Ինչու են պատժում հենց Abzas Media-ի լրագրողներին
Խմբագրության աշխատակիցների մեծ մասին 7-12 տարվա ազատազրկում է սպառնում։
Խմբագրության աշխատակիցների մեծ մասին 7-12 տարվա ազատազրկում է սպառնում։
22 июля этнического талыша и исследователя талышской культуры Игбала Абилова отправили под арест на четыре месяца...
Աբիլովը ապրում էր Բելառուսում,գրում էր բացառապես գիտական հոդվածներ։
Երիկամների հիվանդություն ունի, բուժման պայմաններ բանտի հոսպիտալը չի ապահովում։
«...Երկու ձեռքերն էլ պարալիզացված են, մշտապես կողմնակի օգնության կարիք ունի»։
Իշխանությանը ոչ լոյալ հավատացյալները երկրի քաղբանտարկյալների մեծ մասն են կազմում
22:00 — Իլհամ Ալիևը, ըստ էքզիթ փոլերի, քվեների մոտ 93 տոկոսով հաղթում է ընտրություններում, որոնցում ո՛չ ընդդիմախոս ունի, ո՛չ էլ մրցակից։ Ադրբեջանական ԿԸՀ-ի տվյալներով՝ ժամը 19։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 76,7 տոկոսը՝ շուրջ 5 միլիոն մարդ: Անկախ լրատվամիջոցները հաղորդում են ուսանողների մասնակցությամբ «կարուսելների» և լցոնումների մասին։ 16:06 — Ադրբեջանում հերթական արտահերթ նախագահական ընտրություններն են։ Ընտրությունների մասին երկրի անփոփոխ նախագահը հայտարարել է ուղիղ երկու ամիս առաջ։ Ընդդիմությունից մնացած կառույցները չեն էլ հասցրել պատրաստվել և թեկնածու առաջադրել։ Ադրյունքում Իլհամ Ալիևը 6 ֆիկտիվ մրցակից ունի․ նախընտրական քարոզարշավի ընթացքում նրանք չէին քննադատում նախագահին, ավելին՝ որոշ դեպքերում հրապարակավ կոչ էին անում ընտրել ոչ թե իրենց, այլ հենց նրան։ Ընտրությունների արդյունքները կանխատեսելի են։ Ալիևը Ադրբեջանում նախագահում է 2003 թվականի հոկտեմբերից ի վեր։ Ինչու էր պետք ժամկետից շուտ նոր ընտրություններ անե՞լ։ Պաշտոնական բացատրությունները իրավական չեն, ավելի շուտ՝ սիմվոլիկ քաղաքական։ Նոր ընտրությունները զուգադիպեցրել են նախագահի առաջնորդության 20-ամյակի հետ, դրանք ամփոփում են նաև վերջին պատերազմների արդյունքները՝ Լեռնային Ղարաբաղը և հարակից շրջանները վերադարձել են Ադրբեջանի վերահսկողության ներքո, հայ բնակչությունը ամբողջությամբ տեղահանվել է։ 44-օրյա պետարազմից և 2023 թվականի ռազմական ագրեսիայից հետո առաջին անգամ ընտրատեղամասեր են բացվել նաև Ղարաբաղում, որի բնակավայրերի մեծ մասը լքված են և արդեն անմարդաբնակ։ Ալիևի աշխատակազմը հաղորդել է՝ նախագահը քվեարկել է Խանքենդիում (Ստեփանակերտ)։ Ստեփանակերտը գրեթե դատարկ է․ քաղաքը մոտ 2 տասնյակ բնակիչ ունի + ադրբեջանի ուժային կառույցների ներկայացուցիչները, որոնք գործուղվել են այնտեղ հայ բնակչության տեղահանմանը զուգահեռ։ Ադրբեջանը էթնիկ զտումների փաստը չի ընդունում և պնդում է, որ հայերը հոժարակամ են լքել իրենց տները։ Միջազգային հարթակներում Բաքուն շարունակում է խոսել վերաինտեգրման ձևական ծրագրերի մասին։ Ալիևները՝ Ստեփանակերտում․ Իլհամը քվեարկում է, ֆոնին՝ Մեհրիբանն է, կրտսեր Հեյդարը, Լեյլան և Արզուն Ընտրությունները անցնում են հարթ և առանց վերահսկողության։ Ալիևի «մրցակիցները» իշխանամետ քաղգործիչներ են, հիմնականում՝ պատգամավորներ, որոնք առաջնորդին չեն քննադատում, հակառակը՝ նախընտրական բանավեճերի ընթացքում խոսում են նրա ռազմական նվաճումների, հատկապես՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու» մասին։ Ինքը՝ Ալիևը, ոչ հիմա, ոչ էլ նախագահության անցած 20 տարիների ընթացքում բանավեճերի չի մասնակցում։ Նախընտրական ձերբակալություններ Ընտրությունների ետնաբեմում զանգվածային ձերբակալություններ են՝ Ադրբեջանի ուժային կառույցները շինծու մեղադրանքներով բերման են ենթարկում և կալանավորում անկախ լրագրողներին և բլոգերներին։ տե՛ս Ադրբեջանում բոլորը գոհ են կամ «լրտես» Ամեն ինչ սկսվել է նոյեմբերին՝ Abzas Media-ի խմբագրակազմի ազատազրկումից։ Ընթացքում կալանավորել են նաև Kanal13 առցանց ալիքի աշխատակիցներին և մի քանի այլ լրագրողների։ Իշխանական քարոզիչները նրանց մեղադրում են Միացյալ Նահանգների հետ համագործակցելու մեջ, ամերիկյան համալսարանների շրջանավարտներին լրտեսություն է մեղսագրվում, զուգահեռաբար խոսվում է Վաշինգտոնի հայամետության մասին։ Միացյալ Նահանգների դեմ արշավը Ադրբեջանի իշխանությունները և նրանց ենթակա ԶԼՄ-ները ուղիղ չեն պատճառաբանում, բայց վերջին ամիսների հրապարակումներից պարզ է՝ պատճառներից մեկը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացն է։ Ադրբեջանական կողմը ավելի վաղ հրաժարվել է Վաշինգտոնում նախատեսվող բանակցություններին մեկնելուց, մերժել է նաև Միացյալ Նահանգների եվրոպական գործընկերների առաջարկած հարթակները։ տե՛ս Դուք էլ Ադրբեջան մի եկեք․ լեզվակռիվ Բաքվի և Վաշինգտոնի միջև Բանակցություններում ճգնաժամ է՝ Ադրբեջանը նոր պահանջներ է առաջ քաշում, Բաքվի հռետորաբանությունը գնալով սինխրոնիզացվում է ռուսական կողմի հայտարարությունների հետ։ տե՛ս Ընտրությունները հեռվացնում են հայ-ադրբեջանական խաղաղությունը AbzasMedia-ն, որը առաջինն էր թիրախի տակ հայտնվել, հայտնի է հակակոռուպցիոն հետաքննություններով։ Ադրբեջանում գործող եզակի անկախ լրատվամիջոցներից մեկն էր։ Լրագրողների ձերբակալությունից հետո կառավարամետ Report.az, օրինակ, հայտարարում էր՝ «ԱՄՆ աջակցությամբ կոռուպցիա հետաքննելով՝ հրատարակությունը ըստ էության զբաղվում է դիվերսիայով»։ AbzasMedia-ի տնօրեն Ուլվի Հասանլին մինչ այդ ահազանգել էր՝ բերման ենթարկելիս իրեն ծեծել են և հարցրել՝ ինչո՞ւ եք գրում կոռուպցիայի, այլ ոչ թե Ղարաբաղի մասին։ Լրատվամիջոցի վերջին հետաքննությունները վերաբերում էին Ադրբեջանի նախագահի ընտանիքին և Ղարաբաղում շինարարություն իրականացնող ընկերություններին։ Խմբագրությունը գրում էր կոռուպցիոն գործարքների մասին։ Չնայած քարոզչական արշավը շեշտը ամերիկյան լրտեսության վրա է դնում՝ լրատվամիջոցի ներկայացուցիչներին ոչ թե լրտեսություն են մեղսագրում, այլ «ֆինանսական հանցագործություններ»։ Սա առաջին անգամը չէ, երբ մեղադրանքները, որոնք շրջանառվում են կառավարական մամուլում, չեն համընկնում իրավապահների առաջադրած մեղադրանքների հետ։ Նախկին քաղբանտարկյալներ՝ իրավապաշտպաններ Արիֆ և Լեյլա Յունուսներին իշխանական ԶԼՄ-ները ժամանակին հայկական լրտես էին հռչակում, թեև քննությունը տարվում էր ֆինանսական հանցագործությունների հոդվածով։ ԵԽԽՎ տվյալներով, Ադրբեջանում այս պահին առնվազն 18 մեդիա աշխատող է անազատության մեջ պահվում։ Դեկտեմբերի սկզբի