2026 թ. մայիս 28, հինգշաբթի
Ինչպես երկուշաբթի պարալիզացնել Երևանը

Ինչպես երկուշաբթի պարալիզացնել Երևանը

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ուժերը ապրիլի 16-ին՝ 08։15-ին սկսում են Երևանի պարալիզացման գործընթացը։ Այսօր Ֆրանսիայի հրապարակում վաղվա գործողությունների ծրագիրը ներկայացրել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Նա առաջարկել է առավոտյան արգելափակել Երևանի կամուրջները, թույլ չտալ, որպեսզի մարդկանց սպասարկի Մետրոպոլիտենը, խնդրել է պարալիզացնել բանկային համակարգը՝ բանկոմատներից կանխիկացնելով քարտերի վրա եղած գումարները։ Երևանում երթևեկությունը պարալիզացնելուց հետո Փաշինյանը խնդրել է մարդկանց ոտքով գալ Բաղրամյան պողոտայում գտնվող Ազգային ժողովի շենքի մոտ՝ այն արգելափակելու նպատակով։ Նշենք, որ ապրիլի 17-ին Ազգային ժողովում նախատեսվում է վարչապետի թեկնածության քվեարկությունը։ Վարչապետի պաշտոնում իշխող ՀՀԿ֊ն առաջադրել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Ֆրանսիայի հրապարակն արգելափակած #Իմքայլը և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունները պայքարում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։

Ինչպես պարալիզացնել Երևանը․ գործողությունների ծրագիր

Ինչպես պարալիզացնել Երևանը․ գործողությունների ծրագիր

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ուժերն ապրիլի 16-ին՝ 08։15-ին, սկսում են Երևանի պարալիզացման գործընթացը։ Այսօր Ֆրանսիայի հրապարակում վաղվա գործողությունների...

Անտեսանելի ճնշման հարմարավետությունը

Անտեսանելի ճնշման հարմարավետությունը

Եթե այս անգամ էլ համրեցումն աշխատի… շուտով համրեցման կարիքը չի լինի։ Կրկին գործորդության մղիչի հույսը իշխանավորների վրա կմնա...

Համախմբման կոչեր․ Սերժ Սարգսյանի դեմ պայքարի երկրորդ օրը

Համախմբման կոչեր․ Սերժ Սարգսյանի դեմ պայքարի երկրորդ օրը

Հանրահավաքային իր ելույթում «Մերժիր Սերժին» նախաձեռնության ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանը կոչ է արել մարդկանց երկուշաբթվանից գործադուլ սկսել և միանալ պայքարողներին...

Հայտնվեցինք վերջը Ռոդենի արձանի մոտ

Հայտնվեցինք վերջը Ռոդենի արձանի մոտ

Լուսանկարիչ Ժոզեֆ Զաքարյանի ֆոտոշարքը պատմում է ապրիլի 13-ին մեկնարկած շուրջօրյա հանրահավաքում հայտնվելու մասին: Մարդիկ նստարաններով փակել են Սայաթ-Նովա-Մաշտոց փողոցների խաչմերուկը՝ Ֆրանսիայի հրապարակը:

Փաշինյանն աջակիցների հետ մտել է Հանրային ռադիո շենք, մարդկանց հրավիրել է հանրահավաքի (թարմացված)

Փաշինյանն աջակիցների հետ մտել է Հանրային ռադիո շենք, մարդկանց հրավիրել է հանրահավաքի (թարմացված)

Հանրային հեռուստաընկերությունը մյուս ռադիո և հեռուստաընկերությունները դարձել են Սերժ Սարգսյանի ստեղծած ստահոդ պետության բաղադրիչ...

Ցուցարարները վերահսկում են Ֆրանսիայի հրապարակը

Ցուցարարները վերահսկում են Ֆրանսիայի հրապարակը

Երևանի կենտրոնն արգելափակված է․ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող #Իմքայլը նախաձեռնության առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն Ազատության հրապարակի հանրահավաքի ժամանակ կոչ արեց մարդկանց տեղափոխվել Ֆրանսիայի հրապարակ և և գիշերն այնտեղ մնալ։ Հրապարակում արդեն մեկ վրան են տեղադրել։

Ցուցարարները վերահսկում են Ֆրանսիայի հրապարակը․ կոչ են անում միանալ Սարգսյանի դեմ պայքարին

Ցուցարարները վերահսկում են Ֆրանսիայի հրապարակը․ կոչ են անում միանալ Սարգսյանի դեմ պայքարին

Մեր գործողությունները լինելու են շուրջօրյա, չկա դադար։ Մենք ՀՀ քաղաքացիներին հենց այսօրվանից հրավիրում ենք հավաքվել․ վաղը պետք է գնանաք մասնակցելու...

Բաղրամյան արգելապատնեշներ են բերում, ուսանողները փակված են բուհում

Բաղրամյան արգելապատնեշներ են բերում, ուսանողները փակված են բուհում

Ակցիայի մասնակիցներին զանգահարել են ԵՊՀ֊ի ուսանողներ՝ տեղեկացնելով, որ ընդդիմադիրների այցի ընթացքում իրենց փակել էին լսարաններում...

Ավտոերթ և խցանում․ Երևանը պատրաստվում է Սերժ Սարգսյանի դեմ հանրահավաքին

Ավտոերթ և խցանում․ Երևանը պատրաստվում է Սերժ Սարգսյանի դեմ հանրահավաքին

«Մերժիր Սերժին», «Հանուն Հայաստան պետության» ճակատ և #Իմքայլը նախաձեռնություններն այսօր հերթական ակցիաներն են անցկացրել ընդդեմ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետությանը։ Ամենազանգվածայինը Բրազիլիայի հրապարակից մեկնարկած ավտոերթն էր, որի ընթացքում մեքենաներն անցան Բաղրամյան պողոտայում գտնվող Սերժ Սարգսյանի նստավայրի կողքով։

Ավտոերթ և խցանում․ Երևանը պատրաստվում է Սերժ Սարգսյանի դեմ հանրահավաքին

Ավտոերթ և խցանում․ Երևանը պատրաստվում է Սերժ Սարգսյանի դեմ հանրահավաքին

Ոստիկանական մեքենաները մի քանի րոպե փակել էին Բաղրամյանի սկզբնամասը, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել։ Ակտիվիստները դուրս են եկել մեքենաներից...

Մարդիկ իրավունք ունեն իմանալ՝ ինչպես է Սյունիքի մարզպետը ծախսում հանրային միջոցները

Մարդիկ իրավունք ունեն իմանալ՝ ինչպես է Սյունիքի մարզպետը ծախսում հանրային միջոցները

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը պետական պաշտոնյա է, որը պետբյուջից աշխատավարձ է ստանում, այդ իսկ պատճառով էլ կարևոր է, որպեսզի հանրությունն․․․