հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Էրդողանին զայրացրել է Թուրքական Կիպրոսի աշխարհիկությունը

Էրդողանին զայրացրել է Թուրքական Կիպրոսի աշխարհիկությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետությանը՝ Ղուրանի դասընթացների հետ կապված փոփոխություններ կատարելու որոշման համար, հաղորդել է The Middle East Eye-ը։

Այս շաբաթ Հյուսիսային Կիպրոսի սահմանադրական դատարանը վճռել էր, որ բոլոր, այդ թվում՝ Ղուրանի դասընթացները պիտի կարգավորվեն երկրի կրթության նախարարության, այլ ոչ թե կրոնական հանձնաժողովի կողմից։

«Սահմանադրական դատարանը նախ պետք է ուսանի աշխարհիկությունը։ Հյուսիսային Կիպրոսը Ֆրանսիա չէ։ Նրանք պիտի Թուրքիայի սովորույթները կիրառության մեջ դնեն, պիտի արագ կերպով ուղղեն այս սխալլը։ Հակառակ դեպքում մենք ուրիշ քայլերի կդիմենք»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանի հայտարարությանը հետևել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այցը ինքնահռչակ հանրապետություն։

1974-ի թուրքական ներխուժումից հետո, Կիպրոսը երկու մասի էր բաժանվել՝ հունական և թուրքական։ Կիպրոսի ինքնահռչակ Թուրքական Հանրապետությունն այս պահին ճանաչված է միայն Թուրքիայի կողմից, ով նաև ֆինանսավորում է անջատողական պետությանը։

Անկարան վերջին մեկ տարվա ընթացքում նաև ակտիվորեն խառնվում է Հյուսիսային Կիպրոսի ներքին գործերին։ Անցյալ տարվա ընտրություններին Էրդողանն աջակցում էր Էրսին Թաթարին, ով և ի վերջո հաղթեց։ Թաթարը Կիպրոսի հիմնախնդրի լուծման «երկու պետությունների» մոդելը։ Նրա հակառակորդ, արդեն նախկին նախագահ Մուստաֆա Ակինջիին թուրքամետ շրջանակները «դավաճան» և «Հունաստանի գործակալ» են անվանում։