Ереван прессует родных без вести пропавших в последней войне
«Они никому не причинили вреда. Вы не понимаете, что после пяти лет хождения от двери к двери у людей уже сдают нервы?»
«Они никому не причинили вреда. Вы не понимаете, что после пяти лет хождения от двери к двери у людей уже сдают нервы?»
5 տարի անց 191 մարդ անհայտ կորած է համարվում․ նրանք չկան ո՛չ զոհերի, ո՛չ գերիների ցանկում։
"Находясь на опорном пункте, дивизион заметил приближавшийся отряд, они пытались выяснить, свои ли это. И лично он сказал, что это...
Գեներալ Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել «Ցորի» զորամասի 20 զինծառայողների մահվան համար
Позже с участниками протеста встретился спикер Национального собрания Ален Симонян...
Անհետ կորածների հարազատներն այսօր փակել են Բաղրամյան պողոտան: Նրանք պահանջում են հանդիպում 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ, որպեսզի իմանան, թե ինչ է պարզել նրա ղեկավարած հանձնաժողովը։ Ավելի քան երկու տարի առաջ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցը պատրաստ է դեռ սեպտեմբերից: Իշխանությունները, սակայն, չեն շտապում հանրայնացնել այն․ առաջարկում են սպասել խորհրդարանում դրա քննարկմանը, որն տեղի կունենա փակ ձևաչափով: «Ես գիտեմ, որ բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր պետք է քննվեին, չեն քննվել։ Ինչո՞ւ չեն քննվել։ Դա արդեն ավարտվել չի համարվում», - ասել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։ Ցուցարարները պահանջում էին, որ չորս տարի անց վերջիվերջո հանրությանը ներկայացվի, թե ով և ինչու արեց պատերազմը․ «Բա մարդիկ չիմանա՞ն՝ իրենց երեխաների գլուխն ով է կերել»։ Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հանրային բանավեճի էր հրավիրել երեք նախկին նախագահներին, որ «ապացուցի», թե 1994-ից ի վեր բոլոր բանակցությունները եղել են Արցախը Ադրբեջանին վերադարձնելու շուրջ։ Բանավեճի հրավերը մերժվել էր։ Վերջին օրերի հիմնական մեդիա-թեմային անդրադառնալով՝ անհայտ կորած զինվորներից մեկի հարազատը նշել է․ «Իրենց բանակցություններն ինձ ընդհանրապես չեն հետաքրքրում։ Իրենք սաղն էլ իմացել են, որ այս հարցը պետք է այս ձևով լուծվի՝ ես դրանում համոզված եմ։ Թե նախկին, թե ներկա՝ մեկ է ինձ համար։ Բայց ինչի՞ գնով, մեր երեխեքի կյանքի՞։ Մեզ չեն հարցրել՝ ժողովուրդ, դուք համաձա՞յն եք, որ մենք տանենք ձեր երեխեքին մսաղացը, ու դե Արցախն էլ պիտի տանք։ Տվող էիք՝ տայիք։ Պիտի 5 հազար երեխու վիզ ջարդեիք, նոր տայի՞ք։ Մեզ հարցրե՞լ եք։ Մեզ ասե՞լ եք՝ դու պատրաստ ես զոհաբերե՞լ քո ախպորն ու որդուն»։ Անդրանիկ Քոչարյանը հայտնել էր, որ կարող է ընդունել միայն չորս հոգու՝ քսան րոպեով, մնացածի հետ կհանդիպի հունվարին։ Անհետ կորածների հարազատները մերժել էին առաջարկը՝ պնդելով, որ Քոչարյանը պարտավոր է բոլորի հետ հանդիպել։ Ավելի ուշ ցուցարարներին հանդիպել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և խոստացել հանդիպում կազմակերպել Անդրանիկ Քոչարյանի հետ։ «Այս պահին անհետ կորածների հարազատները խորհրդարանում են», - հայտնել է տեղում աշխատող «Ազատության» լրագրողը։
Мне в голову приходила такая мысль, но я нигде никогда не говорил об этом вслух. Если и была игра, можете...
