հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Առողջապահություն / Նավալնին նկար է հրապարակել և խորհուրդ է տալիս ինքնուրույն շնչել

Նավալնին նկար է հրապարակել և խորհուրդ է տալիս ինքնուրույն շնչել

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար Ալեքսեյ Նավալնին թունավորումից ի վեր իր առաջին լուսանկարն է հրապարակել Ինստագրամում:

https://www.instagram.com/p/CFJwV0Dly0Z/?utm_source=ig_web_copy_link

 

Լուսանկարում Նավալնին կնոջ և երեխաների հետ է՝ Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցում, որտեղ օգոստոսից բուժում է ստանում: Նա գրել է․ «Բարև, Նավալնին է։ Կարոտել եմ ձեզ։ Դեռևս գրեթե ոչինչ չեմ կարողանում անել, բայց երեկ ամբողջ օրը կարողացել եմ ինքնուրույն շնչել։ Լռիվ ինքս, առանց կողմնակի օգնության, նույնիսկ կոկորդիս մեջի փականը չեմ օգտագործել։ Ինձ շատ դուր եկավ։ Զարմանահրաշ, շատերի կողմից թերագնահատված գործընթաց է։ Խորհոիրդ եմ տալիս»:

Նախօրեին «Շարիտե» հիվանդանոցը հայտնել է, որ Նավալնիի առողջական վիճակը շարունակում է բարելավվել, նրան անջատել են արհեստական շնչառության սարքից, և ռուսաստանցի ընդդիմադիրը կարողացել է տեղաշարժվել:

Երկուշաբթի օրը Գերմանիայի կառավարությունը հայտարարել է՝ ևս երկու անկախ լաբորատորիաներ հաստատել են, որ 44-ամյա Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» խմբի նյարդապարալիտիկ նյութով:

Օգոստոսի 20-ի առավոտյան Տոմսկից Մոսկվա թռչող ինքնաթիռում Ալեքսեյ Նավալնու ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Ինքնաթիռն արտահերթ վայրէջք է կատարել Օմսկի օդանավակայանում։ Նավալնուն կոմայի մեջ տեղափոխել են Օմսկի համար մեկ հիվանդանոց։ Նա դաշնակիցները վստահ են, որ առողջության կտրուկ վատթարացման պատճառը թունավորումն է։ Օմսկի հիվանդանոցի բժիշկները ընդդիմադիր գործի մոտ նյութափախանակության խանգարում են ախտորոշել՝ առանց մանրամասնելու դրա պատճառը։ 

Նավալնու ընտանիքը պահանջում էր թույլտվություն տրամադրել արտերկրում բուժման համար։ Գերմանիայից ժամանած բժիշկներին Օմսկի հիվանդանոցը տեղափոխման թույլտվություն չէր տալիս՝ դա բացատրելով Նավալնու վիճակի ծանրությամբ։ Օգոստոսի 22-ին, սակայն, հաջողվեց հատուկ ինքնաթիռով Նավալնուն տեղափոխել Բեռլինի «Շարիտե» հիվանդանոց։

Սեպտեմբերի 2-ին, Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ ըստ հետազոտությունների արդյունքների Նավալնու օրգանիզմում հայտնաբերվել է «Նովիչոկ» խմբի տոքսին։