Խաղաղ անհնազանդության ակցիաները շարունակել նոր թափով․ ապրիլի 22-ի հանրահավաքը
Հանրապետության հրապարակում ելույթի համար բեմ են բարձրացել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը և Լենա Նազարյանը։ Վերջինս կուսակցությունից միակ պատգամավորն է, ով այսօր բերման չի ենթարկվել։ «Մենք այստեղ ենք, որպեսզի ձեզ ասենք, որ մենք հաղթելու ենք»,֊ ասել է Ռուբինյանը։ Նա կոչ է արել ամեն օր 8.30-ից մինչև երեկոյան 10.00֊ն շարունակել ապակենտրոնացված անհնազանդությունները՝ երթեր, տոտալ դասադուլներ և գործադուլներ։ «Եթե մենք բոլորս ձերբակալված լինենք, միշտ հիշե՛ք։ Հայաստանի բանտերը բավար չեն բոլորիս տեղավորելու համար։ Ինչքան ուզեն՝ թող բռնեն։ Նրանք չեն կարող բռնել ղեկավարներին, որովհետև այդտեղ յուրաքանչյուրը ղեկավար է»,֊ ասել է նա։
«Մերժիր Սերժին» շարժմանն աջակցող ֆրանսահայերը հայկական եկեղեցում
Ֆրանսիայում հայաստանյան համաժողովրդական շարժմանն աջակցող մի խումբ հայեր եկեղեցականից սրահ են պահանջում հավաք անելու համար...
Ժողովրդին սպառնողը չի կարող մնալ իշխանության․ ապրիլի 22-ի հանրահավաքը
«Այդ մարդը ասում է՝ Նիկոլ Փաշինյա՛ն, դու պետությանն հետ ես խոսում։ Դո՞ւ ես պետությունը, Սերժ։ Պետությունը ստեղ ա։ Մեր խաղաղ անհնազանդությանը փորձում են պատասխանել սպառնալիքով։ Այն մարդը, ով սպառոնում է ժողովրդին, ով խոստովանում է հրապարակայնորեն, որ Մարտի մեկի պատասխանատուն ինքն անձամբ է, չի կարող մնալ իշխանության ղեկին»,֊ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սուրեն Պապիկյանը։ Նա անդարադձել է նաևՊաշտպանության նախարարության սպառնալիքին։ «Սերժ Սարգսյան, դա մեր բանակն է։ Հայ զինվորը իր եղբոր վրա չի կրակելու։ Մենք խաղաղ ենք, մեր ձեռքերը պարզ են, մեր հաղթանակը անկասելի է»։
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է անում ՀՀ կառավարությանը հանդես բերել զսպվածություն
Մենք կոչ ենք անում կառավարությանը հանդես բերել զսպվածություն` թույլ տալով խաղաղ ցույցեր, իսկ նրանց, ովքեր իրացնում են հավաքների ազատության իրենց իրավունքը...
ՀԱԿ֊ը պահանջում է անմիջապես ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին և մյուս ձերբակալվածներին
Պոռթկումը ճնշելու նպատակով իշխանությունը գնաց անխոհեմ և չափազանց վտանգավոր քայլի։ Ձերբակալվեցին շարժման առաջնորդները և հարյուրավոր ակտիվիստներ...
