Զինվորի մահվան գործով ընդդեմ Հայաստանի Հանրապետության բողոք է ներկայացվել ՄԻԵԴ
«Պետությունը անկախ և արդյունավետ քննություն չի իրականացրել մեղավորների բացահայտման և համարժեք պատժի նշանակման ուղղությամբ...
«Պետությունը անկախ և արդյունավետ քննություն չի իրականացրել մեղավորների բացահայտման և համարժեք պատժի նշանակման ուղղությամբ...
Թմրամիջոց օգտագործող անձանց, թմրամիջոցների ապօրինի շրջանառության մասին ԶԼՄ֊ներում...
Այսօր՝ փետրվարի 15-ին, անհայտ անձինք հարձակում են գործել Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ (ՄԻԺԻ) ՀԿ հիմնադիր, իրավապաշտպան...
I was just passing through the gates when [unknown people] shot at me from the top of the road near my house. Thank God, they missed me...
«Я только пришла домой. Когда входила во вдор дома, со стороны верхней части дороги, сзади, выстрелили. В меня не попали...
«Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արմեն Շամիրյանի հաղորդման վրա հարուցված քրեական գործն այն մասին, թե ՔԿՀ֊ում ապօրինաբար բջջային հեռախոսները են վաճառվել, Հատուկ քննչական ծառայությունը կարճել է։ Կարճման որոշման հետ համաձայն չեն Շամիրյանը և նրան ներկայացնող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (ՀՔԱՎ), որոնք բողոքարկել են որոշումը Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում։ Խոսքը մոտ 5 միլիոն դրամի ընդհանուր արժեք ունեցող մոտ 600 բջջային հեռախոսներ դատապարտյալներին վաճառելու մասին է։ Հանցագործության մասին հաղորդումը Արմեն Շամիրյանը ներկայացրել էր 2014 թվականին՝ նշելով, որ «Հրազդան» ՔԿՀ-ի այն ժամանակվա ռեժիմային գծով պետի տեղակալ Սամվել Բաբայանի հետ պայմանավորվածություն է ունեցել վաճառել հեռախոսները և կիսել գումարը, սակայն ինքը գումարն այդպես էլ չի ստացել։ Epress.am֊ի հետ զրույցում Շամիրյանի ներկայացուցիչ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի իրավաբան Արայիկ Զալյանն ասել է, որ քրեական գործի կարճման հիմքը, ըստ քննիչ Բեգոյանի, այն է, որ քննության ընթացքում չի ապացուցվել քրեակատարողական հիմնարկի ղեկավարության մասնակցությունը հեռախոսների վաճառքին։ Հունվարի 25-ին կայացած դատական նիստի ընթացքում Զալյանը ներկայացրել է բողոքի հիմնավորումը՝ մատնանշելով, որ քննությունը կատարվել է բազմաթիվ թերություններով ու բացթողումներով: «Մասնավորապես, ուշադրություն հրավիրվեց այն հանգամանքին, որ ՔԿՀ ղեկավարությունը չի ժխտում Ա. Շամիրյանի կողմից, հսկողության շրջանցմամբ, քրեակատարողական հիմնարկ բջջային հեռախոսներ բերելու հանգամանքը, բայց և քննությամբ չի հաստատվել արտանետման կամ այլ եղանակով բջջային հեռախոսների փոխանցումը: Այս պայմաններում ակնհայտ է, որ քրեակատարողական հիմնարկի անվտանգության գծով աշխատակիցները թերացել են իրենց աշխատանքը կատարելիս, ինչին ևս պետք է իրավական գնահատական տրվի: Վարույթն իրականացնող մարմինը միջոցներ չի ձեռնարկել Արմեն Շամիրյանի ընտանիքի անդամների և գործով ներգրավված այլ անձանց (որոնք մասնակից են եղել քրեակատարողական հիմնարկ բջջային հեռախոսներ և այլ իրեր տեղափոխելուն) միջև առերես հարցաքննություններ կազմակերպելու, ինչպես նաև բջջային հեռախոսները հայտնաբերելու ուղղությամբ: Վկայակոչելով ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի զեկույցի տվյալները՝ Զալյանը նշեց, որ վերոնշյալ հանցագործության դեպքը բնութագրական է Հայաստանի քրեակատարողական համակարգի համար. որպես կանոն՝ՔԿՀ և ՔԿՎ (Քրեակատարողական վարչություն) ղեկավարության կողմից պատշաճ քննություն չի իրականացվում դրանց բացահայտման ուղղությամբ, ինչը հիմք է տալիս պնդելու, որ համակարգի մեծ թվով աշխատակիցներ ներգրավված են դրանցում: Եվ այս դեպքում քննչական մարմնի կողմից ոչ օբյեկտիվ գնահատական է տրվել՝ արժանահավատ համարելով միայն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների ցուցմունքները: Վարույթն իրականացնող մարմնի կողմից այլ քննչական գործողություններ չեն իրականացվել», ֊ դիմումի հիմնավորումը ներկայացրել է է ՀՔԱՎ կայքը։ Հայցվոր կողմին լսելուց հետո դատարանը հետաձգել է նիստը՝ այն նշանակելով 2017 թ. փետրվարի 20-ին:
It is thereby evident that the prison security personnel have failed to perform their responsibilities properly, which also needs to be legally assessed...
В этих условиях очевидны упущения в работе сотрудников службы безопасности УИУ, чему также необходимо дать правовую оценку...
Քննչական բաժինն իրավապաշտպանին բռնությամբ հիվանդասենյակ տեղափոխելն ու նրան կապելը համարել է օրինաչափ...
Investigators haven't found evidence to prove that Arakelyan was indeed subjected to beatings at the psychiatric facility. The investigator also said that tying Arakelyan up and taking her...
Следственный отдел счел закономерным насильственный перевод правозащитницы в палату и содержание ее связанной...
Հարազատները հայտնում են, որ իրենց որդին և ծառայակիցները զոհվել են անհամեմատ մեծ թվով հակառակորդին դիմակայելու համար անհրաժեշտ քանակի զինամթերք...