Հայաստանցիներն այլևս չեն վախենում պատվաստվել, երկիրը բաց է նոր շտամերի համար․ նախարար
հուլիսի 25-ի դրությամբ կատարվել է 152529 պատվաստում, որոնցից 108674֊ը առաջին դեղաչափ է, իսկ 43855֊ը՝ երկրորդ։․․․․
հուլիսի 25-ի դրությամբ կատարվել է 152529 պատվաստում, որոնցից 108674֊ը առաջին դեղաչափ է, իսկ 43855֊ը՝ երկրորդ։․․․․
Հիվանդության և առողջության միջև տատանվող այս կյանքի միակ ինքնությունը պատվաստվածինն է, որը՝ ասես նոր կրոնի մկրտություն, սահմանում է շրջված ֆիգուրը մի բանի, որ կոչվում էր քաղաքացիություն...
Отвечая на вопрос, скажется ли предвыборная кампания негативно на распространение вируса, Аванесян отметила, что активизация...
Հայաստանում պատվաստումների թիվն այսօր արդեն կանցնի 70 000-ը, լրագրողների հետ զրույցում հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Ավանեսյանի կարծիքով՝ նախընտրական շրջանում մարդկանց առաջնայնությունները փոխվել էին, իսկ ընտրությունների հետո՝ վերջին երկու օրերին պատվաստումների աճ է գրանցվում. «Ես հույս ունեմ, որ առաջիկայում մենք պիտի արձանագրենք պատվաստումների ցուցանիշի աճ, և ամեն ինչ անելու ենք այդ ցուցանիշն ապահովելու համար․․․Այո, այս պահին մենք ունենք բավական լավ իրավիճակ՝ քովիդով պայմանավորված, բայց այս իրավիճակը պահպանելու և ի վերջո համավարակին վերջակետ դնելու հարցում միայն պատվաստանյութն է, որ մեզ պիտի օգնի»։ Նախարարը նշել է, որ աշնանն արդեն կունենանք Johnson-ի (մեկ դեղաչափով) և Novovax-ի պատվաստանյութերը, ինչպես նաև կոչ արել մարդկանց ամռանը գնալ պատվաստումների։ «․․․Տեսնում եք՝ 70 000 պատվաստում ենք արդեն ունեցել և որևէ մտահոգիչ դեպք չունենք», - հավաստիացրել է պաշտոնյան։ Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք քարոզարշավը բացասաբար կազդի համավարակի տարածման վրա, Ավանեսյանը նշել է, որ Երևանով և մարզերով նման տեղաշարժերի ակտիվացումը իր դերը խաղալու է։ Նախարարությունն իրականացնում է համաճարակային վերլուծություն՝ դիտարկելով վերջին 7 օրվա և նախորդ 14 օրերի համեմատականները։ «Մենք մի փոքր աճ արդեն իսկ զգում ենք․․․միանշանակ ունենալու ենք որոշակի թվերի աճ։ Իհարկե պիտի ամեն ինչ անենք, որպեսզի այդ աճը չլինի կտրուկ, չլինի մեծ։ Եվ, նորից եմ կրկնում, պատվաստումներն այս ընթացքում պիտի օգնեն, որ մենք խուսափենք նման աճից», - նշել է Ավանեսյանը և «գոհունակությամբ» հավելել, որ ընտրությունների օրը տեղամասերում հակահամաճարակային կանոնները պահպանվել են։
Երևանում կա 9 շարժական պատվաստումային կետ, Շիրակում, Լոռիում և Տավուշում՝ մեկական։ Մյուս մարզերում՝ ոչ մի․․․
«AstraZeneca-ով պատվաստված մեկ միլիոն քաղաքացիներից մեկի մոտ կարող են իսկապես թրոմբային խնդիրներ առաջանալ․․․»
Առողջապահության նախարարության տեսահոլովակը կորոնավիրուսային հիվանդության պայմաններում սոցիալական հեռավություն պահելու վերաբերյալ։
Այն ուղևորներն ու տնտեսավարողները, ովքեր չեն պահպանի վերը նշված անվտանգության կանոնները, օրենքով սահմանված կարգով...
Երկրում գրանցվել է ռեկորդային տնտեսական անկում՝ վերջին 26 տարիների կտրվածքով
Կորոնավիրուսի դեմ պատվաստումը ռիսկային խմբում ներառված մարդկանց համար լինելու է անվճար, մնացածի համար՝ վճարովի։ Բոլոր դեպքերում այն կրելու է կամավոր բնույթ։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Որոշակի դեպքերում, որոշակի ռիսկի խմբերի համար թեստավորումը պետությունն իր հաշվին իրականացրեց, բայց նաև լինում են դեպքեր, երբ անձինք մասնավոր հիմքունքներով հանձնում են թեստեր, նույն տրամաբանությամբ կլինի նաև պատվաստումը», - ասել է նախարարը։ Ըստ նրա՝ փոքր թվով պատվաստումներ արդեն իսկ արվել են, առաջիկայում Հայաստան կներմուծվի պատվաստանյութի ավելի մեծ խմբաքանակ։ Թե որքա՞ն կարժենը պատվաստումը՝ նախարարը պատասխանեց, որ այս պահին չի կարող ասել։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ արդեն փետրվարի կեսերին կամ մարտի սկզբին Հայաստանի բնակչության երեք տոկոսը պատվաստվելու հնարավորություն կունենա: Առաջին փուլով կպատվաստվեն տարեցների խնամքի կենտրոնների բնակիչներն ու աշխատակիցները, բուժաշխատողները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները, 65 և բարձր տարիքի անձինք, 16-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդները։ Կորոնավիրուսի դեմ պատվաստումը պարտադիր չի լինելու։ Նշվել էր, որ Հայաստանը ձեռք կբերի բրիտանական «AstraZeneca» ընկերության պատվաստանյութը: Բանակցություններ են ընթանում նաև ռուսական «Sputnik V» պատվաստանյութի ձեռքբերման շուրջ։ «AstraZeneca»-ի մեկ դեղաբաժինը Հայաստանը ձեռք է բերելու 4 դոլարով, «Sputnik V»-ի մեկ դեղաչափն արժե 10 դոլար, չինական պատվաստանյութը՝ 15-20, «Pfizer»-ը՝ 25-30, «Moderna»-ն՝ 30 դոլար։
Զբոսաշրջային երկրներն առաջարկում են սահմանների բացման հարցը լուծել վակցինային անձնագրերի միջոցով։