2026 թ. մայիս 28, հինգշաբթի
«Եկեղեցու պատմության» մուտքը դպրոց հակասահմանադրական է

«Եկեղեցու պատմության» մուտքը դպրոց հակասահմանադրական է

Մեր եկեղեցին սիրում է խառնվել պետության գործերին։ Եկեղեցին դեռևս չի գիտակցում, որ մենք ունենք անկախ պետականություն։ Էդ երկու ինստիտուտները՝ պետություն և եկեղեցի․․․

«Արեգակ» վարկային կազմակերպությունից հերթական տուժածները

Տուժածների ունեցվածքը գտնվում է կալանքի տակ, սառեցված են նրանց բանկային հաշիվները և մարդիկ հայտնվել են բանկերի սև ցուցակներում․․․

Ղրիմի քոլեջներից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ կան զոհեր և վիրավորներ

Ղրիմի քոլեջներից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ կան զոհեր և վիրավորներ

Մեզ վրա կրակեցին։ Մենք սկսեցին փախնել․․․ Ես ձեռքս եմ վնասել։ Մենք վազում էինք, իսկ երեխաները պառկած էին։ Ես տեսա, թե ինչպես մի աղջիկ ընկավ ․․․

Ազատամուտցիներն ակցիա են անում ընդդեմ ՀՀԿ-ական գյուղապետի

Ազատամուտցիներն ակցիա են անում ընդդեմ ՀՀԿ-ական գյուղապետի

Ազատամուտցիները նշում են, որ գյուղապետը մի շարք առանձնատներ է կառուցել գյուղի բյուջեի հաշվին, սեփականացրել է գյուղի՝ դեռևս խորհրդային տարիների կառուցված առևտրի...

Պառլամենտը ցրելու համար Փաշինյանը հրաժարական տվեց

Վարչապետը հրաժարական տվեց իր պաշտոնից: Այս մասին նա հայտարարեց Հայաստանի Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի․․․

Գորիսում բողոքում են ոստիկանին մարզպետ նշանակելու դեմ

Սյունիքի բնակիչները փակել են Գորիս-Կապան ճանապարհը Քարահունջ գյուղի հատվածում՝ այդպիսով արտահայտելով․․․

Հունան Պողոսյան․ Պատժել հասարակությունում վխտող ճիճուներին, ոջիլներին, վիժվածքներին

Հունան Պողոսյան․ Պատժել հասարակությունում վխտող ճիճուներին, ոջիլներին, վիժվածքներին

- Թեև անչափ կարևոր է, թե ում է ուղղված նրա այդ արտահայտությունները, այդուհանդերձ ցանկանում ենք հասկանալ՝ Դուք նրան պաշտոնի նշանակե՞լ եք․․․

«ՄերժիրՍերժին»-ը ՔՊ-ացավ

«ՄերժիրՍերժին»-ը ՔՊ-ացավ

- Իսկ անկուսակցական մնալը տարբերակ չէ՞ր։ Այսինքն ով ուզում է ծառայել հայրենիքին պիտի անդամակցի ՔՊ-ի՞ն։ Կարծում եմ կոմունիզմից էդ վիճակում ենք։ Մեզ արժանի ընդիմություն է պետք...

Դատալեքսում զինվորական գործերի հասանելիության մասին

Դատական դեպարտամենը դա մեկնաբանել էր համակարգում տեխնոլոգիական նոր լուծումների ներդրմամբ, բայց և խնդրի լուծման հստակ ժամկետներ չէր նշել:

ԱԱԾ պետ․ Ես դատավորի հետ չեմ խոսել

- Չեմ ճանաչում ես իրան, մամուլի ասուլիսի ժամանակ կողքներս նստած տղան ա։ Ես ասում եմ «Հրաչն ի՞նչ ա ասում»։ Ասում ա «Հրաչն ասում ա «հիմնավոր ա», ասում եմ «դե, ուրեմն ուզի֊չուզի, պետք ա տա»։

