«Արևիք» ազգային պարկի սահմանների հստակեցումը տարածքը կփրկի հանքերի ներխուժումից․ Ecoright.am
Սահմանները հատուկ չեն քարտեզագրվել, սահամանագրվել, ֆիքսվել, որ դրանք հետո հանկարծ չխանգարեն եղած հանքավայրերի շահագործման․․․
Քոչարյանի առանձնատունը խուզարկել են, Հովիկ Աբրահամյանի վարորդին՝ մեղադրանք առաջադրել
Մարտի 1-ի գործի շրջանակում խուզարկություն է կատարվել Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանձնատանն ու գրասենյակում...
Ինչ է թաքնված Լիճքի հանքի հետևում․ զրույց
Այս տարվա մայիսի 23-ին կասեցվել է «Թաթսթոուն» ՍՊԸ-ի կողմից շահագործվող Սյունիքի մարզի Լիճքի պղնձի հանքի գործունեությունը։ Դրանից մեկ օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում գործող բոլոր մետաղական հանքերում ստուգումներ են սկսվելու։ Գործունեության դադարեցումից մոտ երեք ամիս անց Epress.am֊ի թիմը այցելել է Լիճք, որի բնակիչները, հիմնականում չցանկանալով ներկայանալ, պատմել են իրենց իմացածը հանքի մասին։ Մի քանի տարի առաջ գյուղ է այցելել Սյունիքի այն ժամանակվա մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ում անունը կապում են հանքի շահագործման հայտ ներկայացրած «Լեռ֊էքս» ընկերության հետ։ Գյուղացիների հետ հանդիպման ժամանակ նա ոչ երկիմաստ հարցրել էր՝ ո՞վ չի ցանկանում հողերը հանքին վաճառել, որից հետո գյուղացիները հիմնականում համաձայնել էին գումար վերցրել իրենց հողերի դիմաց։ Հետագայում հանքը, որն օրենքի խախտմամբ ներխուժել է «Արևիք» ազգային պարկի տարածք, «Լեռ֊էքս»֊ից անցել էր անհայտ «Թաթսթոուն» ընկերությանը․ ըստ տեղացիների՝ այն պատկանում է Սյունիքի նախկին մարզպետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի (ԶՊՄԿ) նախկին տնօրեն Վահե Հակոբյանին և Սերժ Սարգսյանի փեսային՝ Միքայել Մինասյանին։ «Թաթսթոունը» հանքում իր աշխատակիցները չունի․ հանքի աշխատանքներն իրականացրել են ԶՊՄԿ֊ում գրանցված աշխատակիցները, օգտագործվել է Պղնձամոլիբդենայինի տեխնիկան։ Հանքում աշխատանքները դադարեցնելուց հետո նրանց տարել են Քաջարան և Արծվանիկ՝ ԶՊՄԿ֊ի համար աշխատանքներ իրականացնելու համար։ «Թաթսթոուն» ՍՊԸ֊ն այս տարի նաև գրավոր զգուշացում է ստացել Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից, քանի որ սահմանված ժամկետներում լիազոր մարմնին չի ներկայացրել միջանկյալ տարեկան հաշվետվությունը։ Լիճքի հանքի, տնտեսության զարգացման մոդելների և հանքարդյունաբերության մասին զրուցում են բնապահպան Աննա Շահնազարյանը և լրագրող Արմեն Մելիքբեկյանը։
Ինչ է թաքնված Լիճքի հանքի հետևում․ զրույց
Մի քանի տարի առաջ գյուղ է այցելել Սյունիքի այն ժամանակվա մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ում անունը կապում են հանքի շահագործման հայտ ներկայացրած...
Փաշինյան. Նոր շունչ եմ ուզում ու նոր կյանք
Օգոստոսի 17-ին՝ նախկին լրագրող, հեղափոխական վարչապետի պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքի վերջնամասում Նիկոլ Փաշինյանը ընթերցեց «Քաղաքացու երգ» բանաստեղծությունը...
Մոսկվայում և Երևանում միամիտներ չկան․ հայ֊ռուսական հարաբերությունների մասին
Եվ կարող եմ միանշանակ ասել, որ հայ֊ռուսական հարաբերությունները ոչ միայն չեն վատացել, այլև ի հեճուկս հանրապետականների և նրանց սատելիտների․․․
Նստելու եք բոլոր մարդասպաններով․ Փաշինյանը՝ Մարտի 1-ի մասին
«Եվ մենք պետք է ամեն ինչ անենք այդ գործիքից արդյունավետ օգտվելու համար։ Բայց ինքներդ եք հասկանում, որ հիմա շատերը, ովքեր....
Փաշինյանը ժողովրդին. Պատրաստվեք հանրաքվեներին
- Հայաստանի Հանրապետությունը պատմական հեռանկարում կարող է հիշատակվել այնպես, ինչպես հիմա հիշատկավում է Հին Հունաստանը։ Երևանը՝ ինչպես Հին Աթենքը...
Մարդկանց հետապնդում էին ամիսներ շարունակ․ ՀԱԿ-ը կառավարությանը առաջարկ է արել
Քաղաքացիները կվերականգնվեն աշխատանքում, հնարավորություն կստանան վերականգնելու սեփականության և բիզնեսի նկատմամբ իրավունքները, կամ կստանան փոխհատուցում․․․
Ամուլսարի պաշտպանները կրկին համերաշխության կոչ են ուղղում «լիդիանցիներին»
100 և ավել մեքենաներ էին միացել ավտոշարասյանը, բազմամարդ քայլերթը մեկնարկեց Ջերմուկի կենտրոնից դեպի Մոսկվա հյուրանոց և կրկին վերադարցան Ջերմուկի ըմպելասրահ։
Քոչարյանը պետք է պատասխան տա բազմաթիվ ծանր հանցագործությունների համար
«Ժամանակին իր նախագահության ժամկետն անփառունակ ավարտելուց հետո Ռոբերտ Քոչարյանը բազմիցս է փորձել․․․
Կոնգրեսը կոչ է անում խափանել հակահեղափոխական ուժերի ռևանշը
Դրան նախորդել են 46 պատգամավորների միջնորդությունը՝ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաև վերջինիս վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների կատաղի...