2026, 2 June, Tuesday
Tag

#Ղարաբաղի բլոկադա

Рецепты из блокадного Карабаха

Рецепты из блокадного Карабаха

Уже по инерции смотрели не на лица людей, а на то, что у них в пакетах. Поначалу, когда приехали сюда в Армению, эта привычка еще оставалась.

Ղարաբաղը հրադադարից հետո

Ղարաբաղը հրադադարից հետո

Անհետ կորածներ, հազարավոր տեղահանվածներ, մեկուսացված շրջաններ, շրջափակված բնակավայրեր․ Մարտունին ու Մարտակերտը մեկուսացված են․․․

Ողջույն, Շահրիար

— Տխրությամբ կարդացի այն, ինչ «դու» գրել ես ինձ։ Ես քեզ ճանաչում եմ երկար տարիներ, սիրում եմ քեզ և քո ընտանիքին՝ որպես թանկագին, թեև վերջին շրջանում ինձնից օտարված մարդկանց․․․

Բաքուն, Վաշինգտոնը և Մոսկվան առաջարկում են երկու կողմից բացել Ղարաբաղը

Բաքուն, Վաշինգտոնը և Մոսկվան առաջարկում են երկու կողմից բացել Ղարաբաղը

Ադրբեջանը պատրաստ է թույլատրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) Հայաստանից օգնություն տեղափոխել Լեռնային Ղարաբաղ, եթե միևնույն ժամանակ այնտեղ մտնի նաև Կարմիր մահիկի օգնությունը՝ «Ռոյթերսին» ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Ըստ նրա, Լաչինի միջանցքն ու Աղդամի ճանապարհը կարող են բացվել միաժամանակ՝ որպես փորձնական ծրագրի մի մաս, որը կարող է թուլացնել լարվածությունը և առաջ մղել Երևանի ու Բաքվի միջև խաղաղության բանակցությունները։  Արդեն երրորդ ամիսն է՝ Լեռնային Ղարաբաղը ամբողջապես պաշարված է, նույնիսկ հումանիտար մատակարարումներ չեն իրականացվում։ Իր իսկ կողմից ստեղծված հումանիտար ճգնաժամին Բաքուն արձագանքում է ինտեգրման «առաջարկով»՝ պահանջում է գործարկել Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղին կապող ենթակառուցվածները և ուղիղ հայտարարում՝ մինչև Աղդամի ճանապարհը չգործարկվի, Լաչինը փակ է մնալու։ Ստեփանակերտը Ադրբեջանից բեռնափոխադրումների «այլընտրանքը» մերժում է՝ այն համարելով «բլոկադային» շատնաժի և հարկադիր հպատակեցման քաղաքականության մաս։ տե՛ս Աղդամի ճանապարհը փակ է մնալու, Լաչինը չեն բացելու․ Փարիզից մարդ է եկել Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կողմ են Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմն երեկ հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Հեռախոսազրույցի մասին պրես-ռելիզներ են տարածել թե՛ Երևանը և թե՛ Բաքուն։ Հաղորդագրություններում շարադրվել են կողմերի՝ վերջին շրջանում անընդհատ կրկնվող թեզերը։ Վաշինգտոնը աջակցում է «Լաչինի և մյուս ճանապարհների» միաժամանակ և անմիջապես բացմանը՝ զրույցից հետո հաղորդել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը։ «Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին այժմ աշխատել միասին՝ անմիջապես և միաժամանակ բացելու Լաչինի և մյուս ճանապարհները՝ Լեռնային Ղարաբաղ հասցնելու ծայրաստիճան անհրաժեշտ մարդասիրական մատակարարումները», - Արարատ Միրզոյանի հետ զրույցից գրել է Յուրի Քիմը: տե՛ս Աղդամով ալյուրը՝ Տրոյական ձի «Կառուցողական զրույց այսօր Ադրբեջանի Ջեյհուն Բայրամովի հետ՝ Լեռնային Ղարաբաղ մարդասիրական մատակարարումներ հասցնելու համար Լաչինի և մյուս ճանապարհներն անմիջապես ու միաժամանակ բացելու ուղղությամբ առաջընթացի վերաբերյալ: Ճանապարհների բացումը և ուղիղ բանակցություններն առանցքային են մնացյալ խնդիրները լուծելու համար: Ողջունում ենք երեք ուսանողների ազատ արձակումը», - ասված է Քիմի մյուս գրառման մեջ: Աղդամի ճանապարհի գործարկման և հաջորդիվ Լաչինի միջանցքի վերաբացման օգտին է արտահայտվել նաև Մոսկվան։ Սերգեյ Լավրովը շաբաթներ առաջ առաջարկել էր բացել նախ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղին կապող ուղին, մեկ օր անց՝ վերագործարկել նաև Լաչինի միջանցքը․ պայմանավորվածությունը, ըստ արտահոսքի, վերջին պահին տապալվել է։ Սեպտեմբերի 5-ին Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան վերահաստատել էր՝ Մոսկվան հանդես է գալիս հօգուտ Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնության անարգել մուտքի՝ ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամի երթուղիներով․ «Կոչ ենք անում ձեռնպահ մնալ այդ հարցն անհարկի քաղաքականացնելուց»։ Զախարովան հավելել էր՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը հարցի շուրջ նախորդ շաբաթ քննարկումներ է ունեցել Երևանում, այժմ էլ հանդիպումներ է անցկացնում Բաքվում։ վիճակը վատ է Ադրբեջանն արդեն 9 ամիս է՝ այս կամ այլ կերպ շրջափակված է պահում Լաչինի միջանցքը, զուգահեռաբար՝ հայտարարում, թե ճանապարհը իրականում բաց է։ Հակարիի կամրջին Բաքուն անցակետ է տեղադրել, հունիսի 15-ից՝ արգելել դեպի Արցախ նույնիսկ հումանիտար բեռների մուտքը։ Միջանցքից նույնսիկ ռուս խաղաղապահները չեն կարողանում օգտվել։ Նրանք իրենց համար ներկրումներ են անում ուղղաթիռներով։ Ղարաբաղում այս օրերին սննդի, դեղորայքի և վառելիքի սուր դեֆիցիտ է։ Արդեն մի քանի օր է՝ նույնիսկ հացն է կտրոններով վաճառվում։ Մեկ հոգուն օրական հասնում է 200 գրամ՝ կես մատնաքաշ։ Կառավարությունը հացը կտրոնով է դարձրել, որ կառավարի բաշխումը, լուծի գիշեր-ցերեկ հերթերի հարցը։ Կտրոնով հացն էլ հեշտ չի ճարել՝ միևնույնն է պետք է հերթ կանգնես։ Հերթը ոչ բոլորին է հասնում։ տե՛ս Արցախում ուտելիքը ծանոթով է․ Ոստիկանները ծեծել են բողոքողին Իշխանությունները չեն թաքցնում՝ սննդի և հատկապես հացի խնդիրը սուր է, ալյուրի պաշարներ չկան։ Գյուղաջակցության հիմնադրամը հողօգտագործողներից ցորեն է խնդրում՝ կիլոգրամը 250 դրամով։ Բայց գյուղերի ամբարներում բավարար պաշարներ չկան, շատերի բերքը դաշտում է մնացել։ Սննդի պակասի պատճառով մանկապարտեզները չեն աշխատում։ Հանրային տրանսպորտը վաղուց կանգնած է։ Ղարաբաղից հաղորդում են՝ սովամահության դեպք է