Հարուստ ոստիկանը՝ Սյունիքի մարզպետ. Կառավարության «տարօրինակ» որոշումը

Հարուստ ոստիկանը՝ Սյունիքի մարզպետ. Կառավարության «տարօրինակ» որոշումը

- Հունան միլիցին ու իրպեսները տեղ չունեն, չպիտի ունենան Նոր Հայաստանի կառավարման/իշխանական համակարգում, սա իմ համոզմունքն է, ինչքան էլ երդվեն Նոր Հայաստանի անունով:

Ակտիվիստին սպանել են վրացական նացիստները

Ակտիվիստին սպանել են վրացական նացիստները

Վրաստանյան իրավապաշտպանները պահանջում են վերաորակել հոդվածը, որի շրջանակում քննվում է 25-ամյա քաղաքացիական ակտիվիստ Վիտալի Սաֆարովի սպանության գործը: Նա սպանվել էր սեպտեմբերի 30-ի լուսաբացին՝ Թբիլիսիի կենտրոնում: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ասում են, որ հանցագործութունը կատարվել է այլատյացության հողի վրա, հաղորդում է «Էխո Կավկազա» կայքը: Այդ գրառումը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Վիտալի Սաֆարովի մայրը՝ Մարիա Ալանակյանը. «Ի՞նչն  է դարձել որդուս մահվան պատճառը: Վրաստանի իրավապահ մարմինների կողմից անփույթ վերաբերմունքը աճող ֆաշիստական տարբեր խմբավորումներին, որոնք ատելության գաղափարախոսություն են «քարոզում»: Եթե հիմա նրանց դեմ պայքար չսկսվի, ապա զոհերն ավելի շատ կաճեն և ինչ-որ պահի մենք ստիպված կլինենք խոստովանել, որ ինքներս ոչինչ չենք արել, որ մեր որդիներին չսպանեն քաղաքի փողոցներում, որոնք նրանք այնքան շատ էին սիրում: Ինձ համար դժվար է գրելը, բայց ես որոշել եմ պայքար սկսել նրանց դեմ, և, կարծում եմ, յուրաքանչյուր ընտանիք, յուրաքանչյուր մայր կհասկանա ինձ և կողքիս կկանգնի: Մենք բոլորս երեխաներ ունենք։ Ո՞վ կլինի հաջորդը»: Վիտալին դարձել է այն բանի զոհը, ինչի դեմ պայքարել է, ասում է «Ներգրավվածության և զարգացման կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Ագիթ Միրզոևը: Վերջին հինգ տարիներին Վիտալին աշխատում էր հենց այս կազմակերպությունում: Տարբեր ծրագրերի համադրողն էր, որոնց թվում՝ հանդուրժողականության երիտասարդական ճամբարի։ Այնտեղ երիտասարդներին սովորեցնում են հարգել այլ մարդկանց՝ անկախ տարբերություններից, որոնք կան նրանց միջև, ասում է Ագիթ Միրզոևը: Այն մասին, թե ինչ էր կատարվել սեպտեմբերի 30-ի լուսաբացին, նա և գործընկերները փորձել են իմանալ անմիջապես վկաներից: Հենց նրանց պատմություններն են ցույց տալիս, որ սպանութունը, հավանաբար, կատարվել է ազգային ատելության հողի վրա, ասում է Միրզոևը: Ամեն ինչ սկսվել է մայրաքաղաքի բարերից մեկում՝ Դյումա փողոցում. «Փաստորեն, միջադեպի հիմքում լեզուն է, որով խոսել է Վիտալին: Մայրաքաղաքի երկու հյուրերի հետ նա շփվում էր ռուսերեն, ինչն այդ երեք անձանց դժգոհությունն է առաջացրել: Նրանցից մեկը Վիտալիին նկատողություն է արել, թե ավելի լավ կլինի, որ նա  վրացերեն խոսի, ապա այդ ամենը վերաճել է ավանդույթների և այլնի մաին խոակցությունների: Ի պատասխան Վիտալին ասել է, որ ինքը կորոշի՝ ինչ լեզվով խոսել, և արդեն դրանից սկսվել է ագրեսիան, որից հետո նրան անկյուն են տարել՝ «Վարշավա» բարի մոտակայքում, որտեղ էլ տեղի է ունեցել այդ սարսափելի սպանությունը»: Այս փուլում ձերբակալված են երկուսը՝ մեկը (Ա. Կ., ծնված 1998 թ.) կանխամտածված սպանության մեղադրանքով, իսկ մյուսը՝ (Գ.