2026 թ. մայիս 30, շաբաթ

ԱԱԾ պետ․ Ես դատավորի հետ չեմ խոսել

- Չեմ ճանաչում ես իրան, մամուլի ասուլիսի ժամանակ կողքներս նստած տղան ա։ Ես ասում եմ «Հրաչն ի՞նչ ա ասում»։ Ասում ա «Հրաչն ասում ա «հիմնավոր ա», ասում եմ «դե, ուրեմն ուզի֊չուզի, պետք ա տա»։

Հարուստ ոստիկանը՝ Սյունիքի մարզպետ. Կառավարության «տարօրինակ» որոշումը

Հարուստ ոստիկանը՝ Սյունիքի մարզպետ. Կառավարության «տարօրինակ» որոշումը

- Հունան միլիցին ու իրպեսները տեղ չունեն, չպիտի ունենան Նոր Հայաստանի կառավարման/իշխանական համակարգում, սա իմ համոզմունքն է, ինչքան էլ երդվեն Նոր Հայաստանի անունով:

Ակտիվիստին սպանել են վրացական նացիստները

Ակտիվիստին սպանել են վրացական նացիստները

Վրաստանյան իրավապաշտպանները պահանջում են վերաորակել հոդվածը, որի շրջանակում քննվում է 25-ամյա քաղաքացիական ակտիվիստ Վիտալի Սաֆարովի սպանության գործը: Նա սպանվել էր սեպտեմբերի 30-ի լուսաբացին՝ Թբիլիսիի կենտրոնում: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ասում են, որ հանցագործութունը կատարվել է այլատյացության հողի վրա, հաղորդում է «Էխո Կավկազա» կայքը: Այդ գրառումը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Վիտալի Սաֆարովի մայրը՝ Մարիա Ալանակյանը. «Ի՞նչն  է դարձել որդուս մահվան պատճառը: Վրաստանի իրավապահ մարմինների կողմից անփույթ վերաբերմունքը աճող ֆաշիստական տարբեր խմբավորումներին, որոնք ատելության գաղափարախոսություն են «քարոզում»: Եթե հիմա նրանց դեմ պայքար չսկսվի, ապա զոհերն ավելի շատ կաճեն և ինչ-որ պահի մենք ստիպված կլինենք խոստովանել, որ ինքներս ոչինչ չենք արել, որ մեր որդիներին չսպանեն քաղաքի փողոցներում, որոնք նրանք այնքան շատ էին սիրում: Ինձ համար դժվար է գրելը, բայց ես որոշել եմ պայքար սկսել նրանց դեմ, և, կարծում եմ, յուրաքանչյուր ընտանիք, յուրաքանչյուր մայր կհասկանա ինձ և կողքիս կկանգնի: Մենք բոլորս երեխաներ ունենք։ Ո՞վ կլինի հաջորդը»: Վիտալին դարձել է այն բանի զոհը, ինչի դեմ պայքարել է, ասում է «Ներգրավվածության և զարգացման կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Ագիթ Միրզոևը: Վերջին հինգ տարիներին Վիտալին աշխատում էր հենց այս կազմակերպությունում: Տարբեր ծրագրերի համադրողն էր, որոնց թվում՝ հանդուրժողականության երիտասարդական ճամբարի։ Այնտեղ երիտասարդներին սովորեցնում են հարգել այլ մարդկանց՝ անկախ տարբերություններից, որոնք կան նրանց միջև, ասում է Ագիթ Միրզոևը: Այն մասին, թե ինչ էր կատարվել սեպտեմբերի 30-ի լուսաբացին, նա և գործընկերները փորձել են իմանալ անմիջապես վկաներից: Հենց նրանց պատմություններն են ցույց տալիս, որ սպանութունը, հավանաբար, կատարվել է ազգային ատելության հողի վրա, ասում է Միրզոևը: Ամեն ինչ սկսվել է մայրաքաղաքի բարերից մեկում՝ Դյումա փողոցում. «Փաստորեն, միջադեպի հիմքում լեզուն է, որով խոսել է Վիտալին: Մայրաքաղաքի երկու հյուրերի հետ նա շփվում էր ռուսերեն, ինչն այդ երեք անձանց դժգոհությունն է առաջացրել: Նրանցից մեկը Վիտալիին նկատողություն է արել, թե ավելի լավ կլինի, որ նա  վրացերեն խոսի, ապա այդ ամենը վերաճել է ավանդույթների և այլնի մաին խոակցությունների: Ի պատասխան Վիտալին ասել է, որ ինքը կորոշի՝ ինչ լեզվով խոսել, և արդեն դրանից սկսվել է ագրեսիան, որից հետո նրան անկյուն են տարել՝ «Վարշավա» բարի մոտակայքում, որտեղ էլ տեղի է ունեցել այդ սարսափելի սպանությունը»: Այս փուլում ձերբակալված են երկուսը՝ մեկը (Ա. Կ., ծնված 1998 թ.) կանխամտածված սպանության մեղադրանքով, իսկ մյուսը՝ (Գ.Ս., ծնված 1995 թ.) հանցագործության մասին հաղորդում չներկայացնելու համար: Երկու ՀԿ-ների՝ «Մարդու իրավունքների կենտրոնի» ու «Ներգրավվածության և զարգացման կենտրոնի» ներկայացուցիչները համոզված են, որ հանցագործությունը պետք է վերաորակել որպես սպանություն՝ կատարված ծանրացուցիչ հանգամանքներում:  Նախ՝ խմբով են սպանել և երկրորդ՝ սա ատելությամբ պայմանավորված հանցագործություն է, - ասում է Ագիթ Միրզոևը: Մի խոսքով, եթե սպանության մասին հոդվածը որպես պատիժ ենթադրում է 7-10 տարի ազատազրկում, ապա ծանրացուցիչ հանգամանքներում կատարածի դեպքում խոսքն արդեն 13-17 տարվա մասին է: «Ես չեմ կարողանում Վրաստանում տեղի ունեցած նման՝ իրավապաշտպանի սպանության դեպք հիշել վերջին տասը, քսան տարիներին: Հետաքննությունն անփույթ է իրականացվում, մեղադրանքները առաջադրվում են սխալ որակումով: Մարտահրավերները, որոնց առջև այսօր Վրաստանը կանգնած է, անտեսվում են. տեսնում ենք, թե ինչպես է աճում ատելությամբ պայմանավորված սպանությունների վիճակագրությունը։ Տեսնում ենք՝ ինչպես են ավելի ու ավելի ակտիվանում նեոազգայնական և ֆաշիստական խմբերը: Վիտալի Սաֆարովի սպանությունը նմանատիպ անուշադրության հետևանք է, որով իշխանությունները վերաբերում են այդպիսի խմբերին», - ասել է Մարդու իրավունքների կենտրոնի ղեկավար Ալեքո Ցկիտիշվիլին: Իրավապահ մարմիններին անգործության մեջ է մեղադրում նաև Սեսիլին՝ Դյումա փողոցի բարերից մեկի նախկին աշխատակցուհին: Նրա խոսքով, տեղի անձնակազմը լավ գիտի Վիտալի Սաֆարովի սպանության գործով ձերբակալվածներին: Նախորդ տարի, ասում է Սեսիլին, նրանց պատճառով ինքը մի քանի անգամ ստիպված է եղել դիմել ոստիկանություն, բայց ապարդյուն. «Դա տեղի է ունեցել մոտավորապես չորս ամսվա ընթացքում՝ օգոստոսից մինչև նոյեմբեր: Մենք ոստիկանությանը խնդրում էինք ինչ-որ բան անել: Հենց այս երիտասարդները, որ հիմա ձերբակալված են, ագրեսիա էին դրսևորում այլազգիների հանդեպ: Իրենք իրենց անվանում էին նեոնացիստներ: Շշեր էին նետում, իրենց շատ ագրեսիվ պահում, հատկապես երբ օտարերկրացիների էին տեսնում: Նրանց այլ պատճառ պետք չէր: Ձերբակալվածներից մեկը նրանց առաջնորդն էր: Հպարտությամբ պատմում էին, թե ինչպես են ծեծել անտուններին, ասում էին, որ թույլերը պետք է մեռնեն: Մի օր անգամ ասացին, որ ծեծելով սպանել են մի անտուն մարդու: Ես դրա մասին էլ եմ անձամբ ոստիկանությանը ասել, հենց նրանց ներկայութամբ, բայց իրավապահները որևէ կերպ չարձագանքեցին, ոչ մի անգամ: Նրանք պարզապես չէին նկատում այդ խնդիրը»:

Ինգուշեթիայում ծեծել և խոշտանգել են իրավապաշտպանի

Ինգուշեթիայում ծեծել և խոշտանգել են իրավապաշտպանի

Բաց թողնելուց առաջ անծանոթներից մեկն ասել է․ «Երբեք մի՛ վերադրձիր և մի՛ գրիր Ինգուշեթիայի մասին»։ Կոզլովսկու խոսքով՝ իրեն սպառնացել են՝ ասելով․․․

Ռասիստ պատգամավորի խոսքերը Իսրայելում սկանդալ չեն առաջացրել

Ռասիստ պատգամավորի խոսքերը Իսրայելում սկանդալ չեն առաջացրել

- Հիմա հրեա ժողովրդի ներկայացուցիչը՝ ժողովրդի կողմից պաշտոնապես ընտրված, բացահայտ խոստովանում է ռասիզմի մասի՞ն և վրդովվում է արյունների միախառնման համա՞ր․․․

ՀՀԿ-ն միջազգային հարթակներում ևս չի ներկայացնում ժողովրդի շահերը

Ակնկալում ենք, որ այսուհետ մոնիտորինգի համազեկուցողները կլսեն բոլոր կողմերի փաստարկները, այլ ոչ թե հիմք կընդունեն ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակության․․․

10 պատճառ, թե ինչու կառավարությունը պետք է մերժի համահարթեցված եկամտահարկը

10 պատճառ, թե ինչու կառավարությունը պետք է մերժի համահարթեցված եկամտահարկը

- Եթե հեղափոխությունից հետո որդեգրվող հարկային քաղաքականությունը հակասի հեղափոխության տրամաբանությանը և տեխնոկրատիան հաջողի զրոյացնել...