արձանագրվել, հիվանդ երեխաների վիճակը շարունակ վատթարանում է, թերսնվածության պատճառով սրվում են առողջական խնդիրներ ունեցող, հղի կանանց խնդիրները։ Լեռնային Ղարաբաղի սահմանները, մինչ այդ, պաշարվում են հումանիտար բեռներով․ Հայաստանից ուղարկված տասնյակ բեռնատարներ լռվել են Լաչինի միջանցքի մուտքի մոտ (Ադրբեջանը նրանց մուտքը Ղարաբաղ արգելում է), Բաքվից ուղարկված բեռնատարերն էլ Աղդամի ճանապարհին են սպասում (ԼՂ իշխանությունները և Ասկերանի բնակիչները փակել են նրանց ճանապարհը)։ տե՛ս Ստեփանակերտից դեպի սահման անզեն մարդկանց շարասյուն է գալու Օգոստոսի 31-ին Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը հայտարարել էր․ «Մենք վճռականորեն դիմում ենք Ադրբեջանին ու Ռուսաստանին՝ Լաչինի միջանցքը պետք է բացվի, մարդիկ պետք է ստանան այն, ինչ անհրաժեշտ է կյանքի համար»։ Ղարաբաղի իրավիճակը նա «աղետալի» էր որակել և տեղեկացրել՝ «այս հարցով վերջին մի քանի օրվա ընթացքում կարծիքներ են փոխանակել ամերիկացի գործընկերների հետ՝ երաշխավորելու, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վերջապես կստանա հումանիտար օգնությունը»։ Բեռլինի կոշտ հայտարարությունից հետո Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարություններով դեսպանը գործուղվել էր Գերմանիայի մայրաքաղաք։ Deutsche Welle-ի հետ զրույցում Էլչին Ամիրբեկովը կոչ էր արել Ռուսաստանին, Միացյալ Նահանգներին և Եվրամիությանը համոզել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին օգտվել Աղդամի ճանապարհից։ Մինչ այդ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Լաչինի հարցով Ադրբեջանը բավականին մեծ միջազգային ճնշման է ենթարկվում, բայց մտադիր չէ նահանջել։ Միջնորդների ճնշումների մասին էին ահազանգել նաև Ստեփանակերտից․ ղարաբաղյան ուժերի գերակշռող մասը Աղդամի գործարկումը դիտարկում է որպես ինքնավարության վերջ և ուղիղ ճանապարհ դեպի էթնիկ զտումներ։ տե՛ս Ադրբեջանի ցուցակում սաղս էլ սև ենք․ զրույցներ Ստեփանակերտում վաղը նոր նախագահ են ընտրելու։ ԼՂ Ազգային ժողովի «Ազատ հայրենիք - ՔՄԴ»-ն, «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները նախագահի թեկնածու են առաջադրել նախկին նախագահի վերջին հրամանագրով պետնախարար նշանակված Սամվել Շահրամանյանին։ Նրա թեկնածությանը չի աջակցել միայն Սամվել Բաբայանի գլխավորած «Միասնական հայրենիք» կուսակցությունը։ Շահրամանյանը Ադրբեջանի հետ մարտին տեղի ուենցած հանդիպումներում գլխավորում էր ղարաբաղյան պատվիրակությունը։ Մինչ այս Անվտանգության խորհրդի քարտուղար էր։ Մամուլը նրան կապում է նախկին նախագահ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի և միլիարդատեր Ռուբեն Վարդանյանի ոչ պաշտոնական դաշինքի հետ։ Վերջիններս հրապարակավ հանդես են գալիս ընդդեմ «նոր զիջումների»։ տե՛ս Ղարաբաղում բան չի փոխվել․ նախագահին հրաժարական են պարտադրել

Ղարաբաղում բան չի փոխվել․ նախագահին հրաժարական են պարտադրել

Ղարաբաղում բան չի փոխվել․ նախագահին հրաժարական են պարտադրել

Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը վաղը հրաժարական է տալու։ Արցախի «Ազգային ժողով կանոնակարգ» օրենքում հունիսին կատարված լրացումների համաձայն՝ նոր նախագահին առաջիկայում ընտրելու է խորհրդարանը։ Թեկնածուների անունները չեն հրապարակվում։ Հրաժարականի իր տեքստում Հարությունյանը տեղեկացրել է՝ պետնախարար Գուրգեն Ներսիսյանն էլ, որը վերջին շրջանում համակարգում էր Ստեփանակերտի հրապարակում հրավիրվող կառավարական հանրահավաքները, ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նոր պետնախարար է նշանակվել Անվտանգության խորհրդի արդեն նախկին քարտուղար Սամվել Շահրամանյանը, որը Ադրբեջանի հետ մարտին տեղի ուենցած հանդիպումներում գլխավորում էր ղարաբաղյան պատվիրակությունը։ Շահրամանյանին մամուլը կապում է նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ։ Ռուբեն Վարդանյանն ու նախկինները Արդեն մոտ երկու շաբաթ է՝ խոսվում է Հարությունյանի հրաժարականի մասին։ Հարությունյանի վրա ճնշում էր գործադրում նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի և միլիարդատեր Ռուբեն Վարդանյանի կոալիցիան։ Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելուց և Արցախ տեղափոխվելուց հետո միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը պետնախարար էր նշանակվել հենց Արայիկ Հարությունյանի կողմից, կարճ ժամանակ անց պաշտոնանկ էր արվել (այդ թվում նաև ադրբեջանական կողմի ճնշումների պատճառով) և տեղափոխվել ընդդիմություն։ Չնայած հրաժարականի իր տեքստում Արայիկ Հարությունյանը հավաստիացրել է, որ հոժարակամ է գնացել այս քայլին, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը վստահ է՝ որոշումը կամավոր չէր։ «Վերջին շրջանում Հարությունյանի նկատմամբ բավականին լուրջ ճնշում կար տարբեր կողմերից, և բևեռներից մեկը հասավ, մեծ հաշվով, իր նպատակին։ Այդ բևեռի կարկառուն դեմքերն են Արցախի նախկին նախագահները՝ Բակո Սակահյանը, Արկադի Ղուկասյանը, Ռուբեն Վարդանյանը, որը  այդ բևեռը ստեղծելու գործում լուրջ ներդրում ունի։ Պաշտոնից ազատումից հետո՝ փետրվարին, նա ակտիվ ներքաղաքական գործունեությամբ սկսվեց զբաղվել և կոնսոլիդացրեց այդ բոլոր ուժերին, այսինքն՝ նախկին նախագահներին, նրանց շրջապատում գտնվող ուժայիններին և խորհրդարանի երեք ընդդիմադիր կուսակցություններին։ Հիմա այս խմբի պահանջով, կարելի է ասել, Արայիկ Հարությունյանը գնաց այդ որոշմանը», - «Ազատության» հետ զրույցում նշել է Գրիգորյանը։ Պետնախարար Գուրգեն Ներսիսյանի զուգահեռ պաշտոնանկության մեջ քաղաքագետը ակնարկներ չի փնտրում («Ներսիսյանը առանձին քաղաքական միավոր չէ Արցախում»), առավել կարևոր է համարում նախկին վարչակազմի հետ ուղղակիորեն կապված Սամվել Շահրամանյանի նշանակումը պետնախարարի պաշտոնում․ «Սամվել Շահրամանյանը ևս ինքնուրույն գործիչ չէ, ինքնուրույն միավոր չէ, նա հենց այս շրջանակը ներկայացնող դեմքերից մեկն է։ Բակո Սահակյանի նախագահության տարիներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել, մինչև պատերազմը ևս նախարար է եղել, և այս նշանակումը եթե տեղի ունենա, կամ ընտրությունը պետք է Ազգային ժողովը կատարի, եթե նրան ընտրեն նաև նախագահի պաշտոնում, որովհետև կան նաև այդպիսի լուրեր, ապա նշանակում է, որ Արցախում կառավարումը արդեն իսկ իրականացվելու է կոլեգիալ սկզբունքով, այսինքն՝ ստեղծվելու է ինչ-որ մի ոչ ֆորմալ խումբ, կառույց, որը ևս մեծ հաշվով իրականացնելու է բոլոր որոշումների կայացումը»։ Ղարաբաղում արդեն տևական ժամանակ է՝ լարված ներքաղաքական պայքար է ընթանում․ մի կողմից Արայիկ Հարությունյանն էր, մյուս կողմից՝ Վարդանյան-Սահակյան-Ղուկասյանը, երրորդից՝ Սամվել Բաբայանը։ Օգոստոսին իշխանության վրա ճնշումների հանգեցրեցին Ազգային ժողովի նախագահի փոփոխությանը․ Արայիկ Հարությունյանի գլխավորած ուժի ներկայացուցիչը հրաժարական ներկայացրեց, նրան փոխարինեց խորհրդարանական փոքրամասնության՝ «Դաշնակցության» ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը։ Իշխանյանի կարիերային աճը նույնպես կապվում էր նախկին նախագահների ձևավորած բևեռի հետ։ պայքար հայաստանյան աթոռների համար «Իշխանությունը ընդդիմությանը բերեց իշխանության». խորհրդարանի նախագահի փոփոխությունը այսպես էին մեկնաբանում Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ԼՂ ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի գլխավորած «Միասնական հայրեինք» կուսակցությունում։ «Միասնական հայրենիքը» Ղարաբաղի խորհրդարանի երկրորդ ամենամեծ ուժն է, որն այս քննադատում է նախկին նախագահների ձևավորած բևեռի մերկապարանոց հայրենասիրությունը և Արայիկ Հարությունյանի անգործությունը։ Գրեթե 9 ամիս՝ շրջափակված, երկուսուկես ամիս՝ ամբողջությամբ պաշարված Լեռնային Ղարաբաղում, այժմ իշխանափոխություն է տեղի ունենում։ Արայիկ Հարությունյանը, որը վերջին շրջանում անպտուղ խորհրդակցություններ էր անում Աղդամի ճանապարհի, (ադրբեջանական և ռուսական) ինտեգրացիոն առաջարկների վերաբերյալ դիրքորոշում մշակելու համար, հեռանում է։ Աղդամի ճանապարհը փակ է մնում, Լաչինի ճանապարհը չի էլ բացվելու։ Նախկին նախագահների դաշինքի ներկայացուցիչները հրապարակային հայտարարություններում քննադատում են զիջումները՝ հստակ ծրագիր չառաջարկելով։ Երրորդ ուժը՝ Սամվել Բաբայանի գլխավորած կուսակցությունը, մինչ այդ, առաջարկում է հրաժարվել պատրիոտիկ կենացներից և գնալ Ադրբեջանի հետ ուղիղ, չմիջնորդավորված երկխոսության։ Բաբայանը վստահ է՝ ստեղծված իրավիճակում կետային լուծումներ լինել այլևս չեն կարող։ Փաթեթային լուծման շրջանակներում էլ պետք է որոշում կայացվի՝ Արցախ միաժամանակ բեռներ մտնեն և՛ Լաչինի միջանցքով, և՛ Աղդամով, պետք է անդրադարձ լինի Արցախի հետագա կարգավիճակի հարցին, այնտեղ ապրող հայերի անվտանգության երաշխիքներին։ Բակո Սահակյան-Արկադի Ղուկասյան-Ռուբեն Վարդանյանի դաշինքի գործողությունները Սամվել Բաբայանի աջակիցները ներկայացնում են որպես պայքար ոչ այնքան Արցախում, որքան հենց Հայաստանում իշխանություն ստանալու համար։ «2020թ․ արցախյան համապետական ընտրությունների նախօրեին սկիզբ առած, Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա ռազմական ագրեսիայի և Արցախի շրջափակման հետևանքով գագաթնակետին հասած փրկիչ-անձնազոհ պայքարը նորանոր դրսևորումներ է ստանում։ Բեմում՝ հանդիսատեսի առջև միասնականություն և համերաշխություն քարոզող, կուլիսների ետևում՝ միմյանց չհանդուրժող և մերժող քաղաքական խմբակները տառապում-տապակվում են, որ մասնակից չեն Արցախի վերջնական հանձնմանը։ <․․․> Նպատակն, ինչ խոսք, արդարացնում է միջոցները, առավել ևս, երբ այդ նպատակը համազգային է՝ անմասն չմնալ թալանի համար մղվող համահայկական Ավարայրներից և Սարդարապատներից», - օրեր առաջ գրել էր «Միասնական հայերնիք» կուսակցությունը՝ ահազանգելով՝ նախագահին հրաժարական են պարտադրում։