2026, 2 June, Tuesday
Tag

#ռուսները Հայաստանում

Զենքերով բռնվածների թվում կա լրագրող ու բլոգեր. ԱԱԾ

Զենքերով բռնվածների թվում կա լրագրող ու բլոգեր. ԱԱԾ

Ռուսական «Sputnik Արմենիա» գործակալության լրագրող Աշոտ Գևորգյանը, ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանը և ևս 5 անձինք ձերբակալվել են ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով։ Թե ովքեր են մյուս 5 ձերբակալվածները՝ Քննչական կոմիտեն չի ասում։ Նշվում է, որ Գորիսի Վերիշեն բնակավայրի բնակչի մասնակցությամբ, որ Գորիսի Վերիշեն բնակավայրի բնակչի կողմից նախնական համաձայնությամբ է մի խումբ անձանց հետ իրացնելու նպատակով է կատարվել ենթադրյալ հանցանքը։ Ազգային անվտանգության ծառայությունը քրեական վարույթը հարուցել է դեռ օգոստոսի 24-ին, ձերբակալությունները արդեն տեղի են ունեցել սեպտեմբերի 6-ին և 7 -ին։ Ըստ Քննչական կոմիտեի՝ 7 հոգուց 2-ը ձերբակալվել են հրազեն ու ռազմամթերք ապօրինի կերպով իրացնելու պահին: Կասկածյալներին մեղադրանք դեռևս չի առաջադրվել։ լրագրող Աշոտ Գևորգյանը, լուսանկարը՝ Sputnik Արմենիա «Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի զննություն, հարցաքննություններ, բնակարանների և տրանսպորտային միջոցի խուզարկություններ, որի արդյունքում առգրավվել են «AK» տեսակի ինքնաձիգ, մարտական փամփուշտներ, նռնակներ, նռնակի պայթուցիչներ, ատրճանակներ, սվին դանակներ, տարբեր տեսակի ու ռազմական նշանակության գույք, կանեփ տեսակի բույսի թփեր», - նշվել է հաղորդագրությունում։ Թե ո՞րն է եղել այդ զենք-զինամթերքի իրացման նպատակը՝ Քննչական Կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը հրաժարվել է ասել։ Լրագրող Աշոտ Գևորգյանը և ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանը, ըստ նրա, ձերբակալվել են Սյունիքի մարզում են։ Փաստաբան Լիանա Գրիգորյանի խոսքով՝ զենքը հայտնաբերվել է Աշոտ Գևորգյանի մեքենայում։ Գրիգորյանը հավաստիացրել է՝ տեղի ունեցածը թյուրիմացություն է, իր պաշտպանյալները հայտնաբերված զինամթերքի հետ կապ չունեն։ «Կոնկրետ իրենց մոտից չեն հայտնաբերվել, այլ հայտնաբերվել են մեքենայում, իրենք որևէ առնչություն, իմ կարծիքով, չունեն, դա ընդամենը թյուրիմացություն է, կարծում եմ, այս ընթացքում ավելի պարզ կդառնա իրենց մասնակցությունը սույն քրեական գործի շրջանակներում: Մեքենան պատկանում է Աշոտ Գևորգյանին, իրենց հետ եղել են այլ անձինք, այս պահի դրությամբ իրենց մասով որևէ տեղեկություն չունեմ», - ասել է փաստաբանը: Փաստաբանի փոխանցմամբ՝ ձերբակալված լրագրողն ու բլոգերը սեպտեմբերի 6-ին Սյունիքի մարզ էին մեկնել աշխատանքի բերումով, նկարահանումների էին նախապատրաստվում։ Նույն օրն էլ ձերբակալվել են։ Այժմ գտնվում են Գորիսի ՁՊՎ-ում։ Սքրինշոթ 2022-ի հուլիսի 29-ի ակցիայից․ մի խումբ ռուսաստանցիներ հակապատերազմական բողոքի ցույց էին կազմակերպել ՌԴ դեսպանատան մոտ, Բադալյանը և նրա թիմակիցները եկել էին նրանց պատժելու Միկա Բադալյանը ներկայանում է որպես բլոգեր, ընդդիմադիր ակտիվիստ է, մասնակցում էր 2020 թվականի պատերազմին հաջորդած հակակառավարական բողոքի ցույցերին, պարբերաբար ակցիաներ էր կազմակերպում Ռուսաստանի երևանյան դեսպանատան մոտ՝ ի աջակցություն Կրեմլի։ Անցյալ տարվա ապրիլի 23-ին նա կալանավորվել էր ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու մեջ։ Երեք ամիս անց ազատ էր արձակվել՝ «կյանքի հետ անհամատեղելի առողջական խնդիրների» հիմքով։ Փաստաբանները պնդում էին, թե նա նախաինսուլտային վիճակում է։ Աշոտ Գևորգյանը ռուսական «Sputnik» լրատվական գործակալության հայաստանյան գրասենյակի աշխատակից է։ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը երեկ հայտարարել էր, որ քայլեր են ձեռնարկելու կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Դեսպանությունն ընդգծել էր. - «Կապի մեջ ենք այս լրատվական գործակալության խմբագիրների հետ, ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացմանը»։ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտեի Ռուսաստանի մասնաճյուղի փոխնախագահ Իվան Մելնիկովն էլ դիմել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ խնդրելով աջակցել կալանավորված «Սպուտնիկ Արմենիա» ռադիոկայանի լրագրող Աշոտ Գևորգյանի և ռուսամետ բլոգեր Միքայել Բադալյանի ազատ արձակմանը։

Ռուս սպան խոսել է Հայաստանի անունից, հայերը ապօրինաբար ձեռբակալել են

Հուլիսի 18-ի կեսգիշերին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել են Ռուսաստանի քաղաքացի Իրինա Բելաչեուին։ Մեկ օր ՁՊՎ-ում պահվելուց հետո կինը ազատ է արձակվել։  Ղրիմի բռնակցումից և Դոնբասում սկսած պատերազմից հետո 55-ամյա կինը արտագաղթել է Ռուսաստանից և քաղաքական ապաստան հայցել Ուկրաինայում։ Մոսկվան նրան մեղադրում է «միջազգային պաշտպանության ներքո գտնվող հաստատության վրա հարձակման» (ՌԴ ՔՕ 360-րդ հոդված) մեջ․ 2016 թվականին Բելաչեուն Կիևում բողոքի ցույցի է մասնակցել և ձու նետել Ռուսաստանի դեսպանատան վրա։ 2021 թվականին Մոսկվայի դատարանը նրան կալանավորելու որոշում է կայացրել։ Կնոջ նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել։ Մոտ 8 տարի է 55-ամյա Իրինա Բելաչեուն ապրում է Ուկրաինայում, որտեղ քաղաքական փախստականի կարգավիճակ ունի։ Նրա դուստրը՝ Խաննա Նիկոլայենկոն, որը անցյալ տարի է տեղափոխվել Հայաստան, պատմել է, որ մայրն ի սկզբանե Վրաստան էր որոշել գնալ՝ հագստանալու։ Վրաց սահմանապահները, առանց հիմքեր ներկայացնելու, նրա մուտքը երկիր արգելել են։ Բելաչեուն եկել է Երևան՝ այստեղ ապրող երեխաներին տեսակցելու։ «Զվարթնոցում» նրան անմիջապես ձերբակալել են։ «Երևան ժամանելուն պես մորս անձնագրում մուտքի կնիք դրեցին... և անմիջապես հայտնեցին, որ ՌԴ-ում իր դեմ քրեական գործ է հարուցվել, ինչը նշանակում է, որ նա չի կարող օդանավակայանից ներս անցնել, այսինքն՝ մտնել Հայաստան։ Հետո ես ու մայրս մի քանի ժամ անցկացրինք ոստիկանական բաժանմունքում։ Ամենայն հավանականությամբ նրան չեն հանձնի Ռուսաստանին։ Ոստիկանները գրեթե երդվում էին, որ չեն արտահանձնի, բայց դա փաստարկ չէ», - ֆեյսբուքի իր էջում գրել է Նիկոլայենկոն։ Նույն օրը կնոջը տեղափոխել են ՁՊՎ։ ՀՔԱՎ-ից բողոքարկել են ձերբակալման որոշումը։ Հաջորդ օրը նրան ազատ են արձակել։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից ահազանգել են՝ Ռուսաստանի Դաշնության կողմից հետախուզվող քաղաքացիներին ձերբակալելու իրավական ընթացակարգեր Հայաստանում չկա՛ն, Հայաստանը հերթական անգամ ի կատար է ածում Ռուսաստանի ապօրինի պահանջը՝ ձերբակալել ձերբակալել նրանց և գտնվելու վայրի մասին զեկուցել Ռուսաստանի իրավապահ մարմիններին, Իրինա Բելաչեուի նկատմամբ հետապնդումը ապօրինի է։ Ռուս-ուկրաինական պատերազմից հետո Ռուսաստանի կողմից հետախուզվող շուրջ 12 քաղաքացի է այս խնդրով դիմել ՀՔԱՎ։ Նրանց մի մասը, ինչպես Բելաչեուն, ձերբակալվել և ազատ է արձակվել, մյուս մասին փորձել են ձերբակալել։ Բոլոր դեպքերում գործընթացը կանգ է առել՝ հստակ հիմքերի բացակայության պատճառով։ ՁՊՎ-ից դուրս գալուց հետո Բելաչեուն պատմել է AliQRu-ին, որ երևանյան օդանավակայանի ոստիկանության բաժնում իրեն հարցաքննել է ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության (ФСБ) աշխատակիցը: «Հայաստանի ոստիկանությունում ինձ ասացին, որ Ռուսաստանի Դաշնության հետ պայմանագիր ունեն, համաձայն որի՝ իրենք ձերբակալում են նրանց, ովքեր հետախուզման մեջ են․․․ Եկավ ինչ-որ մարդ, ներկայացավ որպես Հայաստանի սահմանապահ ծառայության աշխատակից։ Դատելով արտաքինից՝ ռուս էր։ Ասաց, որ Հայաստանը հետաքրքրված չէ նրանով, որ ես այստեղ ինչ-որ էքստրեմիստական գործողություններ անեմ։ Ասացի՝ ես նման բան չեմ էլ նախատեսում, եկել եմ աղջկաս և թոռանս տեսնելու։ Վերցրեց հեռախոսս, սկսեց լուսանկարաներս նայել։ Ասացի՝ էնտեղ մենակ ծաղիկներ ու փիսիկներ են։ Սկսեց հարցեր տալ, թե՝ որքան հաճախ ես գնում СБУ զեկույցներով, ինչ նացիստական խմբավորումների հետ կապեր ունես և այլն։ Որևէ փաստաթուղթ նա ինձ ցույց չի տվել։ Հարցրեցի՝ դուք ո՞վ եք, ձեր անունը կասե՞ք։ Ասեց՝ Ալեքսանդր։ Վերջ։ Համազգեստի վրա հայերեն ինչ-որ բաներ էին գրած, ուսին կոճակ էր՝ ռուսական գերբով։ Օդանավակայանի ոստիկանական բաժնում նաև սենյակ կար, որի վրա գրված էր՝ Ռուսաստանի Դաշնության ծառայություն։ Նա ինձ հարցաքննեց և հեռացավ։ Հետո եկավ ինձ ձերբակալածը՝ Վարդանյան, եկավ թարգմանիչը, հետո նաև փաստաբանը։ Հարցրեցի՝ ով էր ինձ հարցաքննում, ասացին՝ նա մեզ հետ կապ չունի, նա ձեզ հարցաքննելու իրավունք չուներ, դուք կարող էիք հրաժարվել հարցաքննությունից և այլն»: Բելաչեուն ՌԴ քաղաքացի է, բայց փախստանականի կարգավիճակ ունի Ուկրաինայում։ Հայաստան է եկել փախստականի վկայականով։ Կինը պատմել է նաև իր նկատմամբ Ռուսաստանում նախաձեռնված քրեական հետապնդման մասին․ «2016 թվականին ես արդեն Ուկրաինայում էի։ Մենք ակցիա էինք արել ՌԴ դեսպանատան մոտ։ Այն ժամանակ Սավչենկոն դեռ բանտում էր նստած։ Ես ձվեր եմ նետել Ռուսաստանի դեսպանատան ուղղությամբ։ Ռուսաստանի իշխանության գործողությունների նկատմամբ իմ վերաբերմունքն էի այդպես արտահայտում։ քրեական գործ հարուցեցին իմ դեմ․․․ Բոլոր այս տարիների ընթացքում ես Ուկրաինայում եմ ապրել, Ռուսաստան չեմ վերադարձել»։ 2011 թվականից՝ Ռուսաստանում ընտրությունների կեղծումից, հետընտրական բողոքի ցույցերից (Բոլոտնայայի շարժումը) հետո Իրինա Բելաչեուն ընկերների հետ Ռուսաստանում հիմնել է «Դիմադրության ազատ դպրոցը» («Свободная школа сопротивления»), աջակցել և անձամբ մասնակցել է ուկրաինական Մայդանին, Դոնբասում պատերազմից և Ղրիմի բռնակցումից հետո բողոքի ցույցեր է արել նաև Ռուսաստանում։ 2014-ից տեղափոխվել է Ուկրաինա, մինչ այդ՝ ահազանգել Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից ճնշումների (գաղտնալսումներ, հետապնդումների), իր երեխաների (կիսով չափ եթովպացի են) նկատմամբ ռասիստական հարձակումների մասին։ Ուկրաինայում կինը քաղապաստան է հայցել, տարիներ անց հայցը բավարարվել է։