Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է Թովուզի շրջանում հայ-ադրբեջանական սահմանին վիրավորված ենթասպա Ալիև Ռենատ Էլդար օղլիի մասին: Ըստ աղբյուրի՝ միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի օրը՝ հայկական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով:
Նախօրեին Հայաստանի պաշտպանական գերատեսչության մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ ադրբեջանական կողմը փորձում է ամրաշինական նոր աշխատանքներ ծավալել:
«Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կասեցնում են նման փորձերը` միաժամանակ ձեռնարկելով համապատասխան միջոցներ հետագա սրացումները կանխելու համար: Այս պահին սահմանի իրավիճակը կայուն վերահսկելի է», – երկուշաբթի օրը հայտարարել է Հայաստանի ՊՆ խոսնակը: