Եվրամիության երկրների առաջնորդներն այսօր կազմակերպված արտահերթ գագաթնաժողովի ժամանակ չեն ճանաչել Բելառուսի ընտրությունների արդյունքները։ Այս մասին հայտարարել է Ովրախորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Նա Մինսկին կոչ է արել խաղաղ ճանապարհով հանգուցալուծել ճգնաժամը։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը գագաթնաժողովի արդյունքներն ամփոփելով հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել ընտրախախտումների մասնակիցների և խաղաղ բնակիչների դեմ գործադրված բռնության պատասխանատուների նկատմամվ։ Եվրահանձնաժողովի նախագահը հայտնել է Բելառուսի ժողովրդին աջակցելու նպատակով 53 միլիոն եվրոյի տրամադրման մասին։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսքով, Եվրամիությունն ամեն ինչով խաղաղ ցուցարարների կողքին է։
«Բելառուսի ընտրություններում քվեարկությունը ազատ և արդար չի եղել», – հայտարարել է Մերկելը։
Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավեցկին իր հերէին ընդգծեց, որ Բելառուսի ներքին հարցերում որևէ արտաքին միջամտություն լինել չի կարող։ Սակայն Եվրամիությունը պետք է անի ամեն բան, որպես Բելառուսը տնտեսապես հնարավորինս քիչ կախվածություն ունենա Ռուսաստանից։
Ավելի վաղ, ընտրությունների արդյունքները չճանաչելու կոչով հանդես էր եկել Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան։