Ռազմավարական ստրկամտությունը ռազմավարական գործընկերությունից չեն տարբերում
Առաջացել է մի վիճակ, որ պետք է հայ-ռուսական բարեկամությունը փրկել այս կեղծ շոու-փորձությունից, կարծում է «Ժառանգություն» կւսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում Հակոբյանն անդրադարձել է Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգման հարցին: «Ես թե’ որպես հեռուստալրագրող, թե’ որպես քաղաքացի, թե’ որպես քաղաքական գործիչ վիրավորվում էի, որ մեր ամբողջ եթերը լցված էր շողոքորթությամբ», - ասել է նա: Ըստ նրա, հնարավոր է, որ մեծամասնությունը կողմ է, բայց «շատ տրամադրություններ», փաստեց Հակոբյանը, չեն մտել եթեր: «Անհասկանալի է, որ մեր քաղաքական գործիչը նստած եթերում ասում է, որ նույնիսկ С-300-ի վաճառքը Ադրբեջանին ձեռնտու է Հայաստանին: Ասում է, այո, Ռուսաստանը մեզանից մի քիչ նեղացած է, որովհետև կառավարության միջանցքներում եվրոստիլ կադրեր են ման գալիս: Այսինքն, կնեղանան` ինչի՞ պիտի Եվրոպայում կրթություն ստացած մարդիկ աշխատեն մեզ մոտ», - շարունակեց «Ժառանգության» փոխնախագահը:Հակոբյանը ցավով նշեց, որ հայկական քաղաքական դաշտում կա մի մաս, որը ռազմավարական ստրկամտությունը ռազմավարական գործընկերությունից չի տարբերում.«Ես վստահ եմ` բոլոր նրանց համար, ովքեր պետք է պաշտպանեին այս պայմանագիրը, կանաչ լույս էր վառված»: Նրա կարծիքով, իշխանությունն ինքը պիտի ստեղծեր այնպիսի իրավիճակ, որ Ռուսաստանը զգա հայկական կողմի դժգոհությունը:
Հայաստանի զբոսաշրջությունը վրացականից վատ է գովազդվում. փորձագետ
Ինչո՞ւ են հայերը նախընտրում Վրաստանում...
Ֆրանսիացի քահանան աղոթել է Սարկոզիի մահվան համար
Քահանայի վրդովմունքի պատճառ է դարձել Ֆրանսիայից...
Մասնագետները չկարողացան հստակեցնել հայկական տուրիզմի անորոշ վիճակը
Հայաստան այցելուների թիվը կազմել է 600000...
Թուրքագետը խորհուրդ է տալիս գնալ Աղթամար, բայց զուսպ լինել
«Թուրքերն ի լուր աշխարհի հայտարարել են, որ հրավիրել են...
ԱՄՆ-ում կանայք ցանկանում են հրաժարվել շապիկներից
Ակցիայի ընթացքում մասնակիցները նաև ստորագրահավաք...
Դպրոցներում կներդրվի ներքին և արտաքին գնահատման մեխանիզմ
Առաջիկայում կհաստատվի ուսուցիչների...
Ռուսաստանի գործողությունները կարող են դուրս մղել Հայաստանին ՀԱՊԿ-ից
Արցախը չի երևում հայ-ռուսական...
Քաղաքագետը հիշեցրեց Լևոն Տեր-Պետրոսյանի ստորագրած պայմանագրի մասին
Հայաստանը կորցնում է Ռուսաստանի...
Մահացել է Վլադիմիր Մսրյանը
Վլադիմիր Մսրյանը վերջին շրջանում տառապում էր արյան քաղցկեղով...
Կոմիտասի պողոտայում կանխվել է ապօրինի ծառահատումը
Epress.am-ի հետ զրույցում Կոմիտաս 5ա հասցեում...
Ֆիլիպինները հայտնվել են «սև ցուցակում»
Չինաստանի և Հոնկոնգի իշխանությունները պահանջում են հետաքննություն...