Ս., ծնված 1995 թ.) հանցագործության մասին հաղորդում չներկայացնելու համար: Երկու ՀԿ-ների՝ «Մարդու իրավունքների կենտրոնի» ու «Ներգրավվածության և զարգացման կենտրոնի» ներկայացուցիչները համոզված են, որ հանցագործությունը պետք է վերաորակել որպես սպանություն՝ կատարված ծանրացուցիչ հանգամանքներում:  Նախ՝ խմբով են սպանել և երկրորդ՝ սա ատելությամբ պայմանավորված հանցագործություն է, - ասում է Ագիթ Միրզոևը: Մի խոսքով, եթե սպանության մասին հոդվածը որպես պատիժ ենթադրում է 7-10 տարի ազատազրկում, ապա ծանրացուցիչ հանգամանքներում կատարածի դեպքում խոսքն արդեն 13-17 տարվա մասին է: «Ես չեմ կարողանում Վրաստանում տեղի ունեցած նման՝ իրավապաշտպանի սպանության դեպք հիշել վերջին տասը, քսան տարիներին: Հետաքննությունն անփույթ է իրականացվում, մեղադրանքները առաջադրվում են սխալ որակումով: Մարտահրավերները, որոնց առջև այսօր Վրաստանը կանգնած է, անտեսվում են. տեսնում ենք, թե ինչպես է աճում ատելությամբ պայմանավորված սպանությունների վիճակագրությունը։ Տեսնում ենք՝ ինչպես են ավելի ու ավելի ակտիվանում նեոազգայնական և ֆաշիստական խմբերը: Վիտալի Սաֆարովի սպանությունը նմանատիպ անուշադրության հետևանք է, որով իշխանությունները վերաբերում են այդպիսի խմբերին», - ասել է Մարդու իրավունքների կենտրոնի ղեկավար Ալեքո Ցկիտիշվիլին: Իրավապահ մարմիններին անգործության մեջ է մեղադրում նաև Սեսիլին՝ Դյումա փողոցի բարերից մեկի նախկին աշխատակցուհին: Նրա խոսքով, տեղի անձնակազմը լավ գիտի Վիտալի Սաֆարովի սպանության գործով ձերբակալվածներին: Նախորդ տարի, ասում է Սեսիլին, նրանց պատճառով ինքը մի քանի անգամ ստիպված է եղել դիմել ոստիկանություն, բայց ապարդյուն. «Դա տեղի է ունեցել մոտավորապես չորս ամսվա ընթացքում՝ օգոստոսից մինչև նոյեմբեր: Մենք ոստիկանությանը խնդրում էինք ինչ-որ բան անել: Հենց այս երիտասարդները, որ հիմա ձերբակալված են, ագրեսիա էին դրսևորում այլազգիների հանդեպ: Իրենք իրենց անվանում էին նեոնացիստներ: Շշեր էին նետում, իրենց շատ ագրեսիվ պահում, հատկապես երբ օտարերկրացիների էին տեսնում: Նրանց այլ պատճառ պետք չէր: Ձերբակալվածներից մեկը նրանց առաջնորդն էր: Հպարտությամբ պատմում էին, թե ինչպես են ծեծել անտուններին, ասում էին, որ թույլերը պետք է մեռնեն: Մի օր անգամ ասացին, որ ծեծելով սպանել են մի անտուն մարդու: Ես դրա մասին էլ եմ անձամբ ոստիկանությանը ասել, հենց նրանց ներկայութամբ, բայց իրավապահները որևէ կերպ չարձագանքեցին, ոչ մի անգամ: Նրանք պարզապես չէին նկատում այդ խնդիրը»: