Home / Բանակ / Քելբաջարում զինվոր է զոհվել․ Բաքու

Քելբաջարում զինվոր է զոհվել․ Բաքու

Դեկտեմբերի 8-ի գիշերը «հայկական կողմից գնդակոծության հետևանքով» Քելբաջարի շրջանում ադրբեջանցի զինվոր է զոհվել՝ հաղորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։

«Հայ-ադրբեջանական սահմանի Քելբաջարի ուղղությամբ զոհվել է շարքային Ալիև Ասիֆ Ադըլ օղլուն», – ասված է Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։

Ադրբեջանական կողմի հայտարարությունները, թե՝ Հայաստանի զինված ուժերը գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը, Հայաստանի ՊՆ դեռ երեկ երեկոյան ապատեղեկատվություն էր որակել։ «Հայկական կողմը ադրբեջանական ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել», – հայտարարել էր նախարարությունը։

Արդեն այսօր Երևանը հաղորդել է, որ  դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան ադրբեջանական ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված Հայաստանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ, և հավելել՝ «պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է»։ Հայկական կողմից տուժածներ, ըստ ՊՆ-ի, չկան։