Ռուսաստանում դեմ չեն քրեական գործ հարուցել Աշոտ Եղիազարյանի նկատմամբ
Խորհրդարանի Ստորին պալատն այսօր քննարկում է..
Սարգսյան-Մեդվեդև-Ալիև հանդիպումը կկայանա հոկտեմբերի 27-ին
Հանդիպման ընթացքում կողմերը կշարունակեն բանակցությունները...
Հայաստանի բնակչությունը պատրաստ չէ արդար ընտրությունների. ՀՀԿ-ական պատգամավոր
«Առավել վտանգավոր հանձնաժողովների...
ԱՄՆ-ում ձերբակալված հայ օրենքով գողը Դեդ Հասանի «մարդն էր», պարզել են Ռուսաստանում
1999 թվականին Երևանում տեղի ունեցած հրազենային միջադեպի պատճառով...
Ոստիկանները քաղաքապետարանի թույլտվությունն են պահանջել հանգանակություն հավաքելու համար
«Մենք առաջին անգամ ենք նման...»
Բանավեճ. Ռաֆիկ Պետրոսյանը օրինակելի պատգամավոր է, կարծում է Ռաֆիկ Պետրոսյանը
Նա խնդրեց նշել...
ԱՄՆ-ը կարող է ընդունել Հայոց Ցեղասպանության բանաձևը մինչև տարվա վերջ
Աամերիկացի պաշտոնյաները զգուշացրել են, որ Իրանի հարցում Անկարայի...
Հայաստանում «Նոր ալիք» մրցույթի հայտերը սկսում են ընդունել հոկտեմբերի 25-ից
Դիմորդները պետք է ներկայացնեն երաժշտական տեսանյութ...
«Բարսելոնան» Մեսսիին 250 միլիոն է գնահատել
Ֆուտբոլիստը իր ողջ կարիերան անցկացրել է «Բարսելոնա» ակումբում:
Ուկրաինայում, ի տարբերություն Հայաստանի, Beeline չի լինի
Vimpelcom Ltd. ընկերությունը, որը ղեկավարում է ռուսաստանյան...
Տեղահանվածների վերադարձի համար պայմաններ տարածաշրջանում չկան. ՄԱԿ-ը հայերի և ադրբեջանցիների մասին
Հոկտեմբերի 21-ին ՄԱԿ կենտրոնատեղիում անդամ-երկրների հետ քննարկումներ էին անցկացնում կազմակերպության հատուկ մանդատներ ունեցող Ներքին տեղահանված անձանց (IDP) իրավունքների հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Վալտեր Կալինը և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանների իրավիճակի հարցերով հատուկ զեկուցող Մարգարետ Սեկագիան, ովքեր առիթներ էին ունեցել վերջին շրջանում այցելելու Հայաստան: Վալտեր Կալինի հետ հանդիպմանը մեկնաբանություններով հանդես են եկել Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունները: ՀՀ արտգործնախարարության հաղորդմամբ, Ադրբեջանի պատվիրակը հայտարարել է, որ Հայաստանի «ագրեսիայի» և «օկուպացիայի» հետևանքով Ադրբեջանը ունի ներքին տեղահանված անձանց ամենամեծ թիվը աշխարհում և իր կառավարության մտահոգությունը հայտնեց, որ ներքին տեղահանված անձինք պետք է իրավունք ստանան վերադառնալու իրենց նախկին բնակության վայրերը: Հայաստանի ներկայացուցիչն իր հերթին անդրադարձել է Ադրբեջանի վարած անհանդուրժողական քաղաքականության, էթնիկ զտումների, բռնությունների և սանձազերծած պատերազմի հետևանքներին, մասնավորապես հարյուր հազարավոր հայ ներքին տեղահանված բնակչության զրկանքներին ու հիմնախնդիրներին` ներկայացնելով ԼՂ հիմնախնդրի էությունը և տարածաշրջանային խաղաղությանը միտված Հայաստանի ու միջազգային հանրության ջանքերը: Ի պատասխան Ադրբեջանի բարձրացրած հարցին` ՄԱԿ ԳՔ ներկայացուցիչը հայտարարել է, որ ներքին տեղահանված անձինք նախևառաջ պետք է ունենան իրավունք ընտրելու` վերադառնալ իրենց նախկին բնակության վայրերը, թե ոչ, ու հավելել, որ կարևորում է, որպեսզի համապատասխան պայմաններ լինեն նրանց վերադարձի համար, որոնց նախադրյալները դեռևս առկա չեն տարածաշրջանում: Կալինը կոչ է արել, որպեսզի շահագրգիռ կողմերը նախևառաջ գործադրեն բոլոր ջանքերը խաղաղության համաձայնագիր կնքելու ուղղությամբ, որից հետո միայն հնարավոր կլինի արդյունավետորեն անդրադառնալ խնդրո առարկային: Մարգարետ Սեկագիան տեղեկացրել է, որ հաջորդ տարվա մարտ ամսին Հայաստան կատարելիք իր այցն ամփոփող ցեկույցը կներկայացնի Ժնևում գործող ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հերթական նստաշրջանի ընթացքում:
Կավատություն չինական ձևով. ուսանողը «տեղավորում է» համակուրսեցիներին
Louis Vuitton կամ Gucci ընկերության...