Ալեքս Ավանեսյանը տան միակ զավակն էր․ հայկական բանակը շարունակում է սպանել
Վերջին մեկ ամսում հայաստանյան Զինված ուժերում արդեն 9-րդ ոչ մարտական մահն է գրանցվում...
Վերջին մեկ ամսում հայաստանյան Զինված ուժերում արդեն 9-րդ ոչ մարտական մահն է գրանցվում...
Инцидент произошел 27 августа. О смерти военнослужащих Минобороны сообщило утром 28 августа. Позже Следственный...
Հունվարից սկսած ոչ մարտական պայմաններում 6 տասնյակի հասնող մահվան դեպք է արձանագրվել
Обвинение предъявлено заместителю командира стрелкового батальона, начальнику штаба воинской части. Он "публично совершил...
․․․Հրամանատարի տեղակալը զինծառայողի արժանապատվությունը նվաստացնող գործողություններ է կատարել՝ համածառայակիցների ներկայությամբ բռնություն գործադրելով․․․
По информации ресурса, оба случая "самоубийства" произошли в одной воинской части...
Երկու զինծառայողներն էլ Արարատի մարզում են եղել
Արտակ Նազարյանի մայրն ու քույրը պահանջում են վերջապես հաշվի առնել նոր և վաղուց ի հայտ եկած հիմքերը և քննել լեյտենանտի սպանությա՛ն վարկածը
Евросуд зафиксировал множество процессуальных нарушений, совершенных внутригосударствленными инстанциями...
Զինծառայող Մուրադ Գրիգորյանի սպանության համար մեղադրանք է առաջադրվել նրա համածառայակցին, ժամկետայինը կալանավորվել է։
Թարմացում․ — Քննչական կոմիտեի՝ ստորև ներկայացված հաղորդագորյթյունը ջնջնվել է ՔԿ-ի պաշտոնական կայքէջից։ Դիրքի ավագի փաստաբան Հրանտ Դավթյանը նշել է, որ հաղորդագրությունը ՔԿ կայքից հեռացել է իրենց պահանջով։ Ավելին՝ ըստ նրա, հրապարակումից մոտ մեկ ամիս առաջ սեռական բնույթի գործողությունների մասով (139 հոդված) մեղադրանքը, ապացույցների բացակայության հիմքով, հանվել է իրա պաշտպանյալի վրայից․ թե ինչո՞ւ է այն հայտնվել նախաքննության ավարտն ազդարարող ՔԿ պաշտոնական հաղորդագրությունում՝ պարզ չէ։ Քննչական կոմիտեն հայտնել է 2021 թվականին օգոստոսի 19-ին երեք զինծառայողներ սպանության հանգամանքները։ Անցյալ տարի օգոստոսի 19-ին Հայաստանի զորամասերից մեկի մարտական դիրքի կացարանում պարտադիր ժամկետային երեք զինծառայողների դիեր էին հայտնաբերվել, երեքն էլ՝ հրազենային վիրավորումներով։ Կոմիետի հաղորդագրության համաձայն, նախաքննության ընթացքում պարզվել է, որ պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկը գումար է պարտք եղել դիրքի ավագին, որը վերջինս մի քանի օր անց պահանջել է։ Ծառայակիցը պատասխանել է, որ կարող է վերադարձնել մարտական հերթապահության ավարտից հետո: Որոշ ժամանակ անց դիրքի ավագը ծառայակցից պահանջել է պարտքից մի քանի անգամ ավելի գումար: Պարզվել է նաև, որ ավագը դիրքի կացարանում սեքսուալ բնույթի՝ համասեռական գործողություններ է կատարել նշված ծառայակցի նկատմամբ, ինչը տեսել է մեկ այլ ծառայակից և պատմել իր երկու համածառայակիցներին։ Վերջիններս սկսել են ծաղրել նրան: Տեղի ունեցածը չհանրայնացնելու և իր բարի համբավը չարատավորվելու մղումներից դրդված՝ դիրքի ավագը պարբերաբար սպառնացել է ծառայակցին, որ իրենց միջև տեղի ունեցածի վերաբերյալ կհայտնի վերջինիս ծնողներին, եթե նշված երեք ծառայակիցներին չսպանի: «2021թ. օգոստոսի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, ծառայողը, ստանձնելով արթուն հերթափոխի պարտականությունները, երեք ծառայակիցներին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ մտել է մարտական դիրքի կացարան, վերցրել ծառայակիցներից մեկին ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգը, տեղադրել փամփշտատուփը, լիցքավորել այն և համածառայակիցներին սպանելու ուղղակի դիտավորությամբ՝ կրակոցներ արձակել քնած վիճակում գտնվող համածառայակիցների ուղղությամբ՝ նրանց պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մահացու հրազենային վնասվածքներ և դուրս եկել կացարանից»: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարտադիր ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ դիրքի ավագին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին: