Այսօր՝ մարտի 10-ին, Ռուսաստանի Պետական դուման երկրորդ ընթերցմամբ քննարկում է Սահմանադրական փոփոխությունների նախագիծը։ «Միասնական Ռուսաստան» կուսակցության պատգամավոր Վալենտինա Տերեշկովան առաջարկել էր չեղարկել նախագահական ժամկետների սահմանափակումը կամ զրոյացնել Վլադիմիր Պուտինի նախագահության ժամկետները։
Խորհրդարանի ստորին պալատում նախագահ Վլադիմիր Պուտինը դեմ արտահայտվեց Տերեշկովայի՝ նախագահության ժամկետների քանակի սահմանափակման վերացման մասին սահմանադրական փոփոխության առաջարկին։
«Ստացվում է, որ լիազորությունները երկարաձգվում են այլընտրանք չունեցող ընտրությունների հիմքով։ Ռուսաստանի քաղաքացիները բոլոր ընտրություններում պետք է այլընտրանք ունենան։ Իշխանության փոխելիությունն անհրաժեշտ է երկրի զարգացման դինամիկայի ապահովման համար։ Մենք Սահմանադրական փոփոխությունները ընդունում ենք ոչ թե մեկ, երկու կամ տասը, այլ գոնե 30-50 տարվա համար։ Հասարակությունը պետք է երաշխիք ունենա, որ իշխանության պարբերական փոփոխությունն ապահովված է»։
Միևնույն ժամանակ, նախագահը կողմ էր իր նախագահական ժամկետների զրոյացման մասին առաջարկին։ Զրոյացումից հետո նա նորից կարող է մասնակցել նախագահական ընտրություններին։
«Այս տարբերակը սկզբունքորեն հնարավոր է, բայց միայն մի պայմանով․ Սահմանադրական դատարանը պետք է պաշտոնական եզրակացություն տա այն մասին, որ այդ առաջարկը չի հակասում Սահմանադրության դրույթներին։ Ի վերջո, մենք ոչ թե նոր սահմանադրություն ենք ընդնունում, այլ արդեն եղածում զգալի փոփոխություններ ենք մտցնում»:
Ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին թվիթերի իր էջում անդրադարձել է այսօրվա քննարկմանը․
«Հետաքրքիր է ստացվում։ Գործող Սահմանադրությունը երաշխավորում է, որ ես հաստատ կարող եմ մասնակցել նախագահական ընտրություններին, Իսկ Պուտինը հաստատ չի կարող։ Գործնականում, ես ՄԻԵԴ֊ի երկու դատ եմ շահել ու միևնույն է չեմ կարող։ Իսկ Պուտինն իշխում է արդեն 20 տարի, բայց միևնույն է առաջին ժամկետին կանցնի»։
Как интересно получается.
Действующая конституция гарантирует, что я точно могу участвовать в президентских выборах, а Путин – точно не может.
На практике же, я выиграл два суда в ЕСПЧ и всё равно не могу.
А Путин был у власти 20 лет, но всё равно пойдёт на первый срок.— Alexey Navalny (@navalny) March 10, 2020