Երևանում առանց հաղթանակի. Հայաստանի ընտրանին կորցրեց հույսերը
Վերջինս լավագույն պաշտպանն էր հայաստանցիների կազմում ու մինչ այդ դրվագը անթերի էր գործում, բայց ստիպված եղավ լքել դաշտը խախտման համար...
Ակտիվիստները Երևանի ավագանու նիստի փոխարեն հայտնվեցին ոստիկանությունում
Երևանի քաղաքապետարանի մոտից 11:00-ի սահմաններում ոստիկանները բերման են ենթարկել մոտ 10 ակտիվիստների: Նրանք ցանկանում էին մասնակցել Երևանի ավագանու նիստին:
Եվրոպացիներից պահանջել են դադարեցնել Սերժ Սարգսյանի հետ աշխատանքը
Բացի դա, հավաքվածները պահանջել են հրապարակել 3,5 տարվա ՀՀ-ԵՄ բանակցությունների արդյունքները՝ նախաստորագրման ենթակա Ասոցացման պայմանագրի...
ՎԻԴԵՈ. «Էս գործը քավոր ունի». Տիգրան Առաքելյանը՝ դատարանում
Այսօր դատարանը մերժել է քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը:
ՎԻԴԵՈ. «Մարդասպաններին եք դուրս թողում». Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը չփոխեցին
«Զինված մարդասպաններին եք դուրս թողում, իսկ իմ նման տղուն, ով անզեն պայքարում ա, կալանքի տակ եք թողում», - ասել է Տիգրան Առաքելյանը...
Պուտինը գիտի, թե Հայաստանում իրականում քանի հայ կա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
երբ Աբրահամյանը Պուտինի հասցեին հնչեցրած գովքից հետո նշում է, որ Ռուսաստանում կա 2,5 միլիոն հայ, ովքեր կիսում են իր հայացքները: «Իսկ Հայաստանո՞ւմ քանի հայ կա»,- հարցնում է Պուտինը: Ներկաների ծիծաղի ներքո Աբրահամյանը...
Քաղաքապետը խաբեց. բազմազավակ ընտանիքը 4-րդ անգամ նախագահականի մոտ է (ՎԻԴԵՈ)
Այսօր Աշոտ Խուդոյանը Epress.am-ին ասել է, որ քաղաքապետի միջնորդությունն օգուտ չի տվել, և իր եղբայրը, թեև սկզբից համաձայնել է տունը թողնել իրեն, հետագայում հետ է կանգնել խոստումից...
Գնդապետին ձերբակալել են. ըստ ԱԱԾ-ի՝ նա զինվորի ծնողից 1000 դոլար է ստացել
Այսօր ձերբակալվել է ՀՀ Պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետի տեղակալ գնդապետ Դավիթ Դավթյանը...
Հակակոռուպցիոն կենտրոնը խնդրել է քննել՝ արդյոք ԱԺ փոխնախագահը խախտել է էթիկայի կանոնները
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) դիմել է ՀՀ Ազգային ժողովի և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովներին՝ խնդրելով քննության առնել օրինաստեղծ գործունեությունը ձեռնարկատիրական գործունեությանը զուգակցելու պարագայում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի կողմից պատգամավորի էթիկայի կանոնները խախտելու հարցը: Կենտրոնը նաև խնդրել է տեղեկատվություն տրամադրել Հերմինե Նաղդալյանի հայտարարագրած գույքի և եկամուտների և դրանց աղբյուրների վերլուծության և ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունների հետ համադրման վերաբերյալ: Միաժամանակ կենտրոնը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից հայցել է ստանալ հանձնաժողովի պաշտոնական դիրքորոշումը բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեության մեջ ներգրավվածության և հանրային գնումների գործընթացներին նրանց ընկերությունների մասնակցության վերաբերյալ: ԹԻՀԿ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ Էթիկայի հանձնաժողովներին դիմելու հիմք է հանդիսացել «Հետք» ինտերնետային լրատվամիջոցի օգոստոսի 29-ի համարում հրապարակված «Նաղդալյանին պատկանող ընկերության հետ 409 մլն դրամի պետական գնման պայմանագիր է կնքվել» վերտառությամբ նյութը, ըստ որի առանց մրցույթի պետական գնումների պայմանագիր է կնքվել Հ. Նաղդալյանին պատկանող «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ի հետ և ՀՀ կառավարության որոշմամբ հատկացվել է 416 մլն 769 հազար դրամ «Ավտոճանապարհ Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման առանձին հատվածների հիմնանորոգման» աշխատանքների կատարման համար: ԹԻՀԿ-ն գտնում է, որ ԱԺ փոխնախագահ Նաղդալյանի մասնակցությամբ ընկերության կողմից առանց մրցույթի պետական գնումների պայմանագիր կնքելը հանրության մոտ հիմնավոր կասկածներ է առաջացնում պաշտոնի հեղինակությունը չարաշահելու մասին, ինչի հետևանքով բացասական կարծիք է ձևավորվում ԱԺ պատգամավորի և նրա կողմից ներկայացվող կառույցի մասին:
Ընկերությունը հեռացրել է Հայաստանում որսի նկարները. «Կարմիր գրքում» գրանցված կենդանի էին սպանել
Տեսանյութը քննարկվել է նաև անգլիալեզու reddit.com սոցիալական ցանցում ոչ միայն հայ, այլ նաև արտասահմանցի օգտատերերի կողմից: Քննարկման մասնակիցները մտահոգություն են հայտնում...
«Հարսնաքարի գործով» մեղադրյալների համար 13 տարվա ազատազրկում պահանջեցին
«Հարսնաքարի գործով» մեղադրող դատախազ Արմեն Դավթյանն այսօր Երևանի Նոր նորք և Ավան համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալներից յուրաքանչյուրի համար 13 տարի...
ԱՊՀ տարածքում ամենաթանկ շաքարը, ձեթը ու հնդկաձավարը Հայաստանում է
Ալյուրի ամենաբարձր միջին գինը Ռուսաստանում է (30 ռուբլի – շուրջ 1 դոլար), ամենացածրը՝ Ուկրաինայում (20,71 ռուբլի): Արևածաղկի ձեթի նվազագույն/առավելագույն միջին գներն են 55,45 ռուբլի (Ղազախստան) և 80,42 ռուբլի...