տվյալներով՝ քաղբանտարկյալների ընդհանուր թիվը անցել է 250-ը։ Անցած տարի էլ Ադրբեջանում տասնյակ հավատացյալների էին կալանավորել․ Իրանի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին նրանց այն ժամանակ լրտեսություն, պետական դավաճանություն, թմրավաճառք էին մեղսագրում։ Իրանի հետ հարաբերությունները հետագայում հարթվեցին, քաղբանտարկյալները մնացին բանտում։ տե՛ս Ես չեմ ուզում լինել Ադրբեջանի քաղաքացի Արևմուտքի հետ հրապարակային «առճակատում» Ընտրությունների նախաշեմին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) մեկ տարի ժամկետով դադարեցրել է Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Քաղաքական սանկցիան հիմնավորվել է մարդու իրավունքների հետ կապված մտահոգություններով, քաղբանտարկյալների թվի աճով, Լեռնային Ղարաբաղի երկարամսյա շրջափակման և 2023 թվականի ռազմական ագրեսիայի վերաբերյալ կառույցի ընդունած բանաձևերն անտեսելու՝ Ադրբեջանի հետևողական քաղաքականությամբ։ Որոշման մեջ ԵԽԽՎ-ն նաև ափսոսանք է հայտնել, որ չի հրավիրվել հետևելու այսօրվա նախագահական ընտրություններին՝ չնայած Ադրբեջանը, որպես մոնիթորինգի ենթակա երկիր, ունի հրավեր ուղարկելու պարտավորություն։ Ադրբեջանը Եվրոպական խորհդի այս որոշմանը արձագանքել է վերջնագրերով։ Ավելին՝ օրեր առաջ Ադրբեջանի իշխանությունները արգելել են ԵԱՀԿ ներկայացուցչի մուտքը երկիր․ Հեյդար Ալիևի անվան օդանավակայանից նա հետ է ուղարկվել։ Հեյդար Ալիևը այսօր վերավերաընտվող Իլհամ Ալիևի հայրն է։ Ավագ Ալիևը խորհրդային տարիներին ԿԳԲ-ի ծառող է եղել, 1969 թվից մինչև 1982 թվականները ղեկավարել է Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությունը, որի փլուզմանը զուգահեռ սկսվել է Ղարաբաղյան առաջին պատերազմի։ Պատերազմի վերջին փուլում՝ 1993 թվականին, նա դարձել է արդեն անկախ Ադրբեջանի նախագահ և պաշտոնավարել մինչև մահը։ 2003 թվականին նախագահի պաշտոնը «ժառանգվել է» նրա որդում՝ Իլհալ Ալիևին։ Կրտսեր Ալիևի նախագահության օրոք ավագ Ալիևը վերածվել է «ազգային հերոսի»՝ նրա ծննդյան օրը տոն է հռչակվել, Ադրբեջանի կառավարությունը երկրի ներսում և երկրից դուրս Հեյդար Ալիևի հուշարձաններ է կառուցում, նրա պատվին փողոներ և հրապարակներ էին անվանափոխում։ Տարիներ առաջ Հեյդար Ալիևի արձանի վրա գրաֆիտի արած երիտասարդներին 10 տարվա ազատազրկման էին դատապարտել, ընդդիմությունը բացատրում էր՝ ակտիվիստները համարձակվել էին կպնել սրբավայրին։ Ադրեն 30 տարի է Ադրբեջանը ղեկավարում է Ալիևների կլանը։ Իլհալ Ալիևի կինը տարիներ առաջ նշանակվել է երկրի փոխնախագահ։ Նրա դուրստերը՝ Արզուն և Լեյլան, երկրի ամենահարուստ հոլդինգի «համասեփականատերներն» են։ Նրա որդին՝ կրտսեր Հեյդարը, արդեն իսկ մասնակցում է /անհայտ կարգավիճակով/ պետական գերատեսչությունների աշխատանքներին։ Ընդդիմությունը ենթադրում է՝ Ալիևը հորից ստացած պաշտոնը մտադիր է ժառանգել որդուն։