Ես խոստովանում եմ, որ պատերազմի կոնվեյերը չեմ կարողացել կանգնեցնել՝ խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նիստի մեկնարկին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պաշտոնյան «պատերազմական կոնվեյեր» է անվանում 2020 թվականին նախորդող ժամանակահատվածը։ 2019-ին, ըստ նրա, արդեն պարզ էր, որ գործում է հետևյալ սկզբունքը՝ «խաղաղությամբ տուր այն, ինչ ուզում եմ, այլապես ես այդ նույնը կստանամ պատերազմով»։ Ինքը փորձել է կանգնեցնել այդ գործընթացը, բայց ձախողել է։ 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի այսօրվա նիստի հրապարակային հատվածը մոտ 5 ժամ է տևել՝ Փաշինյանը պատասխանել է թիմակիցների հարցերին։ Վարչապետի հետ հանդիպումը ընդդիմությունը, ինչպես և հունիսի 20-ի նիստին, բոյկոտում էր։ 5-ժամյա հարցուպատասխանից հետո 44-օրյա պատերազմի քննող հանձնաժողովի նիստը դեռ շարունակվել է։ Ուղիղ հեռարձակումը անջատվել է՝ հիմնավորմամբ, թե հրապարակվելու են ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Փաշինյանին ոչ ոք չասեց՝ հող հանձնի Ըստ վարչապետի, պատերազմից խուսափելու տեսական հնարավորություն կար, բայց միայն մեկ պայմանով՝ «Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման, եթե պայմանականորեն ասենք, հայկական տեսլականից հրաժարվելը»։ Կազանյան փաստթղթից հետո (հայկական կողմը համաձայնել է այն ստորագրել, ադրբեջանականը՝ կտրականապես մերժել) բանակցային իրավիճակը գնալով վատթարացել է և հանգել 2016-ի «անավարտ մնացած» քառօրյա էսկալացիային։ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թիմակիցներն ասում են, որ կային Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման տարբերակներ՝ մեկ այլ հարցի պատասխանելով, ասել է Փաշինյանը․ «Շատ լավ, լուծեիք, հիմա ի՞նչ եք եկել բոլորին բացատրում, թե 1993 թվին ինչ պետք է լիներ, 1994 թվին ինչ պետք է լիներ, 2002 թվին ինչ պետք է լիներ, 2007-ին՝ ինչ, 2016-ին՝ ինչ, նույնիսկ 2018-ին՝ ինչ պետք է լիներ։ Թող լիներ, լուծեի՛ք»։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հակադարձել է՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք արտգործնախարար աշխատած Վարդան Օսկանյանն «այդ հարցի պատասխանը տվեց, ասաց՝ բոլոր տարբերակները կային, բայց լեգիտիմության խնդիր կար, իսկ Փաշինյանը լեգիտիմ իշխանություն ունեցող անձնավորություն էր, որը պետք է լուծեր այդ խնդիրը»։ Փաշինյանն արձագանքել է․ «Այս պարագայում իմ վարչապետ դառնալուց հետո ոչ թե սոցիալական ցանցերով գրեիք՝ հողերը տալիս է, Ղարաբաղը տալիս է, այլ գրեիք՝ լեգիտիմություն ունես, գնա տուր, Ղարաբաղն էլ տուր, տարածքներն էլ տուր, էն մեկը տուր, էս մեկը պահիր։ Գրեիք ու հրապարակեիք, զանգեիք, նամակ գրեիք։ Երբ Տեր-Պետրոսյանի հետ հանդիպում էր եղել 2018 թվին, հետագայում հարց հնչեց (պատերազմից հետո)՝ ինքն ի՞նչ է ասել, ես ասացի, որ ասել է՝ հողերը տուր։ Իրենք սկսեցին հերքել։ Հիմա հնարավորություն կունենայի ասելու, որ գոնե Լևոն Տեր-Պետրոսյանն է ասել՝ տուր։ Բայց նույնիսկ դա իրենք հերքեցին, ես սուտ դուրս եկա»։ Մեկ այլ հարցի պատասխանելով՝ պաշտոնյան հայտարարել է, թե իր մտքով էլ է անցնել, որ 2018-ի հեղափոխության ժամանակ «իշխանությունն իրեն զիջեցին, որովհետև գիտեին՝ ինչ է լինելու»․ «Անցել է մտքովս, բայց դրա մասին ոչ մի տեղ ոչ մի անգամ բարձրաձայն չէի ասել։ Եթե խաղ կար, կարող եք վստահ լինել՝ ես այդ խաղի մասնակիցը չեմ»: Բանակայինները խաբում էին Խոսելով 2018-2020 թվականներին բանակի մարտունակության մասին՝ Փաշինյանը ասել է, թե բանակային իշխանությունները հավաստիացրել են իրեն, որ լայնածավալ պատերազմի վերսկսման դեպքում հեշտ չի լինելու, բայց Պաշտպանության բանակը և Հայաստանի զինված ուժերը ի վիճակի են կատարել իրենց առջև դրված խնդիրները։ «Մի կողմից՝ մեզնից ակնկալում են անհամաչափ զիջումներ, մյուս կողմից՝ մեր բանակն ասում է՝ դժվար կլինի, բայց մենք խնդիրը կլուծենք: Եվ տեղի են ունենում Հուլիսյան մարտերը, որտեղ մեր բանակը մարտական պայմաններում ոչ մի զոհ չի տալիս․․․ Քաղաքական ղեկավարությունն ինչի՞ հիման վրա պիտի գա, ասի՝ ժողովուրդ ջան, մեկ է, մենք անհամաչափ զիջումների պիտի գնանք: Բա չե՞ն ասի՝ մի րոպե, բա էն հաղթանակը՞, բա մեր բանակի մարտունակությունը՞, զիջո՞ւմ եք տալի՞ս եք», - նշել է Փաշինյանը։ 2020 թվականի սեպտեմբերի 25-ը, այսինքն՝ պատերազմից երկու օր առաջ, պատասխանատու մարմինները պատերազմի հավանականությունը ընդամենը 30 տոկոս են գնահատել․ «Այդ գնահատումը եղել է ոչ միայն հետախուզության, այլև մի շարք այլ տվյալների, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ ունեցած շփումներից։ Ինձ ուրիշ բան էլ է զեկուցվել. որ պատերազմի հավանականությունը 30 տոկոս է․․․ Ինձ մի քանի անգամ զեկուցվել է, որ մեր միջազգային գործընկերները նույնպես պատերազմը քիչ հավանական են համարում և կոչ են անում, որ Հայաստանի զինված ուժերը կտրուկ գործղություններ չիրականացնեն, էսպես ասած՝ չեղած տեղից պատերազմ չսադրելու համար»։ Փաշինյանը հավելել է՝ այն ժամանակ և՛ս այդ գնահատականի հետ առանձնապես համաձայն չի եղել։ Սպառազինություն գնելու հարցում, ըստ նրա, գումարի խնդիր չի եղել։ Հարցին՝ բանակը որևէ սահմանափակում ունեցե՞լ է քաղաքական որոշման արդյունքում որևէ զինատեսակ չօգտագործելու համար, Փաշինյանը պատասխանել է՝ այդ մասին կխոսի դռնփակ նիստում, այնուամենայնիվ որոշ փակագծեր է բացել. - «Եղել են զինատեսակներ, որոց հետ կապված իրավունքը լիարժեք և ամբողջությամբ Հայաստանի Հանրապետությանը չի պատկանել»։ Ճշտող հարցին՝ խոսքն «Իսկանդերի՞» մասին է, Փաշինյանը պատասխանել է․ «Կասեմ փակ հատվածում կխոսեմ»։ Փաշինյանը հիասթափված է ինքն իրենից և դասալիքներից Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հարցրել է՝ ո՞րն է եղել զինված ուժերում ամենամեծ բացասական բացահայտումը։ Փաշինյանը պատասխանել է, թե իր համար շոկ էր տեսնել դասալքության կամ դրան նմանվող դեպքերի բավական մեծ ծավալը։ Հետագայում խոսել է նաև «բարձրաստիճան զինվորականների» մասին, որոնք բանակի շարքերում խուճապ էին տարածում։ Փաշինյանը որոշ օրինակներ է բերել՝ «դեպք ունենք, երբ Ադրբեջանը ռազմավարական բարձունք է գրավել, մեր զորքերը հետ են գրավել, և մեր հրամանատարի կողմից հրաման է տրվել՝ թողնե՛լ բարձունքը»։ Թե ինչու է նման հրաման հնչել՝ հայտնի չէ: Մեկ այլ քրեական գործով անցնող բարձրաստիճան սպան, ըստ նրա, խուճապ է տարածել և հետ քաշվելու հանձնարարական տվել, ասել՝ «գնացեք ասե՛ք՝ հողերը տված ա, անիմաստ բան եք անում, քաշվե՛ք, գնացե՛ք ստեղից»: Փաշինյանը մի քանի այլ օրինակներ էլ է հիշատակել, որոնք կոչված են հիմնավորելու, որ պատերազմում այսքան կորուստներ չունենալն ու այկերպ չպարտվելը ֆանտաստիկայի ժանրից չէր։ Կարելի է կարծել, որ այն, ինչ տեղի է ունեցել առաջնագծում, նպատակ ուներ իշխանափոխություն կազմակերպել Հայաստանում՝ հավելել է վարչապետը․ «Ես անկեղծ ասում եմ, շատ երկար՝ մինչև պատերազմի ավարտը նույնիսկ, ես ինձ թույլ չեմ տվել մտքով այդպիսի բան անցկացնել: Բայց հետագայում ինչ-որ իրադարձություններ վերլուծելով՝ հետահայաց ես մեկ-մեկ սկսում եմ մտածել դրա մասին: Ընդ որում՝ այդ վարկածը ուժեղացել է նաև Սոթք-Խոզնավարի հատվածում տեղի ունեցած իրադարձություններով, որոնց հետ կապված էլ հարցեր կան, այսինքն՝ քրեական գործ կա, մեղադրանք կա, մեղադրյալ կա, բայց բացատրություն չկա»։ Քոչարյանի հարցին՝ նոյեմբերի 9-ի դրությամբ զինված ուժերում կար ավելի քան 117 հազար անձնակազմ, ինչպե՞ս 117 հազարից չգտնվեց 5 հազար մարդ, որ կպահեր Շուշին, Փաշինյանը պատասխանել է՝ այդ դրվագով դատարանում արդեն գործ կա և խոստացավ շարունակությունը ներկայացնել դռնփակ նիստում․ «Ինձ զեկուցվել է, որ Շուշիում մենք զինվոր չունենք, ես հարցրել եմ՝ ինչո՞ւ, և ստացել եմ պատասխան, որը դռնփակ ռեժիմով պատրաստ եմ հրապարակել»։ Ես ինձ ամեն ինչում մեղավոր եմ համարում՝ ավելի ուշ հայտարարել է վարչապետը․ «Քաղաքական, բարոյական, հոգեբանական, մարդկային մակարդակներում, բացարձակապես ամեն ինչի մեջ մեղավոր եմ համարում, հետո ասում եմ՝ լավ, դա դեկլարացիան է, տեքստը։ Երբ սկսում եմ ձևակերպել իմ մեղադրական եզրակացությունը, սկսում եմ, ձևակերպում եմ, ձևակերպում եմ, ձևակերպում եմ..․ մեկ էլ ինչ-որ մի տեղ մտնում եմ փակուղի»։ կովսակա՞ն, թե՞ Զանգելան «Գալիս, ինձ ասում են՝ Կովսականը տվիր, հետո ասում են՝ պատերազմը չկանգնեցրիր։ Հետո բացում ենք, տեսնում, որ Կովսական չէ, այլ Զանգելան (հեռուստաէկրանին այն դարձել է Կովսական, բանակցային գործընթացում մնացել է Զանգելան), որը պիտի վերադարձվեր, այդ թվում՝ Կազանի փաթեթում, բայց որի վերադարձը, Սերժ Սարգսյանի վկայությամբ, բավարար չի եղել այս խնդիրը լուծելու համար։ ․․․Մի նախադասության մեջ ինձ մեղադրում եք, որ Կովսականը հանձնել եմ, մյուս նախադասության մեջ մեղադրում եք, որ Զանգելանը չեմ հանձնել», - հավել է Փաշինյանը։
"Шуши и размещение миротворцев в Мегри было для меня красной линией. Пока Шуши стоял, борьба имела...
պատերազմը կանգնեցնելու 5 փորձ, փախստականների վերադարձ/Շուշիի հանձնում, ԳՇ-ն չէր զեկուցում, տեղի ունեցավ սողացող անկում․․․
«Մամ ջան, իմ մոտ ամեն ինչ լավ է։ Կարոտում եմ։ Ի՞նչ ասեմ։ Պատմելու բան չկա։ Պետք չէ անցյալով ապրել, որովհետև առջևում մեզ շատ ուրախ և երջանիկ օրեր են սպասում․․․»
Կալանավորվել են 2020-ի նոյեմբերի 10-ին զանգվածային անկարգությունների մասնակցած անձինք․․․