2026, 2 June, Tuesday
Tag

#ընտրակաշառք

Կես միլիոն՝ ընտրակաշառք բռնացնելու համար

Կես միլիոն՝ ընտրակաշառք բռնացնելու համար

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրակաշառքի մասին վկայող տեսանյութի համար խոստանում է 500 հազար դրամ պարգև։ Ջերմուկում քարոզարշավի ընթացքում այս մասին հայտարարել է կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ Պարգևներից օգտվելու հնարավորություն, ըստ նրա, կունենան քաղաքացիները, որոնք ա) կնկարահանեն ընտրակաշառք տալու, ստանալու փորձ , բ) կփաստագրեն պետական ու ոչ պետական հիմնարկների աշխատողների կողմից ապօրինի ազդեցություն գործելու փորձ»: Ընտրակաշառակերության գործերով առ այսօր կալանավորվել է 5 հոգի, մեղադրյալի կարգավիճակ ունեցող ևս 10 հոգի այլ խափանման միջոցի տակ է գտնվում։ 40 հոգի անցնում է որպես կասկածյալ։ Փաշինյանի հավաստիացմամբ՝ «իրավապահներն առաջիկա օրերին մեզ բավականին առատ բերքահավաք են խոստանում»: Վաչապետի ժամանակավոր պաշտոնակատարը նաև հայտարարել է՝ որ ահազանգներ կան ահազանգեր կան, որ, օրինակ՝ «Գազպրոմ Արմենիայից» մարդկանց պարտադրում են գնալ հանրահավաքների կամ ընտրեն որևէ մեկին: «Հույս ունեմ, որ այս փաստերը, այս արձանագրումը չեն հաստատվի, որովհետև եթե հաստատվեց, շատ ծանր հետևանքներ կունենա:  Եվ ես ինչպես Զանգեզուրի պղնձաոլիբդենային կոմբինատի համար եմ ասում, «Գազպրոմ Արմենիայի» ցանկացած աշխատող, ով այդպիսի գործունեությամբ կզբաղվի, մինչև հուլիսի 15-ը առնվազն կազատվի աշխատանքից, էլ չեմ խոսում քրեական պատասխանատվության մասին», ասել է Հայաստանի ղեկավարը։

Զանգեզուրի հանքի փողերը՝ ընտրակաշառք

Զանգեզուրի հանքի փողերը՝ ընտրակաշառք

Կապանում բավականին հետաքրքիր մթնոլորտ է. Մենք բազմապիսի տեղեկություններ ունենք, որոնք վկայում են, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ազդեցություն է ունենում (փորձում ունենալ) քաղաքական գործընթացների վրա։ Կոմբինատի հետ փոխկապակցված կրիմինալ խմբեր ու բնակավայրերի ղեկավարներ կան, որոնք այդ ազդեցության լծակներից մեկն է։ Այսպես, օրինակ, գյուղերից մեկում (գյուղի անունը` հետո, այժմ իրավապահներն են աշխատում) թունավոր պոչամբարով պայմանավորված առողջության վնասի հատուցման ամսական 40 հազար դրամը խոստանում են չտալ այն ընտանիքներին, որոնք հրաժարվում են ընտրել «Հայաստան» դաշինքին։ Կոմբինատը դարձել է պետություն պետության մեջ (կամ պետությունից կիսանկախ), որը ընդերքից հանում է բոլորիս պատկանող բարիքները, բայց դրա զգալի մասը օգտագործվում է ընտրողների վրա ապօրինի ազդեցության համար։ Բայց մարդիկ շատ ադեկվատ են։ Աննախադեպ շատ են փողոցում մոտեցողները, ովքեր խնդրում են առավել շատ դիտորդներ ուղարկել Կապան, որ Կոմբինատի ներկայացուցիչները գոնե ընտրական տեղամասերում չազդեն ընտրողների վրա։ Դանիել Իոաննիսյան աղբյուր՝ ֆեյսբուք