Ադրբեջանը վերադարձրել է հայ-ադրբեջանական սահմանին այսօր մոլորված և գերեվարված հայ զինծառայող Արթուր Քաթանյանին:
«Հավելյալ հետաքննության ընթացքում պարզվել է, որ հունիսի 8-ին հայ-ադրբեջանական սահմանին` Լաչինի շրջանում ձերբակալված զինծառայողը Ադրբեջանի տարածքում հայտնվել է ոչ թե դիվերսիա իրականացնելու համար, այլ` մոլորվելու հետևանքով», – «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ն։
Ըստ Բաքվի, առաջին հարցաքննության ժամանակ զինծառայողն «իրեն կասկածելի է պահել, անվստահ պատասխաններ է տվել», ինչը «կասկածներ է հարուցել, որ նա դիվերսիոն խմբի անդամ է»։ Հետագայում այդ կասկածները փարատվել են։
Ադրբեջանական կողմը հայտնել է, որ զինծառայողին վերադարձրել է Հայաստանին։ Հայաստանի ՊՆ-ն այս տեղեկությունը դեռևս չի հաստատել։