Ադրբեջանում անհետ կորել է ընդդիմադիր բլոգեր Արզու Սայադօղլուն։ Ընտանիքը 4 օր չի կարողանում գտնել նրան կամ ճշտել նրա ճակատագիրը։ Իրավապաշտպան Ռուֆաթ Սաֆարովի խոսքով, բլոգերն անհետացել է YouTube-ի Azad soz ալիքով ելույթից հետո, որի ընթացքում քննադատել է Ադրբեջանի իշխանություններին և կոչ արել մարդկանց միանալ հակակառավարական խաղաղ ցույցերին։ Ներքին գործերի նախարարության խոսնակը, ըստ Turan գործակալության, հայտարարել է, որ Սաֆարովը ոստիկանության ծառայողների կողմից չի՛ ձերբակալվել։ Նրա ճակատագիրը մնում է անհայտ։ Իրավապաշտպանները չեն բացառում, որ ընդդիմադիր բլոգերին կարող էին ձերբակալել ուժային այլ կառույցի աշխատակիցները։ Վերջին ամիսների ընթացքում ադրբեջանում ավելի քան 15 լրագրողի և մեդիա գործչի են կալանավորել։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը օրեր առաջ մեկ տարի ժամկետով դադարեցրել է Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Որոշման մեջ, ի թիվս այլի, հիշատակվել են մարդու իրավունքների հետ կապված մտահոգությունները, քաղբանտարկյալների թվի աճը։ լիզող ԶԼՄ-ների օգնությամբ Նոյեմբերից Ադրբեջանում նոր ալիք է սկսվել՝ կալանավորում են անկախ լրագրողներին։ Իշխանական քարոզիչները նրանց մեղադրում են Միացյալ Նահանգների հետ համագործակցելու մեջ։ Ամերիկյան համալսարանների շրջանավարտներին լրտեսություն է մեղսագրվում, զուգահեռաբար պետական լրատվականները խոսում են Վաշինգտոնի հայամետության մասին։ Ադրբեջանում նախընտրական շրջան է՝ Իլհամ Ալիևը արտահերթ նախագահական ընտրություններ է հայտարարել։ Հայ-ադրբեջանական բանակցություններում ճգնաժամ է՝ Ադրբեջանը նոր պահանջներ է առաջ քաշում և հրաժարվում արևմտյան միջնորդությունից։ տե՛ս Ընտրությունները հեռվացնում են հայ-ադրբեջանական խաղաղությունը «Բաքվի հյուրանոցներից մեկում տեղի է ունեցել հանդիպում ԱՄՆ լրտեսական ցանցի ներկայացուցիչների հետ» վերնագրով նյութերը կառավարամետ լրատվականները տարածում էին անկախ լրագրողների ձերբակալությունների օրերին։ Խոսքը ամերիկյան համալսարանների շրջանավարտների ամենամյա հանդիպման մասին էր։ ԱՄՆ բուհերի նախկին ուսանողներին իշխանություններին սպասարկող ԶԼՄ-ները ներկայացնում էին որպես «Ադրբեջանի տարածքում գործող լրտեսական ցանցի անդամներ» և գոհունակությամբ արձանագրում, որ ամենամյա միջոցառումը առաջին անգամ չեղարկվել է։ Զուգահեռաբար կալանավորում էին անկախ լրատվամիջոցների աշխատակիցներին․ ձերբակալվել են Abzas Media-ի ղեկավարները, խմբագիրներն ու հետաքննող լրագրողները, Kanal13 առցանց ալիքի աշխատակիցները, մի քանի այլ լրագրողներ։ Նրանց բնակարաններն ու խմբագրությունները խուզարկել են, որոշներին բերման են ենթարկել աշխատավայրից, որոշներին՝ տնից, օդանավակայանից, որոշներին հարցաքննության են հրավիրել և ձերբակալել հենց ոստիկանության բաժնում։ ԵԽԽՎ տվյալներով, Ադրբեջանում առնվազն 18 մեդիա աշխատող է անազատության մեջ պահվում։ Դեկտեմբերի սկզբի տվյալներով՝ քաղբանտարկյալների ընդհանուր թիվը անցել է 250-ը։ Անցած տարի տասնյակ հավատացյալների են կալանավորել․ Իրանի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին շիաներին լրտեսություն, պետական դավաճանություն, թմրավաճառք էին մեղսագրում։ Իրանի հետ հարաբերությունները հետագայում հարթվեցին, քաղբանտարկյալները մնացին բանտում։ տե՛ս Ես չեմ ուզում լինել Ադրբեջանի քաղաքացի AbzasMedia-ն, որի աշխատակազմի մեծ մասը կալանավորված է, հայտնի է հակակոռուպցիոն հետաքննություններով։ Ադրբեջանում գործող եզակի անկախ լրատվամիջոցներից մեկն էր։ Լրագրողների ձերբակալությունից հետո կառավարամետ Report.az գործակալությունը հայտնաբերել և հրապարակել էր լրատվամիջոցի ամերիկյան և եվրոպական դոնորների ցանկը՝ պնդելով, թե «ԱՄՆ աջակցությամբ կոռուպցիա հետաքննելով՝ հրատարակությունը ըստ էության զբաղվում է դիվերսիայով»։ AbzasMedia-ի տնօրեն Ուլվի Հասանլին ավելի վաղ ահազանգել էր՝ բերման ենթարկելիս իրեն ծեծել են և հարցրել՝ ինչո՞ւ եք գրում կոռուպցիայի, այլ ոչ թե Ղարաբաղի մասին։ Լրատվամիջոցի վերջին հետաքննությունները վերաբերում էին Ադրբեջանի նախագահի ընտանիքին և Ղարաբաղում շինարարություն իրականացնող ընկերություններին։ Խմբագրությունը գրում էր կոռուպցիոն գործարքների մասին։ Չնայած քարոզչական արշավը շեշտը ամերիկյան լրտեսության վրա է դնում՝ լրատվամիջոցի ներկայացուցիչներին ոչ թե լրտեսություն են մեղսագրում, այլ «ֆինանսական հանցագործություններ»։ Abzas Media-ին մեղադրում են արտարժույթի մաքսանենգության մեջ։ Հայտարարվել էր, թե խմբագրատան խուզարկության ընթացքում 40 հազար եվրո է հայտնաբերվել։ Ուլվի Հասանլին հակադարձում էր՝ գումարը հենց խուզարկող ոստիկաններն էին բերել։ Սա առաջին անգամը չէ, երբ մեղադրանքները, որոնք շրջանառվում են կառավարական մամուլում, չեն համընկնում իրավապահների առաջադրած մեղադրանքների հետ։ Բի-Բի-Սի-ն հիշեցնում է հայտնի իրավապաշտպաններ Արիֆ և Լեյլա Յունուսների մասին՝ իշխանական ԶԼՄ-ները նրանց հայկական լրտես էին հռչակում, թեև քննությունը տարվում էր ֆինանսական հանցագործությունների հոդվածով։ ղարաբաղյան ֆերման և կիսաքանդ դպրոցը Միացյալ Նահանգների դեմ արշավը Ադրբեջանի իշխանությունները և նրանց ենթակա ԶԼՄ-ները ուղիղ չեն պատճառաբանում, բայց վերջին ամիսների հրապարակումներից պարզ է՝ պատճառներից մեկը հայ-ադրբեջանական կարգավորումն է։ Ադրբեջանական կողմը ավելի վաղ հրաժարվել է Վաշինգտոնում նախատեսվող բանակցություններին մեկնելուց, մերժել է նաև Միացյալ Նահանգների եվրոպական գործընկերների առաջարկած հարթակները։ Ընդհարումը հրապարակային է դարձել նոյեմբերի կեսերին։ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը հայտարարել էր, թե Ադրբեջանին ռազմական աջակցությունն արգելող 907-րդ լրացումը մնալու է ուժի մեջ։ Օ՛Բրայենը հավելել էր՝ սեպտեմբերի 19-ի ռազմական ագրեսիայից և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության հարկադիր տեղահանությունից հետո «Ադրբեջանի հետ հարաբերությունները նորմալ չեն լինի, քանի դեռ առաջընթաց չենք տեսել խաղաղության բանակցություններում»։ Միացյալ Նահանգները չեղարկել էր իր բարձրաստիճան պաշտոնյաների այցերը Բաքու և խոստացել աջակցել Հայաստանին։ Ադրբեջանը այս հայտարարությանը շատ կոշտ էր արձագանքել՝ հիշեցրել էր, որ «ԱՄՆ-ն այս տարածաշրջանում չէ», ուստի չի կարող քննադատել «տարածաշրջանային երկրների ջանքերը՝ ուղղված ենթակառուցվածքային անվտանգությանը» և զգուշացրել՝ եթե այսպես շարունակվի, Վաշինգտոնը «կզրկվի իր միջնորդական դերից»։ տե՛ս Դուք էլ Ադրբեջան մի եկեք․ լեզվակռիվ Բաքվի և Վաշինգտոնի միջև Ավելի ուշ Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը մեղադրել է Միացյալ Նահանգներին