2026 թ. մայիս 28, հինգշաբթի

Ղարաբաղում զինվոր է մահացել՝ դեռևս չպարզված հանգամանքներում

Սեպտեմբերի 26-ին` ժամը 20:10-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում․․․

Նիկոլն էլ գա, չենք բացի․ երեք գյուղերի բնակիչները վերջնագիր են ներկայացրել

Եթե քո երեխան ուսանող ա, եկել ա, կանգնել ա, դու պետք ա գնաս Ուջան, Ուջանով շրջանցես, գնաս հասնես Կոշ, նոր Կոշից վերցնես քո երեխային․․․

Հիվանդանոցում 40֊ամյա տղամարդը մահացել է թթվածնային բալոնի պայթյունից

Դեպքը տեղի է ունեցել ժամը 12:00-ի սահմաններում՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տարածքում գտնվող թթվածնային լիցքավորման կայանում։

Փաշինյանը ՄԱԿ֊ում խոսել է ղարաբաղյան հակամարտության և հայաստանյան ընտրությունների մասին

Փաշինյանը ՄԱԿ֊ում խոսել է ղարաբաղյան հակամարտության և հայաստանյան ընտրությունների մասին

Այն, որ Հայաստանի անկախությունից ի վեր առաջին անգամ բոլոր թեկնածուները շնորհավորեցին հաղթող թեկնածուին, խոսում է Հայաստանում միանգամայն նոր քաղաքական մշակույթի հաստատման մասին, Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընթացքում հնչեցրած իր ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Իրապես ազատ, արդար և մրցակցային ընտրություններ անցկացնելու համար կարևոր քննություն էին Երևանի ավագանու ընտրությունները, որոնք տեղի ունեցան Նյու Յորք մեկնելուցս անմիջապես առաջ: Այն, որ Հայաստանի անկախությունից ի վեր առաջին անգամ բոլոր թեկնածուները շնորհավորեցին հաղթող թեկնածուին, խոսում է Հայաստանում միանգամայն նոր քաղաքական մշակույթի հաստատման մասին», - ասել է նա՝ հավելելով, որ այդ նույն ոգով իշխանությունները պատրաստվում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների: «Ազատ, արդար և թափանցիկ ընտրությունները պետք է դառնան և կդառնան Հայաստանում անշրջելի իրականություն, որը կհանգեցնի ուժեղ ու կենսունակ ժողովրդավարական ինստիտուտների և հակակշիռների գործուն համակարգի կայացմանը: Մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, խոսքի, խղճի և հավաքների ազատությունն ապահովելը մեր օրակարգի առանցքային կետերից մեկն է: Այսուհետ ընտրական գործընթացը կեղծելու և քաղաքացիների վստահությունը չարաշահելու ու խարխլելու հնարավորություն չի լինի»: Վարչապետը շեշտել է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը սոսկ կառավարության կամ իշխող կուսակցության փոփոխություն չէ․ «Ստեղծվում է նոր քաղաքական և կառավարման համակարգ, որը մենք կոչում ենք ժողովրդի ուղղակի, անմիջական իշխանություն և կառավարում: Այս համակարգն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու համար մենք մտադիր ենք երաշխավորել ժողովրդի կամարտահայտությունը ոչ միայն ընտրությունների, այլև տեղական և ազգային հանրաքվեների միջոցով, որպեսզի մարդիկ ներգրավվեն որոշումների կայացման գործընթացում: Ինքս լինելով նախկին քաղաքական բանտարկյալ՝ գիտեմ, թե որքան թանկ է խնդիրները բարձրաձայնելու և սեփական ապագան որոշելու հնարավորությունը»։ Չնայած ներքաղաքական կյանքում տեղի ունեցող արմատական փոփոխություններին, ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում չկան կտրուկ շրջադարձեր, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով Գլխավոր ասամբլեայի նախագահին: «Հայաստանի արտաքին քաղաքականության շարունակականությունը վկայում է այն մասին, որ Հայաստանը կանխատեսելի և հուսալի գործընկեր է: Մեր միջազգային պարտավորությունները ենթակա չեն վերանայման: Մեր դիրքորոշումը հստակ է. Հայաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության և համագործակցության բոլոր գործընկերների հետ: Մենք մտադիր չենք զարգացնել մեր հարաբերությունները մեկ գործընկերոջ հետ՝ մյուսի հաշվին: Մենք կարևորում ենք բազմակողմանիության դերը գլոբալ և տարածաշրջանային մակարդակներում։ Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո Հայաստանը ներգրավված է համապարփակ և կենսունակ համագործակցության ծրագրերում: Թույլ տվեք առանց մանրամասնելու հիշատակել մեր մասնակցությունը ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող խաղաղության գործողություններին, որոնց աշխարհագրությունն ավելի քան տպավորիչ է՝ Աֆղանստանից Լիբանան, Կոսովո, Մալի և այլն: Սա առանձնահատուկ նշանակություն ունի մեր երկրի համար, որն ինքն ունի անվտանգության հետ կապված լուրջ մտահոգություններ: Մենք գիտակցում ենք, որ մեկ երկրի անվտանգությունը սերտորեն առնչվում է մյուս երկրների անվտանգության հետ, և որ գլոբալ խաղաղությունը պահանջում է համաձայնեցված գործողություններ», - ասել է Փաշինյանը: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ կառավարության ղեկավարը նշել է, որ այն ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ ուղղակի սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների համար: «Հայաստանը կշարունակի իր կառուցողական ներգրավվածությունը հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով, որին էլ տրված է հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ մանդատը: Ադրբեջանը պետք է փոխի բանակցությունների հանդեպ իր անհարգալից վերաբերմունքը, պետք է լիովին հրաժարվի ցանկացած ռազմական լուծման գաղափարից և իրագործի բոլոր նախորդ համաձայնագրերը: Ավելին, եթե Ադրբեջանն իսկապես հավատարիմ է խաղաղ գործընթացին, ապա պետք է սկսի երկխոսել այս հակամարտության հիմնական սուբյեկտի` Լեռնային Ղարաբաղի հետ: Ադրբեջանն ամեն առիթով հայտարարում է, որ Ղարաբաղը պետք է լինի իր տարածքի մի մասը: Միևնույն ժամանակ հայտարարում է, որ չի բանակցելու Լեռնային Ղարաբաղի հետ: Խնդիրն այն է, թե ինչպես կարող է Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնություն ներկայացնել առանց նույնիսկ ԼՂ-ի հետ երկխոսելու: Դա հնարավո՞ր է: Դա հնարավոր է, եթե միայն Ադրբեջանի ղեկավարությանը հետաքրքրում է ոչ թե ժողովուրդը, այլ բուն տարածքը: Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի ղեկավարության մտադրությունն այն է, որ Ղարաբաղը մաքրվի հայերից, ինչպես եղավ Նախիջևանում: Սա իրավունք է տալիս Լեռնային Ղարաբաղին ասել, որ Ադրբեջանի մաս կազմելը Ղարաբաղի բնակչության համար կնշանակի լիակատար բնաջնջում: Հետևաբար Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, եթե որևէ մեկը չի ցանկանում թույլ տալ հայ ժողովրդի նոր ցեղասպանություն», - ասել է վարչապետը։ Ամփոփելով` նա վերահաստատել է, որ հակամարտությունը կարող է և պետք է կարգավորվի միայն կողմերի փոխադարձ զիջումների միջոցով` խաղաղության և ոչ թե պատերազմի մթնոլորտում:

Գեներալը կասկածվում է հեղափոխության օրերին հատուկ միջոցներ կիրառելու մեջ

Ըստ կասկածանքի՝ ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում և ապրիլի 22-ին Արցախի պողոտայի սկզբնամասում տեղի ունեցած դեպքերի ժամանակ նա․․․

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ում պայթյունի հետևանքով կա 1 զոհ և 1 տուժած

Սեպտեմբերի 25֊ին «911» ծառայությունը հաղորդում է ստացել այն մասին, որ Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»․․․

Ավագանու ընտրությունների օրը լրագրողին հարվածելու մեկ դեպք է գրանցվել

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ահազանգում է, որ սեպտեմբերի 23-ին՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը, թիվ․․․

Ուր են հոսել Կեչուտի ջրամբարի ջրերը․ հաղորդում իրավապահ և պետական մարմիններին

Ուր են հոսել Կեչուտի ջրամբարի ջրերը․ հաղորդում իրավապահ և պետական մարմիններին

Ջրի 37,5 տոկոսը (231,63 մլն․ խոր․մետր) բաց է թողնվել ոռոգման սեզոն չհամարվող ժամանակաշրջանում՝ նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար...

Փաշինյանը Նյու Յորքում․ «Ոչ ոք չի ծնվում ուրիշին ատելու համար»

Փաշինյանը Նյու Յորքում․ «Ոչ ոք չի ծնվում ուրիշին ատելու համար»

«Նրա անունը խորապես արմատավորված է մեր հավաքական հիշողության մեջ որպես ռասիզմի և խտրականության դեմ պայքարի․․․

Առաջ քննադատում էինք քանդելու համար, հիմա՝ կառուցելու

Երևանի ավագանու և գալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է հաստատի ժողովրդի՝ հին ռեժիմից և նրան սպասարկող կուսակցություններից և քաղաքական գործիչներից ազատվելու կամքը։ Ազատագրված ասպարեզում կհայտնվեն սոցիալական արդարության վրա հիմնվող քաղաքական նոր միավորներ։ Մինչ այդ հարկավոր է բացառել «հների վերադարձի» հետ կապված հանրության վախերի շահարկումը։ Հանրային բանավեճը, քննադատությունը պետք է ստանա նոր բովանդակություն և նոր լեզու։ Տեսանյութում այս թեմաների շուրջ են խոսում հասարակական ակտիվիստներ, սոցիոլոգ Աննա Ժամակոչյանը և ծրագրավորող Կարեն Հարությունյանը։

Զրույց երկու ընտրությունների արանքում

Զրույց երկու ընտրությունների արանքում

Ազատագրված ասպարեզում կհայտնվեն սոցիալական արդարության վրա հիմնվող քաղաքական նոր միավորներ։ Մինչ այդ հարկավոր է բացառել «հների վերադարձի» հետ կապված վախերի...

Ընտրություններ՝ առանց հանգուցյալների

Ապացուցվեց, որ նախորդ ռեժիմը չէր կարողացել իսպառ ոչնչացնել մարդկային արժանապատվությունը ու ազատության ձգտումը։ Էս ընտրությունները երկար են հիշվելու․․․