«Նաիրիտի» վերագործարկման համար՝ երկու հավակնորդ․ հայտերի ճակատագիրը անհայտ է մնում
«Ես հանձնաժողովի կազմում չեմ ու տեղյակ չեմ այդ գործընթացից։ Ես ընդհանրապես զբաղվում եմ միայն սնանկության վարույթով և մնացած հարցերի...
Քննությունը թերացել է բանտում բջջայինների վաճառքի գործը քննելիս․ փաստաբան
«Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արմեն Շամիրյանի հաղորդման վրա հարուցված քրեական գործն այն մասին, թե ՔԿՀ֊ում ապօրինաբար բջջային հեռախոսները են վաճառվել, Հատուկ քննչական ծառայությունը կարճել է։ Կարճման որոշման հետ համաձայն չեն Շամիրյանը և նրան ներկայացնող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (ՀՔԱՎ), որոնք բողոքարկել են որոշումը Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում։ Խոսքը մոտ 5 միլիոն դրամի ընդհանուր արժեք ունեցող մոտ 600 բջջային հեռախոսներ դատապարտյալներին վաճառելու մասին է։ Հանցագործության մասին հաղորդումը Արմեն Շամիրյանը ներկայացրել էր 2014 թվականին՝ նշելով, որ «Հրազդան» ՔԿՀ-ի այն ժամանակվա ռեժիմային գծով պետի տեղակալ Սամվել Բաբայանի հետ պայմանավորվածություն է ունեցել վաճառել հեռախոսները և կիսել գումարը, սակայն ինքը գումարն այդպես էլ չի ստացել։ Epress.am֊ի հետ զրույցում Շամիրյանի ներկայացուցիչ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի իրավաբան Արայիկ Զալյանն ասել է, որ քրեական գործի կարճման հիմքը, ըստ քննիչ Բեգոյանի, այն է, որ քննության ընթացքում չի ապացուցվել քրեակատարողական հիմնարկի ղեկավարության մասնակցությունը հեռախոսների վաճառքին։ Հունվարի 25-ին կայացած դատական նիստի ընթացքում Զալյանը ներկայացրել է բողոքի հիմնավորումը՝ մատնանշելով, որ քննությունը կատարվել է բազմաթիվ թերություններով ու բացթողումներով: «Մասնավորապես, ուշադրություն հրավիրվեց այն հանգամանքին, որ ՔԿՀ ղեկավարությունը չի ժխտում Ա. Շամիրյանի կողմից, հսկողության շրջանցմամբ, քրեակատարողական հիմնարկ բջջային հեռախոսներ բերելու հանգամանքը, բայց և քննությամբ չի հաստատվել արտանետման կամ այլ եղանակով բջջային հեռախոսների փոխանցումը: Այս պայմաններում ակնհայտ է, որ քրեակատարողական հիմնարկի անվտանգության գծով աշխատակիցները թերացել են իրենց աշխատանքը կատարելիս, ինչին ևս պետք է իրավական գնահատական տրվի: Վարույթն իրականացնող մարմինը միջոցներ չի ձեռնարկել Արմեն Շամիրյանի ընտանիքի անդամների և գործով ներգրավված այլ անձանց (որոնք մասնակից են եղել քրեակատարողական հիմնարկ բջջային հեռախոսներ և այլ իրեր տեղափոխելուն) միջև առերես հարցաքննություններ կազմակերպելու, ինչպես նաև բջջային հեռախոսները հայտնաբերելու ուղղությամբ: Վկայակոչելով ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի զեկույցի տվյալները՝ Զալյանը նշեց, որ վերոնշյալ հանցագործության դեպքը բնութագրական է Հայաստանի քրեակատարողական համակարգի համար. որպես կանոն՝ՔԿՀ և ՔԿՎ (Քրեակատարողական վարչություն) ղեկավարության կողմից պատշաճ քննություն չի իրականացվում դրանց բացահայտման ուղղությամբ, ինչը հիմք է տալիս պնդելու, որ համակարգի մեծ թվով աշխատակիցներ ներգրավված են դրանցում: Եվ այս դեպքում քննչական մարմնի կողմից ոչ օբյեկտիվ գնահատական է տրվել՝ արժանահավատ համարելով միայն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների ցուցմունքները: Վարույթն իրականացնող մարմնի կողմից այլ քննչական գործողություններ չեն իրականացվել», ֊ դիմումի հիմնավորումը ներկայացրել է է ՀՔԱՎ կայքը։ Հայցվոր կողմին լսելուց հետո դատարանը հետաձգել է նիստը՝ այն նշանակելով 2017 թ. փետրվարի 20-ին:
«Ինքը գիտեր՝ մայրը մենակ ա»․ հարազատները զինվորի ինքնասպանության վարկածին չեն հավատում. Armtimes.com
Ինքնասպանության վարկածն անհնար է համարում նաև զինորի մորաքույրը։ Նա համոզված է, որ Գալստյանին...
Հայաստանի զորամասներից մեկում զինծառայող է մահացել
Վերջինս տեղափոխվել է զորամասի բուժկետ, որտեղ ժամը 17:35-ի սահմաններում գրանցվել է կենսաբանական մահ: Քննչական կոմիտեն նշում է միայն...
Ժողովրդավարության ճգնաժամը․ Դինքից ոգեշնչվելով՝ պայքարել ապագայի համար
ԱՄՆ֊ի ու համաշխարհային խոշոր ֆինանսական ու տնտեսական կառույցների կողմից խրախուսվող նեոլիբերալ ռեժիմը սովորաբար վարկաբեկում էր...
Զինծառայողին զորացրել են մամուլում ահազանգելուց հետո
«Չնայած որ նա նյութական պատասխանատվություն կրում է, բայց հարցն ընդամենը վերականգնման աշխատանքներին մասնակցելու մասին է...
Ապրիլից հետո բանակում պատահարների թիվը շատացել է․ իրավապաշտպանը հակառակն էր ակնկալում
Ես շատ զարմացա, երեկ էլ տեղի ունեցած մահվան դեպքը մի քանի ժամ հետո որակվեց ինքնասպանություն...
Ին՞չ է քաղաքական արվեստը. Վարդան Ջալոյան
Քաղաքական արվեստը արվեստգետի պատասխանատվությունն է: Էսթետիկական պատասխանատվություն առաջին հերթին: Հիմա շատ դժվար է...
Զինվորին չեն զորացրում՝ պահանջելով վերանորոգել ՊՆ-ի մեքենան․ «ՀԺ»
Վերջինս մտահոգություն է հայտնել, որ եթե իր երեխային մի բան պատահի այդ ընթացքում՝ բանակը պատասխանատվություն չի կրելու․․․
Համաձայնություն, որը դրժվեց․ 1997 թվականի ՀՀ և ԼՂՀ ղեկավարների հանդիպման մասին. aravot.am
«Որեւէ մեկը խնդիր ունի՞ այս մոտեցման կապակցությամբ»: Ոչ ոք չառարկեց կամ խնդիր չներկայացրեց՝ բացի Բաբայանից, որը վերջում որոշ...
Կոռուպցիայի հաղթահարման հարցում Հայաստանը առաջընթաց չի գրանցել
Հայաստանում վերջին տարվա ընթացքում կոռուպցիայի հաղթահարման առումով փոփոխություն գրեթե չի եղել․․․
7-րդ դեպքը բանակում․ ՀՀ զորամասերից մեկում զինծառայողի դի են հայտնաբերել
ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հայտնաբերվել է ծնոտի շրջանում մահացու հրազենային․․․