Ադրբեջանը հետ կանչեց իր բանաձևը
Երեկ ՄԱԿ-ում պետք է կայանար Ադրբեջանի կողմից ներկազյացված բանաձևի քննարկումը, որը վերջին օրերին առավել ակտիվ էին քննարկում թե Ադրբեջանում, թե Հայաստանում: Սակայն քննարկումը չկայացավ. «Իրավիճակն Ադրբեջանի օկուպացված տարածքներում» անունը կրող բանաձևը ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը հետ կանչեց:
Տվյալ բանաձևը կարող է քննարկվել ՄԱԿ-ի վեհաժողովի հաջորդ նստաշրջաններից մեկում: