2026, 2 June, Tuesday
Tag

#Ալիև

Էրդողանը բացեց «Ղարաբաղի օդային դարպասները»

Էրդողանը բացեց «Ղարաբաղի օդային դարպասները»

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները միասին բացել են Ֆիզուլիի նորակառույց օդանավակայանը։ Լեռնային Ղարաբաղին հարակից Ֆիզուլիի շրջանը Ադրբեջանի վերահսկողության ներքո է անցել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում։ Պատերզմի ավարտից ամիսներ անց Իլհամ Ալիևը կարգադրել էր նոր միջազգային օդանավակայան կառուցել Ղարաբաղում։ Աէրոպորտը կառուցվել է 8 ամսվա ընթացքում։ Բացումը տեղի ունեցավ այսօր։ Արարողությանը մասնակցելու համար Թուրքիայից մեկօրյա այցով եկել էր նաև Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ալիևն ու Էրդողանը միասին կտրել են օդանավակայանի մուտքի մոտ կապված «կարմիր ժապավենն» ու ցուցադրել«Ղարաբաղի օդային դարպասների խորհդանշող բանալին», գրում է «Թուրան» գործակալությունը։ Առաջին ուղևորա- և բեռնափոխադրումները Ֆիզուլիի օդանավակայանում տեղի են ունեցել այս տարվա սեպտեմբերի 5-ին՝ Բաքվից։ Ըստ «Թուրանի»՝ օդանավակայանին միջազգային կարգավիճակ է շնորհվել։ Օդանավակայանը 3000 մետր երկարությամբ և 60 մետր լայնությամբ թռիչքուղի ունի, կառամատույցի մակերեսը 60 000 քառակուսի մետր է, նախատեսված է 8 օդանավի կանգառի համար։ Եվս երկու օդանավակայան, ըստ Թուրանի, կառուցվում են Զանգելանում և Լաչինում (Լաչինի և Քելբաջարի շրջանների հատման վայրում)։

Ալիևը շնորհակալ է տիեզերքին

Ալիևը շնորհակալ է տիեզերքին

Ադրբեջանական առաջին արբանյակը (Azerspace-1) տիեզերք է արձակվել 2013-ի փետրվարին: Արբանյակի վրա Ադրբեջանը շուրջ 202,6 միլիոն դոլար է ծախսել․․․ 

Алиеву в Карабахе помог космос

Алиеву в Карабахе помог космос

- Когда мы выводили спутники на орбиту, некоторые спрашивали, для чего это нужно. Но жизнь показала, что это нам очень нужно. Использование...