Գաղտնալսման մեջ հիշատակված Վահե Գրիգորյանի արձագանքը
«Թեկուզև այս հատվածը առանձնապես չի քննարկվում մամուլում, սակայն այս կապակցությամբ հրապարակային պարզաբանումներ տալու...
Ինչպես էր հարստանում Քոչարյանի ընտանիքը․ ԱԱԾ տնօրենը պարզաբանել է
Էդ մարդիկ ունեն ահռելի ունեցվածքներ, որի մասին կխոսենք առաջիկայում, նույն Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ունեցվածքի մասին, որ ինքը հեռուստատեսությամբ հանդես է գալիս․․․
Բանակը մասնակցել է Մարտի 1-ին, գումար ստացել օլիգարխներից․ ՀՔԾ պետ
Քննությամբ արդեն իսկ հիմնավորվել է, որ բանակը ոչ միայն մասնակցել է Մարտի 1-ի այս միջոցառումներին, այլ նաև բանակը կրակել է, բանակը կրակել է մարդկանց բնակարանների ուղղությամբ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։ Նա ներկայացրել է նաև մի մատյան, որտեղ երևում է, թե ինչպես են զինծառայողները հավելավճարներ ստացել Մարտի 1-ի գործողությունների մասնակցելու համար։ «0038 հույժ գաղտնի հրամանի հայտնաբերումից հետո պարզվեց, որ բանակը մասնակցել է այդ իրադարձություններին և մասնակցել է հենց փետրվարի 23-ից։ Ընդ որում՝ դա արվել է ընտրության արդյունքները հրապարակելուց մեկ օր առաջ։ Այսինքն՝ մեկ օր առաջ Ռոբերտ Քոչարյանը և Միքայել Հարությունյանը տեղյակ էին, որ պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Սերժ Սարգսյանին հռչակի հաղթող թեկնածու և ստորագրվում է հրաման, որ բանակը բերվի զորանոցային վիճակի և կանխվեն խաղաղ ցույցերը։ ․․․Ասում էին, որ բանակը չի մասնակցել Մարտի 1-ի իրադարություններին, այլ բերվել է զորանոցային վիճակի։ Մեր քննությամբ արդեն իսկ հիմնավորվել է, որ բանակը ոչ միայն մասնակցել է Մարտի 1-ի այս միջոցառումներին, բանակը կրակել է, բանակը կրակել է մարդկանց բնակարանների ուղղությամբ։ Մենք ունենք կոնկրետ ապացույցներ, որ Հայաստանի Հանապետության զինված ուժերի զինծառայողները ավտոմատ հրազեններից կրակ են արձակել Լեոյի փողոցի շենքների պատշգամբների ուղղությամբ, այն բանից հետո երբ պատշգամբներից մեկից վառվող շիշ է նետվել։ Այսինքն՝ բանակը ամբողջ ծավալով մասնակցել է այս գործողություններին։ Ես ցանկանում եմ բացահայտում անել, որ չէի ցանկանում անել, բայց առիթ է։ Այս գաղտնի հրամանից հետո որոշվել է Երևանում հավաքել տարբեր զորամիավորումներից զինծառայողների։ Շաբաթներով սահմանում կանգանած զինվորը հերթապահել է առանց հերթափոխի։ Եվ ստեղծվել են շատ վտանգավոր իրավիճակներ և եղել է անգամ դիվերսիա։ Սա ապացուցված է քրեական գործի նյութերով։ Դա ազդել է բանակի մարտունակության վրա։ Ամենախայտառակ բանը, որ արել են մեր բանակի հետ` դա մեր բանակի զինվորներին նախկին պաշտոնյաների կողմից վարձկան դարձնել է։ Քրեական գործով դա հիմնավորվել է», ֊ ասել է Խաչատրյանը։ ՀՔԾ պետը ներկայացրել է բնօրինակ փաստաթուղթ՝ մատյան, որում զինծառայողները ստորագրել են գումար ստանալու դիմաց։ «Օլիգարխների կողմից այս ընթացքում՝ փետրվարի 23-ից մինչև մարտի 8-ը բաժանվել է գումարներ, նրա համար, որ պաշտպանեն իրենց ունեցվածքը և քաղաքական նկրտումները։ Հատ-հատ մատյանում նշված են զինծառայողների անունները և գումարների չափերը, որ տվել են այդ զինծառայողներին, առկա են նրանց և նրանց հրամանատարների ստորագրությունները։ Այդ գումարները հանվել են օլիգարխների և պետական պաշտոն զբաղեցնող անձանց հաշվեհամարներից», ֊ ասել է ՀՔԾ պետը։ Նրանց անունները նա խոստացել է ավելի ուշ հրապարակել՝ ընդգծելով, որ մոտ 180 միլիոն դրամ գումար է բաժանվել։ Խաչատրյանը ևս մեկ կարևոր բացահայտում է արել՝ կապված Մարտի 1-ի գործի հետ։ «Տիգրան Աբգարյանի՝ ներքին զորքերի զինծառայողի մահվան հանգամանքրեը առավել քան մշուշոտ են։ Եվ այդ ուղղությամբ բավական աշխատանք ենք տարել և կարող ենք ասել այսօր, որ Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից։ Այդ մասին ունենք հստակ ապացույցներ։ Այսինքն՝ ինչի մասին է սա խոսում, Աբգարյանը սպանվել է այն ժամանակ, երբ արդեն իսկ Քոչարյանը մտցրել էր արտակարգ դրություն, սակայն որևէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար։ Եվ մեր տարբերակն է՝ Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որ Քոչարյանի այն խոսքերը, թե մենք արդեն ունենք զոհեր, հիմնավորվի։ Դա նախաքննությամբ հաստատվել է։ Այս նորությունն արդեն իսկ բավական է, որ իմ և պարոն Վանեցյանի դեմ իսկական որս սկսվեր», ֊ ասել է Խաչատրյանը։ Նա նաև անդրադարձել է այն խոսակցություններին, որ 2008 թվականի մարտի 1-ին օլիգարխների թիկնազորների անդամներին բաժանվել են զրաբաճկոններ։ «Քրեական գործով արդեն իսկ ձեռք են բերվել ապացույցներ, որ դա իրականություն է։ Պաշտպանության նախարարության պահեստից ստացվել են մեծ քանակությամբ զինվորական հագուստներ, որոնք բաժանվել են օլիգարխների թիկնազորներին։ Ում են բաժանվել, կիմանանք նախաքննության ավարտին, իսկ թե ինչի են բաժանվել… որ չտարբերվեն զինծառայողներից և պռովոկացիաներ անեն», ֊ եզրափակել է Խաչատրյանը։
Սկանդալային ձայնագրությունը կոռուպցիայի դեմ պայքարը և Մարտի 1֊ի բացահայտումը խոչընդոտելու փորձ է
Արթուր Վանեցյանը նաև առաջարկել է չընկնել յուրաքանչյուր բառի հետևից առանձին, քանի որ դա եղել է ընկերական...
Փաշինյան․ «Թալանածը չեք մարսելու․․․ ուզում եք, գաղտանալսեք, ինչ ուզում եք արեք»
Մարդիկ զգում են, որ իրենց թալանածը վերադարձնելու ժամանակն է եկել Հայաստանի Հանրապետությունում, և նրանք ուզում են այդ պրոցեսը կասեցնել գաղտնալսումներով․․․
Երևանի թաղամասերից մեկը զրկվել է հանրային տրանսպորտից և դիմել քաղաքապետարան
«Մենք արդեն մեկ տարի է բանակցում էինք ընկերության հետ, պահանջում էինք, որ ներդրումներ անի, մեքենաներին տեխնիկական վիճակն այնքան վատ էր...
Ամուլսարում ուժեղ թթվային ջրերով գետակ է հոսում
Գիտականորեն ապացուցված չէ, որ հանքի հնարավոր բացման հետևանքով թթվային դրենաժի ինտենսիվացումը չի բերի Հայաստանի կարևորագույն ջրային պաշարների...
Սոլիդարության աննախադեպ ակցիա ի պաշտպանություն իրանական ադրբեջանցիների
Իրանն այն երկիրն է, որտեղ ձեզ կարող են պատժել պարի համար, ամենամեծաքանակ փոքրամասնության՝ ադրբեջանցի թյուրքերի երաժշտության պրոպագանդայի, գլխաշոր չկրելու...
Բաքուն պետք է փորձի կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ․ Փաշինյան
Գուցե նաև այն պատճառով, որ թերթի գլխավոր խմբագիրը ծագումով ադրբեջանցի է, ակտիվ հետևում է ղարաբաղյան գործընթացին և պարբերաբար մանրամասներ․․․
Ռուսաստանում սկսել ա
Տոմսկ, Նովոսիբիրսկ, Վլադիվոստոկ, Չեբոկսարի, Օմսկ, Կուրգան, Կիրով, Բերեզին, բազմաթիվ քաղաքներում են մարդիկ դուրս եկել փողոցներ և պահանջել չեղարկել կենսաթոշակի բարեփոխումը, որի մասին վերջերս իր հատուկ ուղերձում Պուտինն․․․
Դասընթացներ զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, զինծառայողների եւ նրանց հարազատների համար
Մասնակիցներին կտրամադրվի իրավական եւ բժշկական խորհրդատվություն, իրավաբանը կներգրավվի․․․
Անկախ գրադարանների ցանցն արդեն պատրաստ է սպասարկել ընթերցողներին
Ծրագիրը նպատակ ունի ավելի տեսանելի և հասանելի դարձնել ժամանակակից արվեստի, լուսանկարչության, հումանիտար հետազոտությունների եւ հարակից ոլորտերում գործող․․․