հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Առողջապահություն / Անգիտակից Ալեքսեյ Նավալնուն պատանդ են պահում մարզային հիվանդանոցում (թարմացվող)

Անգիտակից Ալեքսեյ Նավալնուն պատանդ են պահում մարզային հիվանդանոցում (թարմացվող)

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ, Վլադիմիր Պուտինի հիմնական հակառակորդ Ալեքսեյ Նավալնին օգոստոսի 20-ից վերակենդանացման բաժանմունքում է՝ կոմայի մեջ։ Նրա թիմակիցներն ու փաստաբանները պնդում են, որ Նավալնուն թունավորել են։ Երկու օր ձգվող լռությունից հետո այսօր երեկոյան Օմսկի հիվանդանոցի գլխավոր բժիշկը հայտնեց Նավալնու նախնական (պաշտոնական) ախտորոշումը՝ արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ անկում՝ նյութափոխանակության խանգարման հետևանքով։ Նավալնին պարբերաբար բուժհետազոտություններ է անցել, առողջական որևէ խնդիր չի ունեցել, պնդում են նրա փաստաբաններն ու մշտական բժիշկները․ նյութափոխանակման խանգարումն, ըստ նրանց, տեղի ունեցածն ինքնին չի բացատրում, բայց կարող է լինել թումավորման անմիջական հետևանք։

Միտումնավոր թունավորման հոդվածով քրեական գործ հարուցված չէ։ Բժիշկներն երկու օր է՝ արգելում էին Նավալնուն տեղափոխել արտասահման։ Օգոստոսի 21-ի երեկոյան՝ ճնշումների և միջազգային հայտարարությունների ներքո, արգելքը վերանայվել է։
_______________

22։08_ Ալեքսեյ Նավալնու մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը տեղեկացնում է, որ ընդդիմադիր գործչի տեղափոխումը կկազմակերպվի ոչ շուտ, քան 7 ժամից։ Նավալնին Բեռլին կմեկնի առավոտյան։

19։58_ Օմսկի հիվանդանոցը վերանայել է իր որոշումը և թույլատրել Ալեքսեյ Նավալնու տեղափոխումը Գերմանիա։ Բժիշկները հայտնել են, որ պատրաստ են Նավալնուն արտերկիր մեկնելու թույլտվություն տրամադրել՝ «պատասխանատվությունը կնոջ՝ Յուլիա Նավալնայաի վրա թողնելով»։

Հիշեցնենք, որ Նավալնու ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր ինքնաթիռում՝ Տոմսկից Մոսկվա թռչելիս, օգոստոսի 20-ի առավոտյան։ Օդանավը շտապ վայրէջք է կատարել Օմսկում, որտեղ ընդդիմության առաջնորդին անգիտակից վիճակում հոսպիտալացվրել են տեղական հիվանդանոցներից մեկում, որտեղ նրան մինչ այժմ պահում են։ Նավալնին կոմայի մեջ է՝ միացված արհեստական օդափոխության սարքին։

16։51_ Ալեքսեյ Նավալնու մոտ են մտել առավոտյան Գերմանիայից հատուկ չվերթով Օմսկ ժամանակ բժիշկները։ Նավալնու թիմակիցներին ու կնոջը թույլ չեն տվել խոսել գերմանացի բժիշկների հետ։ Հետազոտությունից հետո ոստիկանները նրանց հետին մուտքով ուղեկցել են դեպի մեքենաներ։

16:37_ Օմսկի շտապօգնության հիվանդանոցի գլխավոր բժիշկը երկու օր լռությունից հետո հայտնել է Նավալնու հիմնական ախտորոշումը․ արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ անկում՝ նյութափոխանակության խանգարման հետևանքով։ Բժշկական հետազոտությունները, ըստ նրա, դեռ շարունակվում են։

Ալեքսեյ Նավալնու բուժող բժիշկ Անաստասիա Վասիլևնան թվիթերի իր էջում գրում է, որ սա թունավորում է, որի ֆոնին  նյութափոխանակության ծանր խանգառում է առաջացել․ «Հասկացությունները ստոր նենգափոխում են»։

 «Նյութափոխանակության խանգարում կարող է լինել մեծ թվով հիվանդությունների դեպքում։ Դա վիճակ է, ոչ թե՝ ախտորոշում։ Շաքարի անկումը ևս ախտորոշում չէ։ Ի դեպ, շաքարը երեկ նորմալ էր։ Նորից մեզ հիմարի տեղ են դնում․ խելացի և ընդհանուր բառեր են, բայց կոմայի պատճառն ու ախտորոշումը պարզել ի վիճակի չեն», – գրում է Վասիլևնան։

Նշենք, որ Նավալնին պարբերաբար բժշկական հետազոտություններ է անցնում։ Առողջական խնդիրներ չի ունեցել, ալկոհոլ, թմրա- կամ դեղամիջոցներ չի օգտագործել։ Ուշաթափվելուն և կոմայի մեջ ընկնելուն նախորդող երկար ժամանակահատվածում Ալեքսեյը ոչինչ չի կերել և միայն սև թեյ է խմել՝ Տոմսկի օդանավակայանի սրճարաններից մեկում։

