Գերմանացի լրագրողը սովորեցնում է հայերին և ադրբեջանցիներին օբյեկտիվ լրատվություն մատուցել
Հայ-ադրբեջանական պետական սահմանին աճած մի ծառ կա` արմատները սահմանի մի կողմում են, պտուղները` մյուս: Հիմա պետք է լուծել hարցը` ում են պատկանում ծառի պտուղները: Այս ու նման շատ այլ իրավիճակների միջոցով էլ հայ լրագրողները փորձում են լուծել հայ-ադրբեջանական հակամարտությունը: Իրավիճակներ առաջարկողը գերմանական «Դոյչե Վելլե» հեռուստառադիոկադեմիան է և նրա ծրագրերի պատասխանատու` Էբերհարդ Սուկերը: Պարոն Սուկերի համար կարևոր է հատկապես հարավկովկասյան տարածաշրջանում կազմակերպել այս տեսակ սեմինարները, քանի որ լրագրողներն այստեղ շատ հաճախ չեն կարողանում օբյեկտիվ լրատվություն մատուցել: Նման մի սեմինար էլ «Դոյչե վելլեն» վերջերս կազմակերպել էր Թբիլիսիում, մասնակցում էին լրագրողներ Վրաստանից, Հայաստանից ու Ադրբեջանից: Վրաստանն ընտրվել էր որպես չեզոք գոտի, որպեսզի հնարավոր լինի ապահովել հայ ու ադրբեջանցի լրագրողների մասնակցությունը ևս: Մի քանի օրից գերմանացի լրագրողները կմեկնեն Հայաստանից, բայց այն բոլոր հայ լրագրողները, ովքեր Երևանում մասնակցել են սեմինարին, պետք է շարունակեն մյուսներին փոխանցել իրենց սովորածը: Պարոն Սուկերն ու սեմինարի մյուս կազմակերպիչները հույս ունեն, որ շատ շուտով հնարավորություն կստանան վրացի, ադրբեջանցի և հայ լրագրղոների մասնակցությամբ սեմինարներ կազմակերպել ոչ միայն Թբիլիսիում, այլև Երևանում ու Բաքվում:
Չեչնիայի խորհրդարանի ահաբեկչության արդյունքում զոհվել է 3 մարդ
Չեչնիայում զոհվածներից երկուսը ոստիկաններն են, իսկ մեկը` շարքային քաղաքացի:
Հայաստանի և Սերբիայի ԱԳՆ ղեկավարները խոսել են Կոսովոյի ու Լեռնային Ղարաբաղի մասին
Անդրադառնալով արցախյան հիմնախնդրի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ - Ընդդիմությունը պիկետ է անցկացնում Կառավարության ընդունելությունների տան մոտ
Կառավարության ընդունելության տան մոտ շարունակվում է Հայ ազգային կոնգրեսի...
Ընդդիմությունը պիկետ է անցկացնում Կառավարության ընդունելությունների տան մոտ
Եվրոպական համաժողովի մասնակիցները զրուցել են ընդդիմության ներկայացուցիչների հետ
Նրանց թվում են ներկայացուցիչներ Մեծ Բրիտանիայից...
Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցողի հետ
Քննարկվել են ԵԽԽՎ 1677...
Շղթաներ, վանդակ, քաղբանտարկյալներ. պիկետը շարունակվում է
Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստները ձեռնաշղթաներ...
Հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանը սպասում է, թե ինչպես «կդասավորվեն խաղաքարտերը»
Սա մի գործընթաց...
Ուսուցչուհին ծեծում է երեխաներին, ենթադրաբար, երևանյան դպրոցում
Սոցիալական ցանցերում և բլոգերում շրջանառվող տեղեկությունների համաձայն...
Գողացել են հայտնի ռուսաստանցի երգչի «Lexus»-ը
Ռուսաստանի ժողովրդական արտիստ, երգիչ, դերասան...
1,000 հայ և 1,000 թուրք պետք է անցնեն Հայաստան-Թուրքիա սահմանը. նախաձեռնություն
Քաղաքական գործիչն իր կայքում պնդում է...