13։07 – Ազգային ժողովի 2018 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններն ու դաշինքները պետբյուջեից ֆինանսական աջակցություն կստանան. որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստին։
Ըստ այդմ, այս տարվա պետբյուջեից «Իմ քայլը» կստանա 78 միլիոն դրամ, «Բարգավաճ Հայաստանը»` 9.1 միլիոն, «Լուսավոր Հայաստանը»` 7 միլիոն, ՀՀԿ-ն` 5.2 միլիոն, իսկ Դաշնակցությունը` 4.3 միլիոն դրամ։
Կառավարությունը նման որոշում կայացրեց` հիմք ընդունելով «Կուսակցությունների մասին» օրենքի պահանջը։
Որոշումը հիմնվում է «Կուսակցությունների մասին» օրենքի պահանջների վրա։
18։33 – Ուղղում․ տեքստի նախնական տարբերակում նշված էր, որ որոշումը հիմնվում է «Կուսակցությունների մասին» նոր օրենքի պահանջների վրա։ Մինչդեռ օրենքի փոփոխությունները, որոնք վերաբերում են կուսակցությունների ֆինանսավորման չափին և կարգին, ուժի մեջ կմտնեն միայն մյուս տարվանից։ Ուստի՝ կառավարության այս որոշումը հիմնվում է ոչ թե նոր փոփոխությունների, այլ հին (գործող) օրենքի պահանջների վրա։
Կարելի է տեսնել, օրինակ, մեկ տարի առաջ՝ 2020 թվականի փետրվարի 13-ին Կառավարության կողմից ընդունված նույնաբովանդակ որոշումը։