Բանտում կալանավորին ինքնասպանության փորձի են դրդել՝ «գործ տվող» անվանելով
Դիտորդները փոխանցում են նաև, որ ինքնավնասման փորձից հետո Քրեակատարողականի աշխատակիցները դատապարտյալին շուրջ 4 ժամ․․․
Վրաստանը ապաքրեականացրեց մարիխուանայի օգտագործումը
Դատարանը նաև նշել է, որ պատասխանողը չի ներկայացրել ապացույցներ առ այն, որ մարիխուանան իր կենսաբանական կամ քիմիական ...
Կառավարության նոր որոշում՝ հանուն «Գազպրոմ»֊ի տնտեսական վիճակի ապահովման
Նախագծի հիմնավորման մեջ ասված է, որ փոփոխությունները կատավրում են «ընդունելով Հայաստանի տնտեսության համար համակարգաստեղծ ձեռնարկության՝ «Գազպրոմ Արմենիա»․․․
Դատարանը ստացավ նոր ապացույցներ Ամուլսարի շահագործման աղետալի հետևանքների մասին
Գնդևազ գյուղի բնակչները ներկայացրել են միջազգային փորձագետների եզրակացությունները, որ սարից ոսկու կորզումը․․․
Ով է ստում Ղարաբաղի գլխավոր տերտերի և ավտովթարի մասին
- Ճանապարհին բացի մերսեդեսից եղել է նաև մեկ սովետական արտադրության կարմիր Ժիգուլի և մեկ տրակտոր։ Ցավում եմ, որ Սրբազանը երթևեկում է 06 մակնիշի մեքենայով․․․
Զինվորի օրական սննդակարգը ավելի փոքր է, քան ոստիկանինը
ՊՆ-ն թերանում է ժամկետային զինծառայողների սննդի, համազգեստի և հիգիենայի պարագաների տրամադրման հարցում՝ այդ բեռը թողնելով զինվորների ծնողների ուսերին․․․
«Առավոտը» պլստաց Սյունիքի մարզպետի հայցից
«Առավոտի» գործից դուրս մնալու մասին իմացանք նոյեմբերի 15-ի դատական նիստի ժամանակ։ Մարզպետը և նրա ներկայացուցիչը չէին ներկայացել...
Ախթալայի հանքը կրկին փլուզվել է, կա տուժած
Լեռնահարստացման կոմբինատում անցյալ ամիս ևս փլուզում էր, ինչի հետևանքով մահացել էր հանքում աշխատող հանքափոր 38-ամյա Վրեժ Սահակյանը:
Փաստաբանների պալատի հոմոֆոբ ղեկավարը նաև ոչ կոմպետենտ է
- Նրանից ակնկալվում է իրավապշտպանական մոտեցում, խտրականությունից պաշտպանություն: Իսկ Զոհրաբյանը ինքը խտրական վերաբերմունք ունի:
Ստամբուլում հարյուրավոր զինծառայողների են ձերբակալում
Վաշինգտոնը հրաժարվում է նրան հանձնել Անկարային՝ հիմնավորելով, որ Թուրքիան չի ներկայացրել Գյուլենի մեղքի վերաբերյալ բավարար ապացույցներ․․․
Դատարանը Սեֆիլյանին չի թույլատրել մասնակցել նիստին, կամ նյութերին ծանոթանալ գրավոր
Վերաքննիչի դատավորներ Հարություն Ենոքյանի, Ստեփան Միքայելյանի և Արթուր Սմբատյանի երկու մերժման որոշումները անաչառության...
4-միլիոնանոց Հայաստան. ծնենք հանուն ներքին շուկայի
Անցյած շաբաթ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը մի խումբ լրագրողների համար դեպի Վայոց Ձոր մեդիա-տուր էր կազմակերպել: Այցելության թեման ժողովրդագրությունն էր, իսկ մարզը ընտրվել էր, քանի որ ունի երկրորդ վատագույն ցուցանիշը՝ Հայաստանում բնակչության նվազման տեմպերի առումով: Առաջինը Գեղարքունիքն է: Լրագրողները նախ հանդիպել են Ազգային վիճակագրական ծառայության Վայոց ձորի մարզի գործակալության պետի՝ Առուշան Ղազարյանի հետ: 30 տարի գործակալությունում աշխատող վիճակագրագետը բնակչության թվի նվազման, մասնավորապես, երկրից հեռացած մարդկանց թվի որակական հետազոտություն չի ներկայացրել լրագրողներին՝ ասելով, որ նման ծավալուն հետազոտություններն անում են Երևանում: Ղազարյանը, սակայն, նկատել է, որ քաղաքային բնակչությունից դեպի գյուղ տեղափոխվողների թիվն է մեծ. մարդիկ, ովքեր գյուղում սեփականություն ունեն, տեղափոխվում են, որ իրենց հողակտորից էլ մշակեն, եկամուտ ստանան: Առուշանյանի հետ հանդիպումից հետո լրագրողները ցանկացել են այցելել որոշ գյուղեր: Որոշեցինք այցելել ամենավատ պայմաններն ու ամենանվազող բնակչությունն ունեցող համայնքները: Սկսեցինք Հերհերից, ճանապարհի վտանգավոր լինելու պատճառով չայցելեցինք Կարմրաշեն, փոխարենը գիշերով հասանք Զեդեա: Ավելի շատ համայնքներ այցելելու ժամանակ չմնաց, քանի որ հաճախ կանգնում էինք գյուղական միջավայրի կադրեր վերցնելու՝ աշուն, ձիեր, արոտավայրից տուն գնացող հովիվներ, անապահով տեսք ունեցող մարդիկ ու նրանց անմանկապարտեզ մնացած երեխաներ: Լրագրողները փորձում էին հասկանալ՝ ինչու էին այդ գյուղերը դատարկվում, ինչու է ծնելիության մակարդակը իջնում, դպրոցներում երեխաների թիվը քչանում: Տեղացիները գերադասում էին խոսել և դժգոհել երկրի ընդհանուր տնտեսական վիճակից և համատարած աղքատությունից՝ չկենտրոնանալով իրենց գյուղերի խնդիրների վրա: Ճանապարհների ասֆալտը թեև տեղ-տեղ չկա, սակայն ամենացուրտ ձմեռներին էլ մարզային քաղաքների՝ Վայքի և Ջերմուկի հետ, կապը չեն կորցնում: Պարզեցինք նաև, անասուն ունեն բոլորը, որևէ խոչընդոտ չկա այդ առումով: Շարունակեցինք պարզել՝ ինչու գյուղերում երեխաներ չեն ունենում: Հանդիպացրին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ. - Ծնելիության մակարդակը իջնում է հատկապես գյուղական համայքներում. 1995-2015 թվականներին մեկ կնոջ հաշվով ծնելիությունը 2,3-ից իջել է մինչև 1,5-ի: Ծնելիության մակարդակը այն չէ, ինչը ցանկալի կլիներ: Մենք որպես նպատակ դրել ենք մի ընտանիքում նվազագույնը երեք երեխա մոդելը, որովհետև դա այն ցուցանիշն է, որ ապահովում է աճ: Ամենակարևորը՝ յուրաքանչյուր երեխայի ծնունդը ոչ թե պետք է լինի բեռի ավելացում, այլ հակառակը. պետք է բերի կա՛մ ընտանիքի եկամուտի ավելացման, կա՛մ ծախսերի նվազեցման: Նախարարը պատմել է՝ որ ծրագրերն են ապահովելու բնակչության բնական և մեխանիկական աճը՝ իրատեսական դարձնելու համար Սերժ Սարգսյանի խոստումը. մինչև 2040 թվականը Հայաստանի բնակչությունը լինելու է 4 միլիոն: ”Նախագահի կողմից հնչեցված տեսլականը, որ մինչև 2040 թվականը բնակչութւյունը լինելու է 4 միլիոն, բոլորիս համար պարզ է, որ դա այլևս ազգային անվտանգության խնդիր է”: Հարցը, թե ինչո՞ւ է Հայաստանին անհրաժեշտ 4 միլիոն մարդ, արդյո՞ք երկրում կա արդյունաբերություն, աշխատատեղեր, ենթակառուցվածքներ, որոնցից օգտվողներ չկան: Եթե կան, ինչո՞ւ են մարդիկ արտագաղթել: Արտեմ Ասատրյանը պատասխանել է, որ 4 միլիոն բնակչությունը անհրաժեշտ է՝ նախ Հայաստանի աշխարհագրական դիրքը հաշվի առնելով: “Պետության համար իր ներքին շուկայի մեծությունը շատ կարևոր է: Ներքին շուկան ենթադրում է համապատասխան ներդրումներ, համապատասխան ծառայություններ: Եթե դու ունես փոքր շուկա, ներդրումների հնարավորությունները սահմանափակ են: Ես կարծում եմ՝ շատ պարզ ու տրամաբանական է. մենք որքան շատ լինենք թվաքանակով, այնքան մեր բնակչության համար ավելի լավ”, - պատասխանել է Արտեմ Ասատրյանը: