ԱԺ-ն տապալել է Սահմանադրական դատարանի ղեկավարի ընտրությունը
Ազգային ժողովում այսօր փակ գաղտնի քվեարկությամբ տապալվել է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի ընտրությունը։ Քվեարկությանը մասնակցել է 53 պատգամավոր, այնինչ անհրաժեշտ էր 63 կողմ քվե: Վահե Գրիգորյանի թեկածությունն առաջադրել էր նախագահ Արմեն Սարգսյանը։ Նշենք, որ դեռևս մայիսին Հայաստանի նախագահն առաջադրել էր Լեռնային Ղարաբաղի նախագահի խորհրդական Էմիլ Բաբայանի թեկնածությունը, սակայն Բաբայանը չէր ընտրվել։ Դրանից հետո 200-ից ավելի փաստաբաններ Վահե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելու կոչով դիմել էին նախագահ Սարգսյանին։ Ազգային ժողովը երեկ պատգամավորների թվի անբավարարության պատճառով նույնպես տապալել էր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի ընդունումը։
Երիտասարդ մասնագետներին հանուն «ընտանիքների» զրկում են բնակարան գնելու հնարավորությունից
Մոտ 1100 երիտասարդ մասնագետներ կամ առնվազն նրանց մեծ մասը զրկվում են մատչելի պայմաններով բնակարան ձեռք բերելուց: Քննարկվում է բողոքի ակցիների դուրս գալու հարցը:
Հայտարարել իրեն․ Վարդան Ջալոյանի հոդվածը
Ուզում եք անձնական ինքնություն՝ մի գժություն արեք: Սեփական կարծիքը չունենալը սքողելու մյուս ձևը «ազգային ինքնության» մասին դատարկաբան ճոռոմաբանությունն է: Եթե սեփական․․․
Սաբոտաժը հաղթանակի չի հասնի, կհաղթի հեղափոխությունը
Գլուխներդ բա՛րձր, հեղափոխությունը շարունակվում է։ Դեկտամբերին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որտեղ ժողովուրդը հաղթելու է անխուսափելիորեն...
ԱԺ-ն տապալեց ԸՕ-ի փոփոխությունների նախագիծը
Ազգային ժողովի այսօվա արտահերթ նիստի ժամանակ 54 կողմ, 3 դեմ ձայնով չի ընդունվել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը․․․
ՀՀԿ-ն նպատակ ունի ցույց տալ` ԸՕ փոփոխությունների գործընթացը ժողովրդական չէ
ՀՀԿ-ն ունի քաղաքական շահ, երբ դեմ է արտահայտվում Ընտրական օրենսգրքի փոփոխություններին։ Հանրապետականը ցանկանում է ներկայացնել, որ պրոցեսը ներառական չէ․․․
Փաշինյանը նորից փողոց դուրս գալու անհրաժեշտությունը չի բացառում
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է խորհրդարանական ընտրությունները տապալելու հնարավոր դավադրությանը։ «Վաղը լրանում է վարչապետի թեկնածու առաջադրելու առաջին ժամկետը, ևս մեկ շաբաթ է անհրաժեշտ, որ տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Այս ընթացքում կարո՞ղ են լինել դավադրություններ խորհրդարանական ընտրությունները տապալելու։ Տեսականորեն, այո՛․․․Չնայած բոլոր քաղաքական ուժերը հայտարարել են, որ չեն անելու դավադրություն, բայց եթե հանկարծ այդպիսի բաների փորձեն լինի, ինչի թույլ նախանշաններ սկզբունքորեն կարելի է դիտարկել, խոսքը էլի պետք է ասի ժողովուրդը։ Ես էլի նույն ճանապարհով պետք է դիմեմ ձեզ և առաջարկեմ, որ մենք նորից հավաքվենք։ Մի բան պարզ է՝ մենք պետք է գնանք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, և հույս ունեմ՝ քաղաքական ուժերը այս ըմբռմանը հակասող գործողություններ չեն անի»։ Այսօրվա Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ քննարկվում է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու օրենքի նախագիծը։ Քվեարկության համար հարկավոր է, որ ներկա լինեն ԱԺ պատգամավորի առնվազն 63-ը, սակայն ներկա են 53-ը։ Սա նշանակում է, որ կարող է տապալվել նախագծի 1-ին ընթերցմամբ ընդունումը։ «Ծառուկյան» դաշինքից բացակայում է վեց պատգամավոր, որոնց թվում՝ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, Արգամ Աբրահամյանը, Վահան Կարապետյանը։ Հանրապետական կուսակցությունից բացակայում են հիմնականում այն պատգամավորները, որոնք միացել էին դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու ստորագրահավաքին։ Նրանց թվում է Արսեն Միխայլովը, Հարություն Կարապողոսյանը, Ավետ Սարգսյանը, Ռաֆիկ Գրիգորյանը, Նահապետ Գևորգյանը, Հակոբ Հակոբյանը, Արայիկ Գրիգորյանը, Ռոբերտ Սարգսյանը, Նաիրի Սահակյանը, Հակոբ Բեգլարյանը, Ավետ Սարգսյանը։ Նշենք, որ ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՀԿ-ի սաբոտաժը հաջողության հասնելու եզրին է, Ընտրական օրենսգրքի ընդունումը՝ լուրջ վտանգի տակ»: Հանրային քննարկման նախաձեռնությամբ ֆեյսբուքում հանդես են եկել մի շարք քաղաքացիներ՝ կոչ անելով հավաքվել Ազգայի ժողովի այգում՝ քննարկելու ընտրական նոր օրենսգրքի ընդունման հետ կապված հարցերը։
Հեղափոխություն է, երբ վարչապետի թեկնածուն չընտրվեց
Սա աննախադեպ երևույթ է, երբ երկրի վարչապետը պաշտպանում է մի թեկնածուի, և այդ թեկնածուն չի հաղթում ընտրություններին։ Սա ժողովրդավարության մեծագույն հաղթանակն է․․․
Ի՞նչ են բերում Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
Ավելացնել Հանրային ռադիո և հեռուստաընկերության կողմից տրամադրվող անվճար րոպեների քանակը։ Ընտրությունների մասնակցող կուսակցությունների համար Հանրային․․․
ԱԺ֊ն կարող է խաթարել Ընտրական օրենսգրքի փոփոխությունը՝ հետաձգելով 2-րդ ընթերցումը
Հարցն՝ 1-ին ընթերմամբ օրենքի ընդունումից հետո 2-րդ ընթերցման քննարկումը անցկացնել 72 ժամվա ընթացքում, քվեարկության արդյունքում չի հաստատվել․․․
Մարզերում 4 քաղաքապետներից 2-ն են ՔՊ-ից
Կապանում անկուսակցական Գևորգ Փարսյանը 10 507 ձայնով հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուին։ ՔՊ ներկայացուցիչ Նարեկ Բաբայանը ստացել է 8 499...
Նոր մանրամասներ Վանաձորի թիվ 24 դպրոցի մասին
- Եթե դպրոցում աշխատող ծանոթ ունես, ոչ մի պռոբլեմ չունես՝ կարաս երբ ուզես դասի գնաս, երբ ուզես չգնաս, ու էդ սաղ ընթացքում գերազանցիկ լինես։ «Վերջին զանգերի» ֆիքսված գումար կա․․․