2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Ֆրանսիայում դպրոցի վրա հարձակված տղամարդը վրեժ էր լուծում երեխաների համար

Ֆրանսիայի Թուլուզ քաղաքի հրեական քոլեջի վրա հարձակման մեջ կասկածվող տղամարդը հայտարարել է, որ որոշել է գնալ ոճրագործության, որպեսզի  վրեժ լուծի Պաղեստինում սպանված երեխաների համար: Այս մասին հայտնում է AFP գործակալությունը` վկայակոչելով Ֆրանսիայի Ներքին գործերի նախարար Կլոդ Գեանին:

Ըստ նախնական տվյալների` 24-ամյա տղամարդը կապված է Ալ-Ղաիդայի հետ:

Այսօր վաղ առավոտյան Թուլուզում սկսվել է հանցագործի ձերբակալմանն ուղղված գործողությունը, որի հետևանքով վիրավորվել է երկու ոստիկան:

AFP-ի տեղեկություններով` ոստիկանները գործողության անցկացման վայր են բերել կասկածյալի մորը, սակայն վերջինս հրաժարվել է խոսել որդու հետ:

«Նա հայտարարել է, որ առանձնապես չի կարող ազդել նրա վրա», - ասել է ՆԳ նախարարը:

Հիշեցնենք, որ մարտի 19-ին տղամարդը կրակ էր բացել դպրոցի կանգառում կանգնած մարդկանց ուղղությամբ և փախուստի դիմել մոտոցիկլետով: Հարձակման հետևանքով 4 մարդ էր զոհվել: