2026 թ. մայիս 28, հինգշաբթի

4-միլիոնանոց Հայաստան. ծնենք հանուն ներքին շուկայի

Անցյած շաբաթ ՄԱԿ-ի  Բնակչության հիմնադրամը  մի խումբ լրագրողների համար դեպի Վայոց Ձոր մեդիա-տուր էր կազմակերպել: Այցելության թեման ժողովրդագրությունն էր, իսկ մարզը ընտրվել էր, քանի որ ունի երկրորդ վատագույն ցուցանիշը՝ Հայաստանում բնակչության նվազման տեմպերի առումով: Առաջինը Գեղարքունիքն է: Լրագրողները նախ հանդիպել են Ազգային վիճակագրական ծառայության Վայոց ձորի մարզի գործակալության պետի՝ Առուշան Ղազարյանի հետ: 30 տարի գործակալությունում աշխատող վիճակագրագետը բնակչության թվի նվազման, մասնավորապես, երկրից հեռացած մարդկանց թվի որակական հետազոտություն չի ներկայացրել լրագրողներին՝ ասելով, որ նման ծավալուն հետազոտություններն անում են Երևանում: Ղազարյանը, սակայն, նկատել է, որ  քաղաքային բնակչությունից դեպի գյուղ տեղափոխվողների թիվն է մեծ. մարդիկ, ովքեր գյուղում սեփականություն ունեն, տեղափոխվում են, որ իրենց  հողակտորից էլ մշակեն, եկամուտ ստանան: Առուշանյանի հետ հանդիպումից հետո լրագրողները ցանկացել են այցելել որոշ գյուղեր:  Որոշեցինք այցելել ամենավատ պայմաններն ու ամենանվազող բնակչությունն ունեցող համայնքները: Սկսեցինք Հերհերից, ճանապարհի վտանգավոր լինելու պատճառով չայցելեցինք Կարմրաշեն, փոխարենը գիշերով հասանք Զեդեա: Ավելի շատ համայնքներ այցելելու ժամանակ չմնաց, քանի որ հաճախ կանգնում էինք գյուղական միջավայրի կադրեր վերցնելու՝ աշուն, ձիեր, արոտավայրից տուն գնացող հովիվներ, անապահով տեսք ունեցող մարդիկ ու նրանց անմանկապարտեզ մնացած երեխաներ: Լրագրողները փորձում էին հասկանալ՝ ինչու էին այդ գյուղերը դատարկվում, ինչու է ծնելիության մակարդակը իջնում, դպրոցներում երեխաների թիվը քչանում: Տեղացիները գերադասում էին խոսել և դժգոհել երկրի ընդհանուր տնտեսական վիճակից և համատարած աղքատությունից՝ չկենտրոնանալով իրենց գյուղերի խնդիրների վրա: Ճանապարհների ասֆալտը թեև տեղ-տեղ չկա, սակայն ամենացուրտ ձմեռներին էլ  մարզային քաղաքների՝ Վայքի և Ջերմուկի հետ, կապը չեն կորցնում: Պարզեցինք նաև, անասուն ունեն բոլորը, որևէ խոչընդոտ չկա այդ առումով: Շարունակեցինք պարզել՝ ինչու գյուղերում երեխաներ չեն ունենում: Հանդիպացրին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ. - Ծնելիության մակարդակը իջնում է հատկապես գյուղական համայքներում. 1995-2015 թվականներին մեկ կնոջ հաշվով ծնելիությունը 2,3-ից իջել է մինչև 1,5-ի: Ծնելիության մակարդակը այն չէ, ինչը ցանկալի կլիներ: Մենք որպես նպատակ դրել ենք մի ընտանիքում նվազագույնը երեք երեխա մոդելը, որովհետև դա այն ցուցանիշն է, որ ապահովում է աճ: Ամենակարևորը՝ յուրաքանչյուր երեխայի ծնունդը ոչ թե պետք է լինի բեռի ավելացում, այլ հակառակը. պետք է բերի կա՛մ ընտանիքի եկամուտի ավելացման, կա՛մ ծախսերի նվազեցման: Նախարարը պատմել է՝ որ ծրագրերն են ապահովելու բնակչության բնական և մեխանիկական աճը՝ իրատեսական դարձնելու համար Սերժ Սարգսյանի խոստումը. մինչև  2040 թվականը Հայաստանի բնակչությունը լինելու է 4 միլիոն: ”Նախագահի կողմից հնչեցված տեսլականը, որ մինչև 2040 թվականը բնակչութւյունը լինելու է 4 միլիոն, բոլորիս համար պարզ է, որ  դա այլևս ազգային անվտանգության խնդիր է”: Հարցը, թե ինչո՞ւ է Հայաստանին անհրաժեշտ 4 միլիոն մարդ, արդյո՞ք երկրում կա արդյունաբերություն, աշխատատեղեր, ենթակառուցվածքներ, որոնցից օգտվողներ չկան: Եթե կան, ինչո՞ւ են մարդիկ արտագաղթել: Արտեմ Ասատրյանը պատասխանել է, որ 4 միլիոն բնակչությունը անհրաժեշտ է՝  նախ Հայաստանի աշխարհագրական դիրքը հաշվի առնելով: “Պետության համար իր ներքին շուկայի մեծությունը շատ կարևոր է: Ներքին շուկան ենթադրում է համապատասխան ներդրումներ, համապատասխան ծառայություններ: Եթե դու ունես փոքր շուկա, ներդրումների հնարավորությունները սահմանափակ են: Ես կարծում եմ՝ շատ պարզ ու տրամաբանական է. մենք որքան շատ լինենք թվաքանակով, այնքան մեր բնակչության համար ավելի լավ”, - պատասխանել է Արտեմ Ասատրյանը:

Աշխատանքային օրենսգրքից հանվում են «Սովետից մնացած կոշտ կարգավորումները»

- Գերփոքր ձեռնարկությունները ավելի մրցակցային պայմաններում են աշխատում, և երբեմն կարող են փակվել, եթե աշխատողը դեմ լինի. օրինակ, պակաս աշխատավարձով չհամաձայնի աշխատել:

Դատավորին «վիրավորելու» համար Պավլիկ Մանուկյանին նոր մեղադրանք է առաջադրվել

«Սասնա ծռեր» խմբի անդամին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանին «Ցռան մոզի» անվանելու․․․

Ռուսական քարոզչական ալիքը գայթակղում է հայալեզու օգտատերերին

Ռեպորտաժներում պատմվում էր Պուտինի «բացառիկ քաղաքական գործիչ» լինելու մասին։ «Պուտինբուրգերի» մասին պատմող տեսանյութի-

Հայաստանի ճանապարհները տեղ-տեղ սառել են

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, բացառությամբ բեռնատարների:

Հոդված բանտից․ Ռուսական տիրապետությունը բթացնում է ինքնապահպանական բնազդը

- Վերջին անգամ ռուս-թուրքական երկընտրանքը հաղթահարելու և նշված գաղութային համակարգից ազատագրվելու (Armexit)․․․

«Համերաշխությունը» հնարք է՝ տապալելու համար ընտանեկան բռնության զոհերի իրավական պաշտպանության հնարավորությունը

Մարդու, որպես բարձրագույն արժեքի, իրավունքները ստորադասվում են հասարակության այլ անդամների․․․

Ուժայինները փորձում են կոծկել զինվորների ընտանիքներին թալանելու փաստը

Նման գործելաոճով, իհարկե, բանակում առկա արատավոր բարքերը արմատախիլ չեն անի, գուցե նման ցանկություն էլ չկա։ Ընդամենը՝ արտահոսքի աղբյուրները․․․

Սեքսիզմ, կանանց նկատմամբ բռնության տեսարաններ․ ինչ են պատկերում հայաստանյան սերիալները

Հայաստանյան մեդիադաշտը ողողված է սեքսիստական հրապարկումներով և կանանց նկատմամբ բռնության տեսարաններ պատկերող...

Լիբերալից ֆաշիստ դառնալը երկու քայլ է՝ հատկապես Հայաստանի պայմաններում

Բարի նժդեհականները պայքարում են չար նժդեհականների դեմ՝ վիճարկելով ճիշտ նժդեհականի կերպարն ու վարքագիծը...

Դատապարտյալը հացադուլ է հայտարարել, քանի որ դատարանն առանց իրեն նիստ է անցկացրել

«Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալ Հարություն Պողոսյանը հացադուլ է հայտարարել՝ բողոքելով իր վաղաժամ ազատման դիմումը մերժելու, և դատարանում...

Լոռիում հանքարդյունաբերողն ուզում է շահագործել հանքը՝ գյուղի բնակիչների կամքին հակառակ

Լոռիում հանքարդյունաբերողն ուզում է շահագործել հանքը՝ գյուղի բնակիչների կամքին հակառակ

Արդվիի վարչական տարածքում գտնվող 146 հեկտարն ընկերությունը նախագծից դուրս է բերել՝ փոխարենը թողնելով Մղարթ համայնքի...