Между троллингом и шантажом. О публикации газеты семьи Пашиняна
Максимализм первых 3-х пунктов в сочетании с нереалистичностью 4-ого и формальностью 5-ого оставляют впечатление, что Азербайджан рассматривает их лишь как...
Максимализм первых 3-х пунктов в сочетании с нереалистичностью 4-ого и формальностью 5-ого оставляют впечатление, что Азербайджан рассматривает их лишь как...
ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ ամերիկացի համանախագահը եկել է Երևան, նրա ռուսաստանցի գործընկերը՝ գնացել Բաքու։ Սեպտեմբերի 8-ին Երևան է ժամանել Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի՝ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը։ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 8-ից 10-ը նա հանդիպելու է հայաստանյան պաշտոնյաների հետ, որպեսզի քննարկի «ԱՄՆ աջակցությունը խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտական ջանքերին, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը»։ Հայաստանից ամերիկացի պաշտոնյան ուղևորվելու է Վրաստան և Ադրբեջան։ Բրյուսելում հաջողություն չի գրանցվել Ռիքերի այցը տարածաշրջան Միացյալ Նահանգները ներկայացնում է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը աջակցող քայլ։ Օգոստոսի 31-ին Փաշինյանն ու Ալիևը հանդիպել էին Եվրամիության մայրաքաղաքում, որտեղ պայմանավորվել էին արտգործնախարարների մակարդակով շարունակել բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ։ Նախօրեին, սակայն, Հայաստանի վարչապետը անկեղծացել էր՝ Բրյուսելում առաջընթաց գրանցել չի հաջողվել։ «Հանդիպման ընթացքում ամենակարևոր կամ մեզ հուզող ամենակարևոր հարցերի վերաբերյալ մեզ չի հաջողվել ընդհանուր դիրքորոշումներ արձանագրել։ Խոսքը, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ է։ Մյուս կողմից էլ` մենք երկուստեք՝ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, արձանագրում ենք խաղաղության հասնելու և խաղաղություն արձանագրելու ցանկությունը», - Վլադիվոստոկում ասել է Փաշինյանը։ Դատելով պաշտոնական հաղորդագրություններից, Բրյուսելյան հանդիպումից հետո հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը կրկին լարվել է․ արդեն 7 օր՝ Բաքուն գրեթե ամենաօրյա ռեժիմով մեղադրում է Հայաստանին ադրբեջանական դիրքերը գնդագոծելու մեջ, Երևանը ամեն անգամ հերքում է։ Հայկական կողմը մինչ այդ առնվազն մեկ զոհ ունի։ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը նպաստում են Այս ֆոնին Մինսկի խմբի նորանշանակ ամերիկացի համանախագահը եկել է Երևան, նրա ռուսաստանցի գործընկերն էլ՝ գնացել Բաքու։ Սեպտեմբերի 8-ին Ֆիլիպ Ռիքերը այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերին, իսկ այսօր՝ հանդիպել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Ըստ պաշտոնական Երևանի, Միրզոյանն ու Ռիքերը քննարկել են «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող հարցերի լայն շրջանակ»։ Հանդիպմանը կրկին շեշտվել է ԱՄՆ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։ Միրզոյանն ընդգծել է նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորման համատեքստում: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Սեպտեմբերի 8-ին էլ Ռուսաստանի արտաքին գերատեսչության խոսնակը հայտարարել է, թե Ռուսաստանի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը (ՄԽ ռուս համանախագահն է) ներկայումս Բաքվում է՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագիրը: Առաջիկայում նա նույն նպատակով կայցելի նաև Երևան: Ձևաչափի ճգնաժամ Դեսպան Ֆիլիպ Ռիքերը Մինսկի խմբի համանախագահ է նշանակվել այս տարվա օգոստոսի 25-ին։ Նրա նշանակման մասին հայտնել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ հավելելով․ «Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել Հայաստանին և Ադրբեջանին բանակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման շուրջ»։ Բաքուն հակադարձել էր՝ «Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է», «Ղարաբաղը Ադրբեջանի անքակտելի մասն է», և սպառնացել՝ գրեթե չգործող Մինսկի խումբը «վերակենդանացնելու փորձերը» կարող են հանգեցնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացմանը։ 44-օրյա պատերազմից հետո ՄԽ եռանախագահության մակարդակով բանակցությունները փաստացի փակուղում են։ Անցած գրեթե 2 տարիների ընթացքում հատուկենտ առանձին այցեր են եղել։ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահ երկրների ներկայացուցիչները միասին վերջին անգամ տարածաշրջան են եկել 44-օրյա պատերազմից մոտ մեկ ամիս հետո՝ 2020-ի դեկտեմբերին: Համանախագահների հետ հանդիպմանն Իլհամ Ալիևը այն ժամանակ ուղիղ հայտարարել էր՝ նրանց Ադրբեջան չի հրավիրել։ Պաշտոնական Բաքուն համարում է, որ Մինսկի խումբ այլևս գոյություն չունի։ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո Միսկի խմբի ձևաչափով աշխատանքների պարալիզացման մասին խոսում է նաև պաշտոնական Մոսկվան։ Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել էր, թե Ֆրանսիան և Միացյալ Նահանգները «ռուսատյաց տենդի մեջ» հրաժարվել են Մինսկի խմբի ձևաչափով Ռուսաստանի հետ համագործակցելուց։ ԱՄՆ փոխպետքարտուղար հերքել էր սա։ Ապրիլին, այնուամենայնիվ, Ռուսաստանն իր համանախագահ Իգոր Խովաևին նշանակել էր արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավման հարցով։ Վերջինս այլևս չի ներկայանում որպես ՄԽ համանախագահ։ Հայաստանը թեև ընդունում է, որ Մինսկի խմբի հետ կապված որոշակի, այդ թվում՝ նոր բարդություններ կան, բանակցային այս ձևաչափից հույսերը դեռ չի կտրում։
Մինսկի խմբին «վերակենդանացնելու» փորձերը կհանգեցնեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացմանը․․․
Երևանի և Բաքվի մոտեցումներում կան տարաձայնություններ, նաև այդ պատճառով է, որ բանակցություններ են տեղի ունենում՝ այսօրվա ճեպազրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Լեռնային Ղարաբաղ․ կարգավիճակ Մայիսի 27-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Հայաստանը համաձայնել է հարաբերությունների կարգավորման Ադրբեջանի օրակարգին, որտեղ Ղարաբաղի կարգավիճակի մասին ոչ մի խոսք չկա։ Արդեն հաջորդ օրը Հայաստանի արտգործնախարարությունը նրան կոչ էր արել չտորպեդահարել «առկա ձևաչափերում ընթացող քննարկումները» և ընդգծել․ «Բանակցությունները պիտի տեղի ունենան երկու կողմերի առաջարկների հիման վրա, որոնք պետք է հասցեագրեն խնդիրների ողջ օրակարգը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական կարգավորումը»։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ պատասխանել էր Ալիևի պնդումներին, թե «Լեռնային Ղարաբաղ», «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր» և «ԵԱՀԿ Մինսկի խումբ» այլևս գոյություն չունի․ «Մենք կարող ենք ի ցույց դնել Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված և ուժի մեջ գտնվող փաստաթուղթ, որտեղ ասվում է, որ կա Լեռնային Ղարաբաղ, և դա 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է: Այդ փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահը ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը, ու սա անշրջելի փաստ է: Մենք կարող ենք ի ցույց դնել նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների կողմից արված պաշտոնական հայտարարություններ, որտեղ նրանք վերահաստատում են իրենց հանձնառությունը որպես համանախագահողներ»։ «Մենք շարունակում ենք կարևորել Արցախում ապրող մեր հայրենակիցների անվտանգությունը և իրավունքները, որից էլ պետք է բխի կարգավիճակը: Համոզված ենք, որ կարգավիճակը հենց իրավունքներն ու անվտանգությունն են որոշելու։ Մենք շարունակում ենք աշխատել այս ուղղությամբ, համոզված ենք, որ արդյունքներ ենք ունենալու», - արդեն այսօր վերահաստատել է Հայաստանի ԱԽ քարտուղարը։ Ապաշրջափակում առանց «միջանցքի» Մայիսի 27-ի նույն ելույթի ժամանակ Ալիևը հայտարարել էր նաև, թե Բաքուն հաջողության է հասել «Զանգեզուրյան միջանցքի» բացման հարցում․ «Հայաստանը միշտ փորձել է դա կանխել։ Բայց տեսեք բրյուսելյան հանդիպման արդյունքներով պաշտոնական հայտարարությունը. արդեն սահմանվել է, որ և՛ երկաթուղին, և՛ ավտոմայրուղին անցնում են Մեղրիով և Զանգեզուրով»: Արմեն Գրիգորյանը այսօր կրկին հերքել է այս պնդումը։ «Բրյուսելից արդեն պարզաբանել են, որ միջանցքային տրամաբանությամբ որևէ քննարկում չի եղել: Սրա մասին նաև Մոսկվայի մեր գործընկերներն են ժամանակին հայտարարել: Հենց նոյեմբերին փոխվարչապետ Օվերչուկի կողմից հայտարարություն է եղել, որտեղ նա նշել է, որ միջանցքային տրամաբանության որևէ հարց չի քննարկվում: Ադրբեջանը բանակցություններին չհամապատասխանող հայտարարություններ է անում։ Մենք կարող ենք հստակ ասել, որ ինչ բանակցում ենք, այն էլ հրապարակային կոմունիկացնում ենք», - ասել է ԱԽ քարտուղարը։ Մայիսի 31-ի գիշերը պարզաբանմամբ էր հանդես եկել նաև Եվրախորհրդի նախագահի խոսնակը, ըստ որի՝ Բրյուսելում մայիսի 22-ին տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ քննարկման հատուկ առարկա է եղել հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը, «բոլոր կողմերը հաստատել են, որ ապագա տրանսպորտային ենթակառուցվածքների վերաբերյալ արտատարածքային պահանջներ չկան»։ «Հակառակի վերաբերյալ շահարկումները ափսոսանք են հարուցում», - Շառլ Միշելի անունից ընդգծել էր նրա խոսնակ Բարենդ Լեյցը։ Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարը շեշտել էր․ «Հայաստանի տարածքում որևէ միջանցքի գոյությունը բացառվում է: Սա նույնիսկ քննարկման ենթակա չէ: Մեր քննարկումները բացառապես ճանապարհների, տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների բացման, ապաշրջափակման մասին են: Ինչ վերաբերում է երթուղիներին, մենք ասել ենք, որ երթուղիները հստակեցնելուց առաջ նախ պետք է մեր տարածքով Ադրբեջանի քաղաքացիների և բեռների, ու Ադրբեջանի (ներառյալ Նախիջևանի) տարածքով՝ Հայաստանի քաղաքացիների ու բեռների անցման իրավական կարգավորումների շուրջ համաձայնության գալ: Ակնհայտ է, որ երկաթուղու մի ճյուղն անցնելու է Մեղրիով, Օրդուբադով, Ջուլֆայով, Երասխով: Ավտոճանապարհների երթուղու վերաբերյալ այս պահին պայմանավորվածություն չկա»: Սահման Սահմանին ցանկացած լարում բացասաբար է ազդում բոլոր գործընթացների վրա՝ այսօրվա ճեպազրույցին հայտարարել է Գրիգորյանը։ «Դա է եղել նաև պատճառը, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացները սկսելուց առաջ առաջարկում էինք, որ հայելային տարբերակով զորքերը հետ քաշվեն, որպեսզի սահմանին կայունություն լինի: Սահմանային անվտանգությունը շարունակում է մնալ օրակարգում: Մենք կքննարկենք, և, հուսով ենք՝ լուծումներ կգտնենք, որպեսզի սահմանին լարումներ չլինեն», - ասել է պաշտոնյան: Մայիսի 28-ին՝ անկախության օրը, ադրբեջանական ստորաբաժանումների կրակից Սյունիքում հայաստանցի զինվոր էր զոհվել։ Միջադեպը հաջորդել է Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների առաջին հանդիպմանը, որը տեղի է ունեցել մայիսի 24-ին՝ Հայաստան-Նախիջևան սահմանին։ Սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների այս հանդիպումը կողմերը կառուցողական էին որակել։
Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին այսօր տեղի է ունեցել երկու երկրների փոխվարչապետերի՝ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։ Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են հանձնաժողովների համատեղ գործունեության կազմակերպչական և ընթացակարգային հարցեր։ Միջպետական սահմանին հանդիպումների հետ մեկտեղ՝ Գրիգորյանն ու Մուստաֆաևը համաձայնության են եկել հանձնաժողովների հետագա հանդիպումների անցկացման համար տարբեր հարթակներ օգտագործելու նպատակահարմարության շուրջ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում, երրորդը՝ Բրյուսելում։ Հայտարարությունում չի նշվում, թե հայ-ադրբեջանական սահմանագծի կոնկրետ որ հատվածում է տեղի ունեցել հանդիպումը: Չկա նաև լուսանկար կամ տեսանյութ: Բրյուսելյան վերջին բանակցությունների ընթացքում որոշվել էր, որ սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստը տեղի կունենա հայ-ադրբեջանական միջպետական սահմանին։ Փաշինյան-Ալիև բանակցություններից մեկ օր անց՝ երեկ երեկոյան, Երևանն ու Բաքուն հրապարակել էին սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների կազմը։ Հանձնաժողովները գլխավորում են Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը՝ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը, որոնք նաև տրանսպորտային ապաշրջափակման եռակողմ՝ հայ-ադրբեջանա-ռուսական հանձնաժողովների ղեկավարներն են։
Պուտինը տարվա երկրորդ կեսին կգա Երևան․․․
«В последнее время у нас были достаточно интенсивные контакты с точки зрения запуска процесса делимитации государственной границы. Считаю...
Հայաստանում այս անհանդուրժող հռետորաբանությունը, թուրքերի նկատմամբ ատելությունը շատ հիմնավորող պատճառ կարող է լինել, որպեսզի...
Эта риторика нетерпимости, ненависть к туркам может стать обоснованным предлогом для нанесения предупредительного удара по территории Армении...
Դելիմիտացիայի և դեմարկացիայի աշխատանքային խմբերի ձևավորումը գրեթե վերջնական փուլում է․․․
Եթե Հայաստանի զինման համար գումարներ հատկացվեն, ապա մենք դա կգնահատենք որպես ոչ բարեկամական քայլ...
․․․Կարևոր է, որ «հստակ երաշխավորվեն արցախահայության իրավունքները և ազատությունները», վերջնականապես հստակեցվի ԼՂ կարգավիճակը․․․