Home / Հայաստան / Նավալնու բժիշկները հայտարարել են նրա հնարավոր թունավորման մասին

Նավալնու բժիշկները հայտարարել են նրա հնարավոր թունավորման մասին

Հուլիսի 27-ի հանրահավաքին ընդառաջ ձերբակալված Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնուն հիուլիսի 28-ին տեղափոխել են Մոսկվայի թիվ 64 քաղաքային հիվանդանոց։ Պաշտոնական եզրակացության համաձայն, նրա մոտ ախտորոշվել է եղնջացան անունով հայտնի ալերգիկ ռեակցիա։

Ալեքսեյ Նավալնու բուժող բժիշկ Անաստասիա Վասիլևան, ով այսօր թույլտվություն էր ստացել լրացուցիչ զննություն կատարել, տեղեկացնում է, որ Նավալնիի մոտ կոնտակտային դերմատիտ է ախտորոշվել։ Տոքսիկ ագենտը, որը արտահայտված այտուց և ցան է հարուցել, դերևս բացահայտված չէ։

Քիչ առաջ Վասիլևան հայտնեց, որ Նավալնուն դուրս են գրել հիվանդանոցից և վերադարձրել մեկուսարան։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Ալեքսեյ Նավալնու բուժմամբ զբաղվող բժիշկները այցելել էին հիվանդանոց,  սակայն հիվանդասենյակի մոտ գտնվող ոստիկանական թիկնազորը թույլ չէր տվել նրանց հանդիպել Նավալնուն։

«Մեզ, ամեն դեպքում, հաջողվեց դռան արանքով (ազնիվ խոսք՝ իսկական աբսուրդ) տեսնել մեր հիվանդին, հավաքել գանգատներն ու անամնեզը։

Ի՞նչ է կատարվել։ Ո՞րն է նախնական ախտորոշումը։

Վերին և ստորին կոպերի, պերիօրբիտալ (աչքերի) հատվածի ընգծված այտուց և գերարյունություն, աջ կոնյունկտիվալ խոռոչի թարախային անջատում, արտահայտված քոր։ Պապուլային ցան վզի, մեջքի, կռծքավանդակի, արմունկների շրջանում։ Բողոքներն ու ախտանշանները համապատասխանում են սուր տոքսիկ կերատոկոնյունկտիվիտի կամ դերմատիտի և ընդհանուր ինտոքսիկացիայի  (մարմնի մաշկային ծածկույթի ախտահարում)։

Ես, որպես բժիշկ, ով երկու տարի առաջ զբաղվել է Ալեքսեյի աչքի մակերևույթի ծանրագույն այրվածքի բուժմամբ, կարող եմ հավաստիացնել, որ թե 2017-ին, թե հիմա նրա հիվանդության պատճառը անհայտ քիմիական նյութերի վնասակար ազդեցությունն է։ Ալեքսեյն ալերգիաներ չունի և երբեք էլ չի ունեցել։

Բացի այդ, նա և մյուս ձերբակալվածները նույն սնունդն են ընդունել, ոչ մի նոր օծանելիք կամ անձնական հիչգիենայի միջոց չի օգտագործել» – գրել էր Նավալնու բուժող բժիշկ Անաստասիա Վասիլևան։

Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Օլգա Շարապովան, ով իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր է, արգելել էր բժիշկներին լրացուցիչ զննություն կատարել։ Այսօր, սակայն, Շարապովան մրափոխվել էր և տրամադրել հետազոտության թույլատրություն։

Հիշեցնենք նաև, որ Նավալնու հոսպիտալացումից հետո երեկ երեկոյան հիվանդանոցի մոտ շուրջ երկու տասնյակ մարդ էր հավաքվել։ Ոստիկանությունը բիրտ ուժի կարառմամբ ցրել է ցուցարարներին և բերման ենթարկել «Դոժդ» հեռուստաընկերության լրագրողին, ով ուղիղ հեռարձակմամբ լուսաբանում էր հիվանդանոցի մուտքի մոտ տեղի ունեցող իրադարձությունները:

Ալեքսեյ Նավալնին ձերբակալվել էր հուլիսի 24-ին։ Դատարանը որոշում էր կայացրել 30 օրով ազատազրկել Նավալնուն Մոսկվայի քաղաքապետարանի մոտ հուլիսի  27-ի չարտոնված հանրահավաքին մասնակցելու կոչերի և ֆեյսբուքյան գրառման համար, որով նա հորդորում էր հետևել ակցիաների վերաբերյալ թեկնածուների հայտարարություններին։