14:34_ Նավալնու հիմնադրած Կոռուպցիայի դեմ հիմնադրամի ղեկավար Իվան Ժդանովն առավոտյան ճեպազրույցի ընթացքում պատմել է, որ ականատես են եղել, ինչպես է Տրանսպորտային ոստիկանության ներկայացուցիչը հիվանդանոցի գլխավոր բժշկին հեռախոսով ինչ-որ բան ցույց տալիս և ասում, որ այս նյութը հայտնաբերել են Նավալնու օրգանիզմում։ Ի՞նչ նյութ են հայտնաբերել հարցին ոստիկանության ներկայացուցիչը պատասխանել է՝ «քննության գաղտնիք է»՝ հավելելով, սակայն, որ այն մահաբեր է և վտանգ է  ներկայացնում ոչ միայն Ալեքսեյի կյանքի համար, այլև նրան շրջապատող մարդկանց, և որ նրան հանդիպելու համար պետք է պաշտպանիչ համազգեստ կրել։

Նավալնու կինը նշել է, որ Օմսկի շտապ օգնության հիվանդանոցից Ալեքսեյին տեղափոխել հրաժարվում են։

Նրա մամուլի խոսնակ Կիրա Յարմիշի փոխանցմամբ, որ տեղափոխումը վերջին պահին են մերժել։ Մինչ այդ բժիշկները համաձայնել էին էվակուցման համար անհրաժեշտ փաստաթղթերը փոխանցել հարազատներին։

Պաշտոնական մեկնաբանությամբ՝ տեղափոխումը հետաձգվում է Նավալնու առողջական վիճակի բերումով։ Ընդդիմադիր գործչի թիմակիցների պնդմամբ՝ բժիշկներն ու հիվանդանոցում կուտակված մեծաթիվ ուժայինները պարզապես ժամանակ են շահում՝ թույնի հետքերը նրա օրգանիզմից վերացնելու համար։

Լրագրողների հետ զրույցում Օմսկի շտապ օգնության հ․1 հիվանդանոցի գլխավոր բժիշկը նշել է, որ հատուկ չվերթով Օմսկ ժամանած գերմանացի բժիշկների և գերմանական հատուկ կլինիկայի հետ, որը պատրաստակամություն է հայտնել ընդունել Նավալնուն, խորհրդակցելու կարիք չի տեսնում, քանի որ Բուդենկոյի և Պիրագովի կենտրոնների մասնագետներին գերմանացի բժիշկներից վատը չի համարում։

Ավելի ուշ՝ ժամը 12-ի շրջանակներում, Ժդանովի և Նավալնու կնոջ ճեպազրույցից հետո հայտարարությամբ է հանդես եկել նաև հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Անատոլի Կալինիչենկոն․ վերջինս նշել է, որ Նավալնու արյան և մեզի մեջ մինչ այժմ որևէ թույն չի հայտնաբերվել։ «Ուստի՝ թունավորման վարկածը ներկա պահին, հավանաբար, մեր գիտախցության խորքում մնում է դեռ, բայց մենք չենք կարծում, որ պացիենտը թունավորում է տարել», – ասել է նա։

Նախնական դիագնոզը չի նշվել։ Կալինիչենկոն հավելել է, որ բժիշկներն աշխատում են հինգ տարբեր վարկածների վրա, հետազոտությունների ևս երկու օր կշարունակվեն։

Հիվանդանոցի ներսում, շրջակայքում, Նավալնու բուժմամբ զբաղվող բժիշկների աշխատասենյակներում մեծ թվով ոստիկաններ են կուտակված, այդ թվում՝ Դաշնային անվտանգության ծառայությունից, Քննչական կոմիտեից և այլն։

Ռուսաստանի տարբեր քաղաքներում, Օմսկի հիվանդանոցի մոտ պիկետներ են անցնում, այդ թվում՝ Նավալնու էվակուացումը թույլատրելու պահանջով։ Կան ձերբակալվածներ։

Պուտինի ամենասուր քննադատ և հիմնական հակառակորդ Նավալնուն, որի հիմնադրած կառույցը՝ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը, վերջին շրջանի ամենաաղմկահարույց կառուպցիոն հետաքննությունների հեղինակն է, իսկ նրա նախաձեռնած «Խելացի քվեարկությունը»՝ հիմնական գործիքը, որի պատճառով իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը շոշափելի հետքայլեր է արձանագրում տեղական ընտրություններում, ըստ ընդդիմադիրների, գալիք ընտրություններին ընդառաջ թունավորել են։ 

Մահափորձի վարկածը առավել հիմավոր է դառնում Խաբարովսկի զանգվածային բողոքի ցույցերի (որոնք չէին լինի, եթե չլիներ «Խելացի քվեարկությունը»), Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունների, ընդդիմադիր գործիչների թունավորման կամ սպանության արմատացած պրակտիկայի ֆոնին։ 

Սա Նավալնուն թունավորելու արդեն երրորդ փորձն է։ Նախորդ երկուսի, այդ թվում՝ ոստիկանական մեկուսարանում տեղի ունեցածի առթիվ քրեական գործեր չեն հարուցվել անգամ, պատասխանատվության ենթարկվածներ չկան։