Բռնության ենթարկված աշակերտի մասին․ այդ տարիքում Մոցարտ լսելը նորմալ չէ

Բռնության ենթարկված աշակերտի մասին․ այդ տարիքում Մոցարտ լսելը նորմալ չէ

Երեխան Մոցարտ է լսում, ռեքվիեմ է լսում, նորմալ չեմ կարող համարել դա, դրա պատճառնները հասկանամ։ Ծնողին ասում եմ՝ միգուցե երեխան ավելի հարմար երաժշտություն լսի, ասում է․․․

«Բրյուսովի» պահարանում ՀՀԿ֊ի անդամատոմսեր են հայտնաբերվել

«Բրյուսովի» պահարանում ՀՀԿ֊ի անդամատոմսեր են հայտնաբերվել

«Ստիպված էինք ՈւԽ չհրկիզվող պահարանը «болгарка»-ով բացել, քանի որ վերջինիս անձնակազմը հրաժարվում․․․

Պրոֆեսիոնալ օբյեկտիվությունն ու սուբյեկտիվ իրականությունը․ զրույց

Հեղափոխությունը իրականանում է՝ շրջանցելով իշխանությանը սպասարկող զանգվածային մեդիան և դրանց արբանյակ՝ հետազոտողների, վերլուծաբանների, քաղաքագետների բանակը։ Զանգվածները դուրս են գալիս փողոց, և մարդը՝ իրավիճակը հասկանալու, վերլուծելու և տեղեկատվությունը փոխանակելու համար չունի պրոֆեսիոնալ միջնորդների կարիքը։ Ինչո՞ւ է անկողմնակալությունը հաճախ հավասարեցնում դահիճին և զոհին։ Ի՞նչ է թաքնվում «մասնագիտական օբյեկտիվության» մասին զրույցների ետևում։ Ինչո՞ւ է հետազոտողը միշտ մասնակից։ Տեսանյութում սրա շուրջ են խոսում «Սոցիոսկոպ» հետազոտական թիմի անդամ Աննա Ժամակոչյանը և Epress.am-ի լրագրող Յուրի Մանվելյանը։

Մարդկանց մեկուսացնե՞լ, թե ապահովել համապատասխան հարմարություններով

Կառավարության հոկտեմբերի 10-ի նիստին քննարկվում էր որոշման մի նախագիծ, որով փորձ էր արվում հաստատել մանկավարժական կամ վարչական գործունեությունը խոչընդոտող հիվանդությունների ցանկը։ Այդ ցանկը դեռևս նախորդ իշխանությունների տարիներին էր կազմվել և պարբերաբար առանց որևէ լուրջ քննարկման հաստատվել էր։ Հերթական հաստատմանը «խանգարեց» վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս առաջարկել է հարցը հանել օրակարգից և վերանայել. «Նախկին ցանկը վերահաստատո՞ւմ ենք։ Պետք է փոխենք կարծրացած մոտեցումները»։ Նա հրահանգել է հանդիպումներ անցկացնել տարբեր անհատների և համապատասխան կազմակերպությունների հետ։ Այսինքն՝ այն կազմակերպությունների հետ, որոնք առօրյայում հաճախ են գործ ունենաում ցանկում նշված հիվանդությունները կրող անձնաց հետ։ Արդյոք առհասարակ պետք է լինի՞ այսպիսի ցանկ, թե ցանկում պետք է փոփոխություններ կատարվեն։ Արդարացվա՞ծ է նշված հիվանդությունների ցանկում լինելը։ Կարո՞ղ է պետությունը որոշել, թե ինչ հիվնադություն ունեցող մարդը որ ոլորտում կարող է աշխատել, թե այդ հարաբերությունները պետք է կարգավորվեն գործատուի և աշխատողի միջև։ Արդյոք չկա՞ այստեղ պետության թերացումը, որն, օրինակ, լսողության խնդիր ունեցող մարդուն հատուկ հարմարություններով ապահովելու փոխարեն, նրան զրկում է դիվանագիտության ոլորտում աշխատելուց։ Այս հարցերի մասին զրուցել են բժիշկ Վարդան Համբարձումյանը, «Հույսի կամուրջ» ՀԿ-ի շահերի պաշտպան Արև Մելքոնյանը և լրագրող Շահանե Խաչատրյանը։

Մարդկանց մեկուսացնե՞լ, թե ապահովել համապատասխան հարմարություններով

Արդյոք առհասարակ պետք է լինի՞ այսպիսի ցանկ, թե ցանկում պետք է փոփոխություններ կատարվեն։ Արդարացվա՞ծ է նշված հիվանդությունների ցանկում լինելը։ Կարո՞ղ է պետությունը...