2026, 2 June, Tuesday
Tag

#Ազգային ժողով

Մեկ պատգամավոր զոհվել է, մյուսը՝ վիրավորվել. Աբխազիայում քննարկում էին կրիպտոմայնինգը

Մեկ պատգամավոր զոհվել է, մյուսը՝ վիրավորվել. Աբխազիայում քննարկում էին կրիպտոմայնինգը

Աբխազիայի խորհրդարանում հրաձգության հետևանքով մահացել է պատգամավոր Վախթանգ Գոլանձիան, ընդդիմադիր Կան Կվարչիան վիրավոր է։ Ազգային ժողովում քննարկվում էր կրիպտոմայնինգն արգելելու վերաբերյալ օրենքի նախագիծը։ «Նիստի ընթացքում պատգամավորներ Ադգուր Խարազիան և Կան Կվարչիան սկսել են վիճել, արդյունքում Ադգուրը հանել է ատրճանակը և կրակել Կանի ուղղությամբ։ Մահացած Վախթանգ Գոլանդզիան փորձում էր բաժանել նրանց», - հայտնել է «Էխո Կավկազա» լրատվականը։ Պատգամավոր Գոլանձիան մահացել է հրազենային վնասվածքից, հայտնել է Աբխազիայի Առողջապահության նախարարությունը։ Կան Կվարչիան էլ վիրավորում է ստացել ձեռքի հատվածում։ Աբխազիայի Ներքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ռոբերտ Կյուտի խոսքով՝ կասկածյալ Ադգուր Խարազիան դեպքի վայրից փախել է։ Ադգուր Խարազիան Սուխումիի նախկին քաղաքապետն է։ 2020 թվականին նա ձերբակալվել է Սուխումիի կենտրոնական շուկայի աշխատակից Ալմաս Շաքրիլի առողջությանը միտումնավոր ծանր վնաս հասցնելու համար։ Բացի այդ, մեղադրանք էր առաջադրվել ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հոդվածով։

А+Б+1-1=мир

А+Б+1-1=мир

По его словам, утверждения Азербайджана о том, что Армения отказалась или отказывается признавать...