2026 թ. մայիս 28, հինգշաբթի

Զինկոմիսարիատների օպտիմալացման ծրագիրը կհետաձգվի 1 ամսով

«Ծանոթանալով զինկոմիսարիատների օպտիմալացման հայեցակարգի իրականացմանն ուղղված աշխատանքներին և առկա խնդիրներին...

Ո՞ւմ դեմ են «Սասնա ծռերի» աջակիցներն իրականացնում իրենց քայլերը

«Ընդհանրապես պետք է շատ հստակ ձևակերպվի՝ ում դեմ է արվում այդ ամեն ինչը։ Քանի որ հստակ իմ դիրքորոշումը արտահայտել եմ հանրային համերաշխությունը...

Սպառնացող վտանգ․ որոշ ակցիաներ հրահրվում են նախկին ռեժիմի կողմից

Սպառնացող վտանգ․ որոշ ակցիաներ հրահրվում են նախկին ռեժիմի կողմից

Ներկայիս համաժողովրդական շարժումը պատմական մեծ հաղթանակ է արձանագրել` տապալել է Հայաստանի 20-ամյա բռնապետությունը: Սրանով արդեն Փաշինյանն արժանի...

«Սասնա ծռերի» աջակիցները երկկողմանի փակ են պահում Արշակունյաց պողոտան

«Սասնա ծռերի» աջակիցները երկկողմանի փակ են պահում Արշակունյաց պողոտան

Մեր թղթակցի հետ զրույցում գիշերը պողոտայում մնացած մադրիկ պատմել են տեղի ունեցած միջադեպի մասին։ Mercedes մակնիշի մի մեքենա արագությամբ...

Վանդալիզմի դեմ բողոքողները մտել են Երևանի քաղաքապետարան

Այսօր Երևանի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգու ծառահատումների դեմ, ապա ներխուժել են Երևանի քաղաքապետարան՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հանդիպում պահանջելով։ Այգում շինաշխատանքների վերաբերյալ երեկ Երևանի քաղաքապետարանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, թե հատվել են չոր և ծերացած ծառերը և դրանց փոխարեն նոր ծառեր են տնկվելու: Դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին, Երևանի ավագանու որոշմամբ այգին հանձնվել էր «Վարդանյան ընտանիք» («Գրանդ Քենդի» ընկերության սեփականատերեր Վարդանյան ընտանիքի հիմնադրամ֊խմբ․) բարեգործական հիմնադրամին՝ Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումներին ընդառաջ բարենորոգում իրականացնելու համար: Այսօր կեսօրին ակցիա անցկացնող քաղաքացիներին մոտեցել են բարեգործական հիմնադրամի աշխատակիցներն ու կրկնել են, որ հատվել են չորացած ծառերը: Քաղաքացիները ցույց են տվել թարմ հատված ծառերի ճյուղեր և այդ ճյուղերը տարել են Երևանի քաղաքապետարանի մուտքի դիմաց՝ փակելով այն։ Քաղաքացիները պահանջել են, որ անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանն իջնի և պատասխան տա կատարված վանդալիզմի համար: «Եթե Տարոնը չենթարկվի քրեական պատասխանատվության, ապա էս ամեն ինչը կապիկություն ա եղել»,- ասել է ակտիվիստներից մեկը: Քաղաքացիները վանկարկում էին «Տարոն, հանցագործ»: Քանի որ Մարգարյանը չի իջել, քաղաքացիները մտել են քաղաքապետարան: Նրանց մոտեցել է փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը և ասել․ «Էս ձևով հարցեր չեն լուծում: Առաջարկ եմ անում բարձրանանք բրիֆինգների դահլիճ»: Քաղաքացիներն ասել են, կընդունեն այդ առաջարկը, եթե Տարոն Մարգարյանը գալու է այդ հանդիպմանը: Նրանց նաև առաջարկել են այլ վայրում հանդիպում կազմակերպել, ինչը քաղաքացիները նույնպես մերժել են։

Տաքսիստներն ու ավտոներկրողները փակել են Բաղրամյան պողոտան, պահանջներ ներկայացրել

Ավտոներկրողներն ու անհատ տաքսու վարորդներն այսօր փակել են Բաղրամյան պողոտայի՝ վարչապետի նստավայրի դիմացի հատվածը։ Նրանք հանդիպում են պահանջել...

Դատախազությունից պահանջում են քննել քաղաքապետի գործողությունները և հաշվետվություն ներկայացնել (թարմացված)

Դատախազությունից պահանջում են քննել քաղաքապետի գործողությունները և հաշվետվություն ներկայացնել (թարմացված)

Epress.am֊ի լրագրողը մտել է Տարոն Մարգարյանի ընդունարան և այնտեղ ներկա երկու աշխատակիցներից հարցրել է, թե ուր է քաղաքապետը...

«Գլենդել հիլզի» կողմից խաբված բնակիչները նոր Կառավարությունից խնդրում են իրենց հարցին ընթացք տալ

«Կառավարության նամակում ներկայացված մեր պահանջը հետևյալն է․ եթե հնարավոր է՝ մեր վճարված գումարները հետ վերադարձնել, եթե՝ ոչ, գոնե ինչքան որ...

Դատավորը մերժել է «Սասնա ծռերի» խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունները

«Հաշվի առնելով, որ ինչպես ամբաստանյալներն, այնպես էլ նրանց պաշտպաններն առանց դատարանի թույլտվության լքեցին դատական նիստերի դահլիճը, որի հիման վրա...

Հրազդանում մարդկանց հեռացրել են ապրիլի 24-ին աշխատանքի չգալու համար

«Մենք միշտ մեր գործը բարեխղճորեն արել ենք, չնայած աշխատանքային ժամերը նորմավորված չէին, իսկ պայմաններն էլ՝ անմարդկային։ Գործն առավոտյան...

ՊՆ֊ն զինկոմիսարիատներից ազատված աշխատողների հարցով լուծումներ է առաջարկելու

«Նախարարը մանրամասն ծանոթացավ խնդրին և տվեց հանձնարարականներ, շարունակել օպտիմալացման հայեցակարգի իրականացման ուղղված աշխատանքները...

«Սասնա ծռերը» մեդիայի հետ հանդիպում են պահանջում

«Հեղափոխության ընթացքը դեռ պետք է գնա, մենք դեռ հաղթանակի չենք հասել: Պետք է ինչ֊որ չափով սկսվի արդարադատություն իրականացվել: Եթե խոսում ենք երկխոսության, համերաշխության մասին...