Մարդկանց բազմահազարանոց երթը Երևանի կենտրոնում Փաշինյանի ձերբակալությունից հետո
Սերժ Սարգսյանի սպառնալիքը սկսեցին իրագործել Էրեբունուց
Սերժ Սարգսյանի «մարտի 1-ի» մասին սպառնալիքը հնչեցնելուց և Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունները տապալելուց մեկ ժամ անց ոստիկանական ուժերը անցան գործի՝ հարձակվելով Էրեբունի համայնք գնացող երթի մասնակիցների վրա։ Մարդկանց դաժան ծեծի էին ենթարկում և բերման ենթարկում։ Վիրավորվածներ կան նաև հատուկ միջոցներ՝ ձայնային նռնակներ, օրինակ, օգտագործելու հետևանքով։ Այստեղից են ոստիկանության Շենգավիթի բաժին տարել պատգամավորներ Արարատ Միրզոյանին, Սասուն Միքայելյանին։
Սերժ Սարգսյանի սպառնալիքը սկսեցին իրագործել Էրեբունուց
Սերժ Սարգսյանի կողմից բանակցությունները տապալելուց մեկ ժամ անց ոստիկանական ուժերը անցան գործի՝ հարձակվելով Էրեբունի համայնք գնացող երթի մասնակիցների վրա։
Փաշինյան֊Սարգսյան բանակցություններ․ վերջինս սպառնաց Մարտի 1-ով
Փաշինյան֊Սարգսյան հանդիպումն ապրիլի 22-ին․ Սերժ Սարգսյան ֊ Ուրախ եմ, որ արձագանքեցիք իմ բազմաթիվ կոչերին երկխոսելու։ Թեև, անկեղծ ասած, ես մի քիչ լավ չեմ պատեկարցնում տասնյակ լրագրողների ներկայությամբ ինչքան կարող ենք բանակցել։ Նիկոլ Փաշինյան ֊ Ես կարծում եմ՝ թյուրըմբռնում կա։ Երբ խոսել ենք բանակցությունների մասին, ես շատ հստակ արձանագրել եմ մեր դիրքորոշումը՝ ոչ թե ձեր առաջարկած երկխոսության մասին է, այլ մեր առաջարկած օրակարգի։ Ես այստեղ եկել եմ քննարկելու Ձեր հրաժարականի պայմանները և իշխանության խաղաղ, անցնցում փոխանցման պայմանները։ Դրա համար ես կոչ եմ անում․․. Սերժ Սարգսյան ֊ Դրանք բանակցություններ չեն, դա երկխոսություն չի։ Դա ուղղակի ուլտիմատում է, շանտաժ՝ պետության համար, օրինական իշխանությունների։ Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը։ Դուք դասեր չեք քաղել Մարտի 1-ից։ Եվ եթե էդ տոնով պետք խոսեք, ինձ մնում է ևս մեկ անգամ խորհուրդ տալ գալ օրինական դաշտ, և ընդհանրապես տրամաբանական գործողությունների։ Հակառակ պարագայում, ամբողջ պատասխանատվությունը Ձեր վրա է՝ ընտրեք։ Նիկոլ Փաշինյան ֊ Ես ուզում եմ հստակ լինի, որ մեզ հետ որևէ մեկը չի համարձակվել և չի կարող համարձակվել սպառնալիքների լեզվով խոսել։ Ես ասում եմ, որ դուք չեք պատկերացնում հանրապետության իրավիճակը։ Դուք չունեք այն իրավիճակը, որ կար 15-20 օր առաջ։ Դուք չունեք այն իշխանությունը, որի մասին ձեզ զեկուցում են։ Իշխանությունն անցել է ժողովրդի ձեռքը։ Սերժ Սարգսյան ֊ Ժողովրդի անունից 7-8 տոկոս տարած խմբակցությունը իրավունք չունի խոսելու։ Եվ ես այլևս ցանկություն չունեմ ձեզ հետ շարունակելու խոսակցությունը։ Եթե դուք պետության օրինական պահանջը չեք ուզում, ցտեսություն։ Նիկոլ Փաշինյան ֊ Ցտեսություն։
Ռեպրեսիաների պարադոքսը կամ ինչպես չուտել ռեժիմի կուտը
Իրականում՝ սրանք տեսական մոտեցումներ են, որոնք հիմնականում համընդհանուր են և վերագրելի են գրեթե բոլոր դեպքերին, սակայն կարող են որոշներում ավելի...
Սերժ Սարգսյանը սպառնաց Մարտի 1֊ով և լքեց բանակցությունները․ ցույցերը նոր թափ կստանան (թարմացվող)
«Մարիոթ» հյուրանոցում պատրաստվում են ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և ԱԺ֊ի կողմից վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանի բանակցությունները։
Նիկոլ Փաշինյանը և Սերժ Սարգսյանը հանդիպելու են ապրիլի 22-ին
Արմեն Սարգսյանի հետ այսօրվա հանդիպումից հետո, մենք ստացանք հաստատումը, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հանդիպել և քննարկել այդ օրակարգը...