Home / Հայաստան / Մոսկվայում «Խելացի քվեարկությունն» աշխատեց

Մոսկվայում «Խելացի քվեարկությունն» աշխատեց

Օգոստոսի 8-ի ընտրությունների արդյունքում Մոսկվայի քաղաքային դումայի  45 պատգամավորներից 20-ը ներկայացնում են համակարգային ընդդիմությունը. Կոմունիստական կուսակցությունը հաղթել է 13 շրջաններում, «Յաբլոկո»-ն՝ 4-ում, «Արդար Ռուսաստանը»՝ 3 շրջաններում։

Իշխող «Միասնական Ռուսաստան» (Եդինայա Ռոսսիա) կուսակցության այս ընտրություններում թեկնածուներ չէր առաջադրել․ բոլոր եդինորոսները, ինչպես նաև արտահամակարգային ընդդիմության (չգրանցված) թեկնածուների բացարձակ մեծամասնությունը, ընտրություններին մասնակցում էին ինքնաառաջադրվելով։

Իշխանամերձ բլոկի 25 ընտրված թեկնածուներից ընդհամենը 9-ն են անդամակցում «Միասնական Ռուսաստան» կուսակցությանը, 3-ը՝ իշխանամետ «Իմ Մոսկվան» միավորումից են, ևս 13-ը՝ ինքնաառաջադրված անկուսակցական թեկնածուներ են, ովքեր, ըստ «Մեդուզա» առցանց թերթի և «Բի֊բի֊սի» ռուսական ծառայության, վայելում են Մոսկվայի քաղաքապետարանի աջակցությունը։ «Միասնական Ռուսաստան» ֆրակցիան, կկազմավորվի 24-25 ինքնաառաջադրված պատգամավորներից, հայտնել է կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղար Անդրեյ Տուրչակը։

Սեպտեմբերի 9-ի գիշերը ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին թվիթերի իր էջում գրել էր, որ «Միասնական Ռուսաստան»-ը պարտություն է կրել 45 շրջաններից 24-ում, բայց «ընտրակեղծիքների օգնությամբ» ընտրված թեկնածուներից չորսից «խլել են իրենց մանդատները»։ «Ցանկացած դեպքում, սա «Խելացի քվեարկության» ֆանտաստիկ արդյունքն է»,- գրել է Նավալնին։

Հիշեցնենք, որ Ալեքսեյ Նավալնիի թիմը ստեղծված իրավիճակում, երբ անկախ և ընդդիմադիր թեկնածուները դեռևս գրանցման փուլում դուրս են մղվել ընտրական գործընթացից, առաջարկել էր «Խելացի քվեարկություն» ռազմավարությունը՝ կոչ անելով մոսկվացիներին գնալ ընտրությունների և ձայն տալ անցողիկ այն թեկնածուներին, ովքեր ի վիճակի են հաղթել իշխող «Միասնական Ռուսաստան»-ի ներկայացուցչին՝ անկախ տվյալ թեկնածուի կամ նրա ծրագրի նկատմամբ վերաբերմունքից։

Ընտրված բոլոր 20 ընդդիմադիր թեկնածուները «Խելացի քվեարկության» շրջանակներում ներկայացված ցանկից էին։

Հետաքրքրական է, որ նույնիսկ այն տեղամասում, որտեղ առաջադրվել էր «Միասնական Ռուսաստան» կուսակցության մոսկովյան բաժանմունքի ղեկավար Անդրեյ Մետելսկին, հաղթել է «Խելացի քվեարկության» առաջարկած թեկնածուն Կոմունիստական կուսակցությունից։

Մոսկվայի քաղաքային խորհրդարանի ընտրություններին ընդառաջ ընդդիմության արտահամակարգային՝ անկախ թեկնածուները, որոնք ինքնաառաջադրվելուց հետո օրենքով սահմանված ժամկետներում կարողացել էին հաղթահարել «ստորագրությունների շեմը», միևնույն է սեպտեմբերի 8-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու իրավունք չստացան։

Ընդիմադիրների դեպքում ընտրական հանձնաժողովը «հայտնաբերել էր» անվավեր ստորագրությունների թուլատրելի շեմի սահմանազանցում․ հանձնաժողովի չհիմնավորված, բայց պաշտոնական եզրակացությունները հիմք դարձան անկախ թեկնածուներին չգրանցելու համար։ 

Չգրանցված թեկնածուները բոլոր բողոքարկումները մերժվեցին։ Մոսկվայում հուլիսից 14-ից սկսած պարբերական բողոքի ցույցեր էին անցկացվում (որոշները՝ արտոնված, հիմնականում՝ չարտոնված)։ Բողոքի ցույցերից մի քանիսը ավարտվեցին ոստիկանության կողմից ուժի զանգվածային կիրառմամաբ, հազարավոր մարդիկ բերման ենթարկվեցին, հարյուրավոր մարդկանց նկատմամաբ վարչական գործեր հարուցվեցին, տասնյակից ավելի ցուցարարների դեմ քրեական գործեր հարուցվեցին, որոշների դատավճիռները արդեն կայացվել են։

Փողոց դուրս եկած (չգրանցված) անկախ թեկնածուները, Նավալնու թիմի անդամ Լյուբով Սոբոլից բացի, նախընտրական փուլի մեծ մասը անցկացրեցին կալանքի տակ։