СК: Из-за консервов избил офицер, стрелял сослуживец
Согласно правоохранителям, в ходе предварительного следствия выяснилось, что в него стрелял сослуживец...
Согласно правоохранителям, в ходе предварительного следствия выяснилось, что в него стрелял сослуживец...
Ժամկետային զինծառայողի առողջությանը ծանր վնաս պատճառելու և հիշյալ դեպքը թաքցնելու համար կալանավորվել է նրա համածառայակիցը և վերադաս սպան՝ հայտնում է Քննչական կոմիտեն։ Դեռևս 2022-ի դեկտեմբերին Քննչականը հաղորդել էր, որ Հայաստանի զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, շարքային Գ.Հ-ն մարտական հերթապահության ժամանակ իրեն ամրակցված «ԱԿ-74»-ից արձակված կրակոցից աջ ազդրի շրջանում հրազենային վիրավորում է ստացել և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել հոսպիտալ։ Նախաքննության ընթացքում, ըստ իրավապահների, պարզվել է, որ զինծառայողի վրա կրակել է ծառայակիցը։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ զորամասի ավագ լեյտենանտ Գ.Բ-ն իմացել է, որ իր ենթակայության տակ գտնվող զինծառայողները՝ շարքային Գ․Պ․-ն և Գ․Հ․-ն, նոյեմբերի կեսերին հափշտակել են «զինծառայողներին հատկացված, վաճառքի համար չնախատեսված մեկ արկղ պահածո»։ Արդեն դեկտեմբերի 3-ին լեյտենանտ Գ․Բ․-ն՝ կրտսեր սերժանտ Ա. Մ-ի, շարքայիններ Ա. Մ-ի և Կ. Ա-ի հետ միասին, «հարվածներ հասցնելու միջոցով բռնություն են գործադրել Գ.Պ-ի նկատմամբ»: «Դրանից հետո վերջինս պահածոյի հափշտակության հարցի շուրջ տարաձայնություն է ունեցել շարքային Գ. Հ-ի հետ, այնուհետև գնացել է նրա գտնվելու վայր, վերցրել է «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգը և կրակել Գ.Հ․-ի աջ ոտքին՝ պատճառելով ծանր վնաս: Սպա Գ.Բ-ն, պարտավոր լինելով կատարված հանցագործության մասին անհապաղ զեկուցել վերադաս հրամանատարությանը, խախտելով ԶՈՒ Ներքին ծառայության կանոնագրքի մի շարք պահանջներ, չի կատարել իր լիազորություններից բխող ծառայողական պարտականությունները, իրականում տեղի ունեցած հանցագործության մասին չի զեկուցել վերադաս հրամանատարությանը և թաքցրել է այն», - մանրամասնում է Քննչական կոմիտեն: Նախաքննության ընթացքում ի հայտ եկած «ենթադրյալ այլ հանցագործությունների հատկանիշների» հիմքով հունվարի 25-ին նախաձեռնվել է նոր քրեական վարույթ, որը միացվել է նշված վարույթին: Հսկող դատախազի կողմից սպա Գ.Բ-ի, շարքային Գ.Պ.-ի և կրտսեր սերժանտ Ա.Մ-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել: «Շարքային Գ.Հ-ի առողջությանն առերևույթ ծանր վնաս պատճառած շարքային Գ.Պ-ի և սպա Գ.Բ-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ շարքային Ա.Մ-ի նկատմամբ՝ հրամանատարության հսկողությանը հանձնելը», - ասված է հաղորդագրությունում։
По результатам проверок, начато 5 уголовных производств, сообщает Генпрокуратура Армении...
Ուսումնասիրությունների արդյունքներով՝ նախաձեռնվել է հինգ քրեական վարույթ․․․
Վիրավորում ստացած զինծառայողը վիրահատվել է, վիճակը շարունակում է գնահատվել ծայրահեղ․․․
ծնող․ — Իրիկունը որ զանգեց ինձ, վերջին խոսքն էր, ասավ՝ պապ, ստեղից ինչքան շուտ գնամ, էնքան լավ․․․
Люди сопоставляют информацию последних дней, публикации прессы, то, что видели своими глазами, и утверждают: 15 саперов не могли спать настолько...
— ․․․պատուհաններին ճաղավանդակներ են եղել, վառարանը, որից բռնկվել է հրդեհը, տեղադրված է եղել մուտքի մոտ․․․
ՊՆ-ն նախատեսում է 2023 թվականի մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ․․․
13 октября Минобороны предложило отказаться от трехмесячных сборов, сократив срок до 25 дней и сделав их обязательными...
Պարզվել են 2021թ. դեկտեմբերի 31-ին ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Մ.Թ.-ի սպանության դեպքի հանգամանքները․․․
В тот день, "в процессе исполнения обязанностей на наблюдательном пункте, военнослужащий М.Т. в разговоре с сослуживцем употребил в его адрес...