և մասնավորապես՝ USAID ղեկավար Սամանթա Պաուերին միակողմանի մոտեցման մեջ և կոչ արել հետաքննություն սկսել ԱՄՆ «հայամետ քաղգործիչների» դեմ։ Լրագրողների ձերբակալությունները Հաջիևը չի մեկնաբանել։ Նրա փոխարեն դա արել են ադրբեջանցի պատգամավորները՝ անկախ լրատվամիջոցների աշխատակիցներին անվանելով «հինգերորդ շարասյուն» և մեղադրելով «հակաադրբեջանականության», «դավաճանության» մեջ։ Բի-Բի-Սի-ն պարզաբանում է, որ ձերբակալվածներից ոմանք իրոք թաքցնում էին իրենց ֆինանսավորման աղբյուրները, քանի որ 2014 թվականից Ադրբեջանում խստացվել է օրենսդրությունը և արտասահմանյան դրամաշնորհներ ստանալը դժվար է։ Բացի այդ, 2022 թվականին Ադրբեջանը փոխել է Մեդիայի մասին օրենքը՝ լրատվամիջոցները և լրագրողները այժմ պարտավոր են պետական գրանցում ստանալ։ Լրագրողներ առանց սահմանների (Reporters Without Borders) կազմակերպության զեկույցում նշվում է․ «Ամբողջ մեդիա դաշտը գտնվում է պետության վերահսկողության տակ, անկախ հեռուստա և ռադիոալիքներից ոչ մեկը չի հեռարձակվում երկրի ներսում, բոլոր տպագիր թերթերը, որոնք քննադատական դիրքորոշում ունեին, փակվել են, արգելափակված են նաև Azadlıq և Meydan TV-ի կայքերը»։ Լրագրողական կազմակերպության գնահատմամբ՝ խոսքի ազատության ինդեքում 180 երկների մեջ Ադրբեջանը զբաղեցնում է 151-րդ տեղը՝ Պակիստանի և Աֆղանստանի արանքում։ տե՛ս Ով գրանցված չի՝ լրագրող չի. Ադրբեջանում սկսել է գործել «մեդիայի մասին» օրինագիծը Իլհամ Ալիևի նախագահության 20 տարիների ընթացքում բազմաթիվ լրագրողներ ստիպված են եղել լքել երկիրը կամ հրաժարվել իրենց մասնագիտությունից։ Շատերը քաղաքական հետապնդման են ենթարկվել, շատերը՝ աշխատանքի անցել պետության կողմից վերահսկվող մեդիաներում։ Քաղաքական մեկնաբան Բահրուզ Սամեդովը իր հոդվածում նշում է, որ 2020-ի հաղթանակից հետո նոր հարցեր են առաջացել։ Սոցիալական խնդիրները սրվում են, սոցիալական արտոնությունները՝ կրճատվում։ Տնտեսական աճ գրեթե չկա։ Ո՞ւր են գնում փողերը։ Բաքու և Ղարաբաղ։ Սոցցանցերում վերջերս պատկեր էր տարածվում՝ մի կողմում Ղարաբաղում կառուցված նոր, ժամանակից ֆերման է, մյուս կողմում Ադրբեջանի գյուղական կիսաքանդ դպրոցներից մեկը։ Սամեդովը համոզված է՝ այս անարդարությունից բխող նեղացվածությունը մարզերում մեծանալու է․ «Տնտեսական և սոցիալական առկա խնդիրները հանգեցնելու են ներքին նոր անտագոնիզմների առաջացման։ Աղբյուրներից մեկը, որ եռում է մակերեսի տակ, դժգոհությունն է մարզերում»։ «Ադրբեջանական պետությունը բախվում է նոր և աճող ներքին լարվածության և արձագանքում է դրան բռնաճնշումների ուժգնացմամբ և բացարձակ կանխատեսելի արդյունքներ ունեցող արտահերթ ընտրություններով, - եզրակացնում է Սամեդովը․ - Ակնհայտ է, որ նախընտրական շրջանում կառավարությունը չի ուզում առերեսվել որևէ լուրջ կամ թեկուզ աննշան խնդրի»։
Պատերազմից հետո գործի են անցել նաև Ադրբեջանի ներքին զորքերը․․․
«Հանուն Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության» միության զեկույցում քաղբանտարկյալները առանձնացված են 7 խմբերում․․․
Ի աջակցություն ադրբեջանցի ակտիվիստի՝ հացադուլին միացել են ընդդիմադիր կուսակցությունների մի շարք անդամներ․․․