Իշխանության ընդդիմախոսների դատավարությունները 1937-ի բռնաճնշումների հետ են համեմատում
Արթուր Սաքունցի կարծիքով՝ «ընտրովի արդարադատություն» եզրի փոխարեն այսուհետ պետք է օգտագործել «թիրախային արդարադատություն»...
Իրականության ձև(ակերպ)ում՝ հօգուտ կնատյացության
Ու «բարի կամեցող» հարևանները, «բանիմաց» մշակութաբանները ու «պրոֆեսիոնալ» լրագրողները բարեհաջող շտկելու են ամեն ինչ, որ դաշտը բաց լինի հաջորդ բռնարարի ու բռնաբարի առջև։
Քթներդ փակե՛ք, գնանք կեղտաջրի մոտ
Նուբարաշենի խճուղու վերջնամասում բանտն է և 5 բնակելի շենքեր։ «Մեր շենքերը քարտեզից դուրս են։ Տո մենք էլ ենք դուրս։ Անգամ Յանդեքս տաքսի կանչելիս, մեր շենքը քարտեզի վրա չի նշվում», - ասում է տեղացիներից մեկը։ Շենքից մինչև բանտի պատ մի քանի մետր է։ Բանտի պարիսպների տակ ընկած է կոյուղու գլխավոր դիտահորը, որից մի ժամանակ բանտի կոյուղաջրերը խողովակով հեռացվել են։ Տարիների ընթացքում խողովակները վնասվել, մաշվել են և հիմա կեղտաջուրը դուրս է եկել և լճացել է։ Առաջացած լճակից էլ սկիզբ է առնում կոյուղաջրի գետակը։ Երբեմն կոյուղաջուրն այնքան է բարձրանում, որ հասնում է բանտը քաղաքին կապող գլխավոր ճանապարհին։ Բանտից մի փոքր ներքև ընկած շենքի բակում հատուկենտ մարդիկ են հավաքված։ Լրագրողների մասին լսելուն պես սկսում են հավաքվել։ Մի մասն ուզում է խոսել իրենց խնդրիներից, որոշներն էլ՝ կասկած են հայտնում․ «Որ ասենք ինչ, բան փոխվելո՞ւ է»։ Մանրամասները՝ այստեղ
Քթներդ փակե՛ք, գնանք կեղտաջրի մոտ
Շենքից մինչև բանտի պատ մի քանի մետր է։ Բանտի պարիսպների տակ ընկած է կոյուղու գլխավոր դիտահորը, որից մի ժամանակ բանտի կոյուղաջրերը խողովակով հեռացվել են․․․
Հանրայինի չարաշահումը պետք է խաթարվի․ բնապահպանները ողջունում են «Երկիր Ծիրանիի» ակցիան
«Անգործ պետական պաշտոնյաներին ոչ-բռնի բոլոր հնարավոր ձևերով պատասխանատվության կանչելու, հանրային խնդիրները...
Օրինագիծը մշակելիս՝ ԿԳՆ֊ն հաշվի չի առել հաշմանդամություն ունեցող անձանց կարծիքը
«Ընդունվել են միայն այն կետերը, որոնք զուտ խմբագրական նշանակություն ունեն։ Օրինակ, «հաշմանդամություն ունեցող անձ» տերմինն է օգտագործել ...
«Ատելության քարոզ» բռնարարի ու բռնաբարի դեմ
- Մենք չենք խնդրում տղամարդկային իշխանությանը դադարել մեզ բռնաբարել, այլ մենք սպառնում ենք՝ եթե դու ինձ մատով կպնես, ես քեզ կսպանեմ։
Ծանր հիվանդ կնոջը հրաժարվել են ազատել բանտից․ նույն օրը նա մահացել է
«Աբովյան» ՔԿՀ-ի դատապարտյալ, 66-ամյա Արեգա Ավետիսյանը մահացել է 2017 թվականի դեկտեմբերի 29-ին երեկոյան։ Նույն օրն ավելի վաղ Արդարադատության նախարարի...
Բռնապետարան. Ավագանու կանանց պաշտպաններին ևս ծեծեցին
Երևանի քաղաքապետարանում բռնությունը դատարատող բողոքի ակցիայի մասնակցիները փետրվարի 13-ին ևս բռնության ենթարկվեցին։ Ոստիկանները համայնքապետարանի շենք մտած բողոքող մարդկանց դուրս բերեցին՝ հարվածելով, քաշքշելով, ոմանց հագուստները պատռելով։ Բողոքի ակիցան սկսվել էր 17.30-ին և նպատակ ուներ դատապարտել այսօր առավոտյան Երևանի ավագանու նիստի ընթացքում կատարվածը, երբ հանրապետական քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրահանգով մի խումբ տղամարդիկ ծեծել էին ընդդիմադիր «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներ Մարինե Խաչատրյանին և Սոնա Աղեկյանին։ Խաչատրյանին սկսել են ծեծել, երբ նա թափանցիկ տարայով դեպի քաղաքապետն էր տարել Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի կոյուղուց բերված տիղմը՝ ցույց տալու, թե ինչ հոտ են շնչում այդ համայնքի բնակիչները։ Քաղաքապետարանը ամիսներ շարունակ չի նորոգում կոյուղին։
Կոյուղու գարշահոտը պիտի զգա նաև քաղաքապետը․ «նվեր» Տարոն Մարգարյանին
Ժողովուրդը շնչում է, ուրեմն դուք էլ պետք է շնչեք»։ Այս խոսքերով Երևանի ավագանու ընդդիմադիր «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանն այսօրվա նիստի ժամանակ ՀՀԿ֊ական քաղաքապետ Տարոն Մարգարյանի սեղանին է մոտեցրել Նուբարաշենի կոյուղուց բերված տիղմն ու կեղտը։ Տարոն Մարգարյանն այդ պահին հրահանգել է՝ «դեմն առ, շուշուտ»։ ՀՀԿ֊ականները դեմն առել են և փորձել տարաները խլել, որի հետևանքով կեղտն ու տիղմը թափել է քաղաքապետի սեղանի դիմաց։ Ավագանու հանրապետական անդամները սկսել են վիրավորել Խաչատրյանին՝ «տխմար», «հիմար», ապա անցել ֆիզիկական բռնության՝ հարվածել են ու մազերից քաշել։ Տղամարդիկ հարվածներ են հասցրել նաև «Երկիր Ծիրանի» խմբակցության մյուս անդամին՝ Սոնա Աղեկյանին։ Վերջինիս մարմնական վնասվածքներն ավելի լուրջ են։ Հարվածներ հասցնողներից հատկապես ակտիվ է եղել Ավագանու ՀՀԿ֊ական անդամ, կարատեիստ, դերասան Գոռ Վարդանյանը։ Միջադեպից հետո Քաղաքապետարանի շենք են հրավիրվել ոստիկանության աշխատակիցներ․ Տարոն Մարգարյանը նախազգուշացրել է, որ հաջորդ նման դեպքից հետո կհեռացնի «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամներին ավագանու նիստերից։ «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը լրագրողներին պատմել է, որ տիղմն իրենց տվել են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի հարակից շենքերի բնակիչները։
Բռնապետարան․ Ավագանու կանանց պաշտպանող ակցիան ևս ծեծի ենթարկվեց
«Քիթդ հոտին չդիմացավ, իսկ աչքդ ծեծին սովո՞ր է», «բռնացողն էլ է հանցագործ, արդարացնողն էլ», «ձեր պատճառով ամբողջ երկիրը քաքի մեջ է․․․
Հոգեբուժարանի «ինքնասպանությունը» կատարվել է շուրջօրյա վերահսկողության պայմաններում
- Հատուկ հսկողության բաժանմունքն այն տարածքն է, որտեղ դատարանի որոշումով պահում են հարկադիր բուժման անցած մարդկանց։ Այնտեղ մուտք ու ելք...