Եվրոպայի կեսը չորացել է․ 500 տարվա մեջ ամենամեծ երաշտը
Եվրոպական մայրցամաքի 17%-ը գտնվում է ամբողջապես չորանալու եզրին․․․
Եվրոպական մայրցամաքի 17%-ը գտնվում է ամբողջապես չորանալու եզրին․․․
«S.O.S. Սևան» նախաձեռնության կոչը ՀՀ նորակազմ կառավարությանն ու Ազգային ժողովին Մենք՝ «S.O.S. Սևան» նախաձեռնության անդամներս, կոչ ենք անում ՀՀ նորակազմ կառավարության անդամներին, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին կամք դրսևորել և հետ կանչել Սևանա լճից հավելյալ ջրառի վերաբերյալ որոշումը: Սույն թվականի օգոստոսի 6-ին ՀՀ կառավարությունը որոշեց թույլատրել Սևանա լճից մինչև 75 միլիոն խմ հավելյալ ջրառ իրականացնել: Որպես նախագծի ընդունման անհրաժեշտություն նշվեց Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ ընկած հողերի ոռոգման ջրապահովության դեֆիցիտը մասնակի մեղմելու հանգամանքը: Օրինագծի քննարկմանը ներկայացվեցին տվյալներ ջրամբարների լցվածության, շոգ եղանակով և սակավ տեղումներով պայմանավորված Մարմարիկ, Հրազդան, Քասախ և Ազատ գետերում ջրի հոսքի կտրուկ նվազման վերաբերյալ: Տեղեկություններ ներկայացվեցին նաև ոռոգման սեզոնի՝ ժամանակից շուտ մեկնարկի, ջրի սակավություն ունեցող տարածքների մասին և այլն: Բարձրացվեց անգամ լրացուցիչ արտադրվող էլեկտրաէներգիայի վաճառքից ստացված հասույթի նպատակային օգտագործման հարցը: Ոչ մի խոսք չեղավ, թե հավելյալ ջրառի արդյունքում ինչ հետևանքներ կլինեն Սևանա լճի համար, որն արդեն իսկ բացասական հաշվեկշիռ ունի: Ոչ մի խոսք չեղավ այն մասին, որ Սևանն արդեն մի քանի տարի է՝ ծաղկում է, և որ միայն մակարդակի բարձրացումը կարող է փրկել լիճը ճահճացման գործընթացից: Ինչ վերաբերում է ոռոգման ջրի խնդիրներին, ապա դեռևս 2021թ. հուլիսի 22-ին ՀՀ կառավարության ընդունած 1201-Ա որոշման հիմնավորումից պարզ դարձավ, որ մենք առաջընթաց չունենք Արարատյան արտեզյան ավազանի ջրային պաշարների գերշահագործման կանխարգելման հարցում: Ինչպես 4-5 տարի առաջ, այնպես էլ այսօր, ըստ պաշտանական տեղեկատվության, Արարատյան դաշտի արտեզյան ավազանից պոմպերի միջոցով դուրս է մղվում 1,6 միլիարդ խմ ջուր թույլատրելի 1.1 միլիարդ խմ-ի փոխարեն: Այդ ջրից 809 միլիոն խմ-ն լցվում է դրենաժային համակարգ և հոսում երկրից դուրս՝ խաթարելով նաև դրենաժային համակարգերի աշխատանքը: Մինչդեռ Արարատյան դաշտի բնակչի չորացող դաշտերը մնացել են առանց ջուր. հույսները Սևանից 170 միլիոն խմ ջուրն է, որն էլ լիովին տեղ չի հասնում ոռոգման համակարգի ջրակորուստների պատճառով: Այդ ջրակորուստները նվազագույնի հասցնելու, Սևանա լճի ջրհավաք ավազանի բնապահպանական և բնօգտագործման գործառույթների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու փոխարեն 2017 թվականին լճից շուրջ 100 միլիոն խմ և 2018 թ-ին՝ 40 միլիոն խմ հավելյալ ջրառի արդյունքում Սևան-Հրազդան հիդրոկասկադում արտադրված էլեկտրաէներգիայի վաճառքից գոյացած հասույթի, համապատասխանաբար, 1,6 միլիարդ 481 միլիոն դրամից 1,4 միլիարդ դրամն ուղղվել է SCADA համակարգով հագեցած ջրաչափական սարքավորումների ձեռքբերման և օգտագործման վրա: Հիշեցնենք, որ 2019 թ-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը, ըստ որի` Սևանա լճից հավելյալ ջրառն արգելվում է լճի բացասական հաշվեկշռի պարագայում: Սևանա լճից հավելյալ ջրառ կարող է իրականացվել երաշտի դեպքում, որը հաստատված է Կառավարության որոշմամբ: 2021թ-ին ՀՀ կառավարությունը նման որոշում չի կայացրել: Այդ պատճառով Սևանից հավելյալ ջրառի մասին գործադիրի որոշումը հակասում է ՀՀ օրենսդրությանը: Մենք կոչ ենք անում անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ առաջին հերթին ապահովելու ջրի սակավություն ունեցող Արարատյան դաշտի հողերի ոռոգման բնականոն ընթացքը, ուղղակիորեն արգելելով Արարատյան դաշտի խորքային հորերի ջրերի օգտագործումը, դադարեցնել հայտնի 7 ձկնաբուծարաններին ապօրինի տրված ջրօգտագործման թույլտվությունները մինչև հարցի կարգավորումն ընդհուպ նույնիսկ դատական կարգով: Կոչ ենք անում ապահովել Սևանա լճի դրական հաշվեկշիռ: «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ «Դալմա Սոնա» հիմնադրամ «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ Հայաստանի կանաչների կուսկացություն «Կանաչ ուղի» ՀԿ Econews.am բնապահպանական տեղեկատվական կայք «Հայաստանի անտառներ» ՀԿ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամ «Բիոսոֆիա» ՀԿ «Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական ՀԿ 13.08.2021թ.
Սահմանված քանակից ավելի ջրառ կատարելը թույլատրելի կլինի միայն եթե Կառավարությունը երաշտ հայտարարի։
Забор воды в больших объемах допускается только в случае объявления правительством...
«100 լիտրանոց նասոսը տալիս են, որ նախկին ջրկոմի նախագահը պտղատու այգի ջրի, իսկ մենք սպասենք», - ասել է գոռավանցին․․․
They suggest that we abandon our gardens and wait until a reservoir is constructed in 4 years. After all, 4 years is nothing, right...
«Народу говорят: поймите – засуха. Эта засуха ни губернатора не затрагивает, ни нынешнего и бывшего главу села, которые поливают 40-50 га...
Այս տարվա երաշտի հետևանքով ջրամբարներից մեծ քանակությամբ ջուր է բաց թողնվել. «Ձկները, որոնք կուտակումներով հավաքվել էին ջրամբարի...
По словам Пипояна, из-за засухи этого года из водоемов был выпущен большой объем воды: «Множество рыбы, скопившейся у труб водоема...
Ձյան ծածկույթը հանրապետության տարածքում նորմայից մոտ 60 տոկոսով քիչ է։ Դա նշանակում է, որ խոշոր ջրամբարները չեն լցվելու...
The level of snow coverage around the Republic is 60% below the season’s norm. That signifies that the large reservoirs have not been filled. According to experts, if there is no heavy snowfall by...
Снега на территории республики почти на 60% меньше нормы. Это значит, что крупные водохранилища не заполнятся...