ՔԿՀ֊ն «Սասնա ծռեր»֊ից Հովհաննես Հարությունյանի դեմ քաղաքացիական հայց է ներկայացրել
Ամեն դեպքում, երբ 2016֊ին ես ՄԻԵԴ էի ուղարկել գանգատ, միայն այդ գանգատի ընդունվելուց հետո արդեն Հատուկ քննչական ծառայությունը հարցաքննել էր...
«Բուրգեր Քինգի» ալկոհոլի վաճառքի թույլտվությունը երկարաձգված չի եղել․ պաշտոնական
Գարեջրի վաճառքն իրականացնելու համար ստուգվել են արդյոք սննդի կետում ստեղծված անհրաժեշտ պայմանները, գլանատակառի շահագործման...
Նոյեմբերյանն ընդդեմ հանքի
«Պոլիմետալ Արմենիա» ընկերությունը դեռևս մարտի 15-ին հայտարարել էր, որ դադարեցնում է Նոյեմբերյանում հանքարդյունաբերական նոր ծրագրի հետ կապված հանրային քննարկման կազմակերպման աշխատանքները: Նոյեմբերյանում, սակայն, պատրաստվում են ընկերության վերադարձին․ խանութներում, գազալցակայաններում, մսի վաճառքի կետերում հանրագիր է դրված և բոլոր մտնող֊ելնողներին առաջարկվում է ստորագրել դա՝ այդպիսով դեմ արտահայտվելով տարածքի հետախուզմանը կամ հանքի հնարավոր շահագործմանը։ Ռուսաստանյան կապիտալ ունեցող ընկերությունը ցանկանում էր նոր հանքարդյունաբերական ծրագիր ներկայացնել, ըստ որի Նոյեմբերյանի տարածաշրջանում գունավոր մետաղներ պետք է հետախուզեր։ Թիրախը Սրբասար լեռան տարածքն է կամ, ինչպես տեղացիներն ավելի հաճախ են ասում, Գոգդաղը։ Այդ տարածքը զիջել եկվորին խոշորացված Նոյեմբերյան համայնքում պատրաստ չեն, հակառակը՝ պնդում են, որ բնության համար պայքարելու են մինչև վերջ։ Շատերն ասում են, որ Թեղուտի հանքի օրինակը վառ է, և իրենք չեն ցանկանում նույն կերպ ապականել բնությունը։ Նոյեմբերյան համայնքի ղեկավարի տեղակալ Խաչիկ Գիշյանը պնդում է, որ այդ տարածաշրջանից իրենք՝ գյուղատնտեսությունը և զբոսաշրջությունը զարգացնելով, ավելի մեծ օգուտներ կքաղեն, քան այն աշխատատեղերից, որը հանքը տեսականորեն կարող է ապահովել։ Համայնքում ոգևորություն կար․ մեր զրուցակիցներից շատերը պնդում էին, որ նման միակարծություն տարածաշրջանում վաղուց չեն հիշում։ Նոյեմբերյանում ստեղծված վիճակի մասին զրուցում են քաղաքետ Վահրամ Սողոմոնյանը և լրագրող Արմեն Մելիքբեկյանը: Տեսանյութում ներկայացվում են նաև Նոյեմբերյան համայնքի բնակիչների կարծիքները։
Ժիրայր Սեֆիլյանի դեմ նոր նյութեր են նախապատրաստում․ փաստաբան
«Պայմանավորված ժամին ես «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում էի, զանգեցի, քննիչն ասաց, որ մոտակայքում է, շուտով կգա։ Ես գնացել եմ, տեսակցել Ժիրայր Սեֆիլյանին...
Ազատիր մեզ Ազատիչ․ երգ Սերժ Սարգսյանի մասին
Տեսանյութ ում նա ռուսերեն լեզվով դիմում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կնոջը՝ Ռիտա Ալեքսանդրովնա Սարգսյանին և, մասնավորապես, շնորհակալություն է հայտնում․․․
Կառավարությունը Սամվել Ալեքսանյանի դստերը կազատի ավելորդ ծախսերից
Աստղիկ Ալեքսանյանի նկատմամբ կառավարությունն առանձնահատուկ բարեհաճ է՝ անցյալ տարեվերջին էլ, երբ նրան 20 տարի ժամկետով․․․
ԵՊՀ֊ում ջնջում են ուսանողների գրառումները, դժգոհողին զրույցի են հրավիրում
«Զրույցի սկզբում անձնական բնույթի հարցեր էր տալիս, թե որտե՞ղ է աշխատում մայրս, որտե՞ղ եմ ապրում, ո՞նց ենք ապրում։ Ասացի՝ վարձով բնակարանում և հարցրի...
Հայաստանում խոչընդոտում են ազատ խոսքի իրացումը, ճնշում իրավապաշտպաններին․ զեկույց
Հայ առաքելական եկեղեցուց պահանջում են վերանայել սեփական խտրական քաղաքականությունը և դրանից բխող հանրային կյանքին միջամտությունները...
Բողոքի ցույցի ելած գյումրեցի վարորդներին խոստացել են ընդառաջել
«Ամեն երթուղու մեջ էլ կան, որ սպիտակ համարներով են, հեչ որ չլինի, ամեն երթուղուց 5֊6 մեքենա դուրս կմնա։ Կան վարորդներ, որ իրենց մեքենաներն է...
Ասոցացված խտրականությունը կարող է 15-ամյա տղայի դանակահարման պատճառը լինել
Մեր անանուն աղբյուրը մեկնաբանել է մամուլում տարածված այն տեղեկատվությունը, թե Արգամ Հ․֊ն հայտարարել է, որ տղային դանակահարել է նույնասեռական լինելու...
2018-ի առաջին եռամսյակում զինված ուժերում 11 մարդ է մահացել. տեղեկանք
Իրավապաշտպան կազմակերպության ներկայացված տեղեկանքում նշվում է, որ դեպքերից 3-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով են, 4-ը՝ դժբախտ...
Հյուսիսային պողոտայում պայթյունի հետևանքով տուժած երեխայի վիճակը ծանր է գնահատվում
Երևանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 8 տուժած կա...