սոլսբերիի հոսպիտալը», ֊ ասել է Աշիխմինը։
12:54_ «Հիվանդանոցում ավելի շատ ոստիկան կա հիմա, քան բժիշկ», ֊ թվիթերի իր էջում գրել է Նավալնու մամուլի խոսնակ Կիրա Յարմիշը։
Միտումնավոր թունավորման վարկածը քննչական մարմինները մինչ այժմ չեն դիտարկում։
А также отдельно хочется спросить: если правоохранительные органы не рассматривают версию с преднамеренным отравлением, почему в больнице столько ментов? Даю объяснения уже в третий раз и это явно только начало. Тут несколько отделов, уголовный розыск, транспортная полиция, СК
— Кира Ярмыш (@Kira_Yarmysh) August 20, 2020
Ну разумеется. Просто чай плохой попался.
Это госпропаганда сейчас и будет делать – верещать, что преднамеренного отравления не было, он случайно, он сам. Я была с Алексеем с самого утра, сидела на соседнем кресле самолета, и ничего общего с обычным отравлением тут нет https://t.co/siGxn9S9qb— Кира Ярмыш (@Kira_Yarmysh) August 20, 2020
12:02_ Նավալնու ինքնազգացողությունը կտրուկ վատացել է ինքնաթիռում՝ Տոմսկից Մոսկվա թռչելիս։ Օդանավը շտապ վայրէջք է կատարել Օմսկում, որտեղ ընդդիմության առաջնորդն անգիտակից վիճակում շտապօգնության մեքենայով հոսպիտալացրել է:
Նավալնու խոսնակ Կիրա Յարմիշը հայտնել է, որ, ամենայն հավանականությամբ, նրան թունավորել են։
Baza-ի փոխանցմամբ, բժիշկները ենթադրում են, որ նրան կարող էին թունավորել ուժեղ պսիխոդիսլեպտիկով՝ նատրիումի օքսիբուտերատով։ Կիրա Յարմիշը, սակայն, նշում է, որ բժիշկներն իրեն նման տեղեկատվություն չեն հաղորդել․ «Երկու ժամ առաջ նրանք պատրաստակամ էին կիսվել ցանկացած տեղեկությամբ, իսկ հիմա ձգձգում են և չեն ասում՝ ինչ է հայտնի»։
Անալիզների արդյունքները Նավալնու թիմակիցներին մինչ այժմ չեն փոխանցվել, բժիշկները հրաժարվել են խոսել նաև Նավալնու մշտական բժշկի՝ Անաստասիա Վասիլևայի հետ։
Յարմիշը նշել է, որ վերակենդանացման բաժանմունքում կուտակված ոստիկանները փորձում են բացատրություններ վերցնել բժիշկներից․ «Բժշկից բացատրություն են վերցնում։ Բժիշկն ինձ տեսավ բաժանմունքի միջանցքում, ասաց, որ «որոշ բաներ կոնֆիդենցիալ են», իսկ ոստիկաններին տարավ ուրիշ սենյակ»։
Ավելի ուշ հայտարարությամբ է հանդես եկել հիվանդանոցի գլխավոր բժիշկը՝ նշելով, որ թունավորումը վարկածներից մեկն է միայն։ Օրվա ընթացքում այն կճշտվի։
Выступление представителя больницы pic.twitter.com/s9vfS0cSDq
— Кира Ярмыш (@Kira_Yarmysh) August 20, 2020
Նավալնու՝ Տոմսկի շտաբի ղեկավար Քսենիա Ֆադեևան հայտնել է, որ Տոմսկում անցկացրած երեք օրերի ընթացքում և այսօր առավոտյան Նավալնին գանգատներ չի ունեցել։
S7 ավիաընկերությունից տեղեկացնում են, որ օդանավում ընդդիմադիր գործիչը ոչինչ չի կերել և չի խմել։ Թռիչքից առաջ, սակայն, նա թեյ է խմել Տոմսկի օդանավակայանի «Վենսկի սրճարանում»։ Ինտերֆաքսի փոխանցմամբ՝ այնտեղ ստուգումներ են սկսվել։
Համացանցում տեսանյութ էր հայտվել, որում լսվում է, ինչպես է Նավալնին ուշաթափվելուց առաջ գոռում ցավից:
Сердце кровью обливается
Навальный держись! ✊
Россия с тобой❤️ pic.twitter.com/rQjInOcsbW— Марк (@Mark_Ubro) August 20, 2020
😕 #Навальный pic.twitter.com/gOQNzAR9h9
— マハリンスキ🇵🇱🤝🇺🇦リョニャ (@Maharinsky) August 20, 2020