28-ամյա տղամարդը «Զվարթնոց» օդանավակայանի դրամարկղի աշխատակցուհուց դանակի սպառնալիքով պահանջել է, որ իր համար չվերթ ապահովեն և արտերկիր մեկնելու տոմս տան։
Դեպքը, ըստ ոստիկանության, տեղի է ունեցել փետրվարի 9-ին՝ ժամը 17.00-ի սահմաններում, օդանավակայանի 4-րդ հարկում գործող ավիաընկերությունները սպասարկող դրամարկղերից մեկի մոտ։
«28-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին։ Տուժողից ընդունվել է հաղորդում», – գրել է ոստիկանությունը։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Տղամարդը ձերբակալվել է: