Талиш и Матагис перешли под контроль противника из-за бездействия полковника
«Полковник обязан был привести весь персонал и средства военчасти к состоянию полной боевой готовности...
«Полковник обязан был привести весь персонал и средства военчасти к состоянию полной боевой готовности...
Գնդապետը կազմակերպել և անցկացրել է զորամասի կազմավորման օրվան նվիրված խնջույք, որի ընթացքում․․․
Ոչ դեկտեմբերի 27-ին, ոչ նախորդող կամ հաջորդող օրերին ՊԲ որևէ ստորաբաժանում, որևէ զիծառայող ընդգրկված չեն եղել որևէ մարտական գործողության մեջ և նույնիսկ մեկ կրակոց չեն արձակել: Շփման գծի ամբողջ երկարությամբ հրադադարի ռեժիմը պահպանվել և պահպանվում է, հայտնում է Արցախի պաշտպանության բանակը։ «Դեկտեմբերի 29-ին համացանցի ադրբեջանական տիրույթում տարածվել են կադրեր, որտեղ, ադրբեջանական կողմի պնդմամբ, պատկերված են Արցախի օկուպացված Հադրութի շրջանի Հակակու գյուղի մերձակայքում սպանված 6 հայ զինծառայողների մարմիններ: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը ևս մեկ անգամ վերահաստատում է ավելի վաղ արված իր հայտարարությունն այն մասին, որ ո՛չ դեկտեմբերի 27-ին, ո՛չ նախորդող և ո՛չ էլ հաջորդող օրերին ՊԲ որևէ ստորաբաժանում, որևէ զիծառայող ընդգրկված չեն եղել որևէ մարտական գործողության մեջ և նույնիսկ մեկ կրակոց չեն արձակել: Շփման գծի ամբողջ երկարությամբ հրադադարի ռեժիմը պահպանվել և պահպանվում է», - ասված է հայտարարությունում: Արցախի ՊԲ-ն ընդգծել է՝ «ակնհայտ է, որ Ադրբեջանը, ներկայացված «մարտերի» պարագայում, խոսում է իրենց իսկ կողմից վերահսկվող տարածքների խորքում, առաջնագծից բավական հեռու գտնվող գյուղի մասին, որտեղ հայտնվելու համար ՊԲ զինծառայողները պետք է հատեին առաջնագիծը և ռազմերթ կատարեին թշնամու թիկունքում, ինչը, հաշվի առնելով հենց իրենց՝ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների առկայությունը, ինչպես նաև ՌԴ խաղաղապահ առաքելության գործոնը, ուղղակի հնարավոր չէ»: Ըստ ՊԲ-ի, պակաս կարևոր չէ նաև այն «զուգադիպությունը», որ նախօրեին Ադրբեջանը խախտել է վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությունը և չի թույլատրել որոնողական խմբերի մուտքը տարածքներ, որտեղ, իրենց պնդմամբ, ընթացել են այդ «մարտերը»։ «Եվ սա այն դեպքում, երբ որոնողական խմբերի՝ այդ տարածքներում աշխատանքների շուրջ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեկտեմբերի 27-ին, այսինքն, ադրբեջանական կողմի պնդմամբ, հենց այն օրը, երբ «մարտեր էին ընթացել»։ Նշված փաստերի համադրությունը, գրել է ՊԲ-ն, ենթադրելի է դարձնում, որ ադրբեջանական կողմի գործողություններն ու հայտարարությունները «նպատակ ունեն կոծկել հերթական պատերազմական հանցագործությունը, և հենց այդ նպատակին է միտված եղել որոնողական խմբերին հիշյալ տարածքներ մուտք գործելու թույլտվությունից հրաժարվելը»: Ներկայում ակտիվ աշխատանքներ են ընթանում՝ պարզելու տարածված կադրերում պատկերված անձանց ինքնությունը։ Պաշտպանության բանակը չի բացառում, որ գործ ունենք ավելի վաղ ադրբեջանական գերության մեջ հայտնված քաղաքացիների դաժան սպանության հետ։ Արցախի ՊԲ-ն խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի այս գործելաոճը, ինչը հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանությանը: Արցախի Հանրապետությունը հետևողական է լինելու Ադրբեջանի գործած պատերազմական հանցագործությունները բացահայտելու հարցում։
«Всю ночь и утром продолжались поисковые работы. При посредничестве российских миротворцев осуществляются шаги для...
«Անհայտ պայմաններում կորել է կապը Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ՊԲ մարտական դիրքերի անձնակազմի հետ»։
Երևան-Գորիս ճանապարհին դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել․․․
Среди них военнослужащий запаса Навасардян Ален Артакович 1989 года рождения, военнослужащий запаса Саргсян Норайр Пайлакович, 1967...
Սեպտեմբերի 27-ին մարտական գործողությունների սկսվելուց ի վեր հայկական կողմը հրապարակել է ընդհանուր թվով 1707 զոհված․․․
Մարտական գործողությունների սկզբից ի վեր զոհվել է 207 զինծառայող և 12 քաղաքացիական անձ, որոնցից 2-ը՝ Գեղարքունիքում։
«Уважаемые соотечественники, мы снова надеемся на вашу помощь для обеспечения необходимого запаса...
Մարտական գործողությունների սկզբից ի վեր զոհվել է 158 զինծառայող և 12 քաղաքացիական անձ, որոնցից 2-ը՝ Գեղարքունիքում։
«В боях за защиту Родины отдали свои жизни 54 бойца. Количество раненых уточняется. Раненых много»...