Родителям погибших в армии солдат нужен хоть какой-нибудь ответ президента Армении
Если не хочет уделить каждому из нас 5 минут – нас всего 5 человек – пусть напишет черным по белому, что отказывается от обещания, либо пусть...
Если не хочет уделить каждому из нас 5 минут – нас всего 5 человек – пусть напишет черным по белому, что отказывается от обещания, либо пусть...
Ոստիկանների կողմից այս անգամ ակցիան չխոչընդոտելը զինվորների ծնողները բացատրում էին այն փաստով, որ Սերժ Սարգսյանը Հայաստանում չէ, երեկ նա մեկնել է Մոսկվա:
«Будь у Сержа Саргсяна желание раскрыть эти дела, он принял и выслушал бы нас. А если не принимает, значит, это дело его рук, убийства...
«Հայրենիքը պաշտպանող Արծիվներին հոշոտել են Հայոց բանակի «սպաները»՝ ճիճուները, ճիվաղները, վիժվածքները» գրառումով․․․
«Մեր երեխաներին արագիլը չի բերել, որ պահենք, մեծացնենք, իսկ իրենք բանակում հոշոտեն, ու ոչ մեղավոր են բացահայտել, ոչ էլ պատժվող է եղել», ֊ ասել է Մուրադյանը։
The protesters had opened a poster in front of the Palace with the names and photos of the five soldiers, Tigran Ohanjanyan, Valeri Muradyan, Artur Ghazaryan, Araik Avetisyan, and Arman Muradyan...
«Убийца – Серж Саргсян!», - кричали родители. Демонстранты развернули плакат с фотографиями пяти погибших солдат - Тиграна Оганджаняна...
«Ասացի՝ պարոն Աբրահամյան, այսօր ես ունեմ գերեզման, սակայն չունեմ երեխայիս մահվան պատճառը, ո՞նց եք նայում դրան։ Նաև հարցրի՝ ես չեմ ծնողը, Աստված չանի, որ դուք լինեք իմ փոխարեն...
"In 2009, I met with [then] Prime Minister Tigran Sargsyan: that time too I thought there would be a fair investigation of the case, the guilty will...
«Я сказала, что есть могила сына, однако нет причины смерти моего ребенка, как вы на это смотрите? А еще спросила...
Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայող Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ընթացքում փորձել է պարզել, թե ինչ գումար է տվել նախարարությունն իրենց ընտանիքին, որի մասին Մարգարիտա Խաչատրյանը վերջին օրերին տարբեր անձանց միջոցով փորձում է հիշեցնել ու հրապարակավ պախարակել իրեն։ Epress.am-ի հետ զրույցում զինվորի մայրը պատմել է, որ որդու սպանությունից հետո պետականորեն հասանելիք գումար է հատկացվել հուղարկավորության ծախսերը հոգալու համար, ինչը հաստատել է նաև Օհանյանը։ Նախորդ հինգշաբթի Մուրադյանը Epress.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել էր, որ ՀԱԲ-ի Անո ներկայացած մի կին մոտեցել է իրեն ու ասել, որ Վալերի Մուրադյանի թաղման օրը «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը (հայտնի է Մառոզ մականունով) ՊՆ-ին խնդրել է գումար փոխանցել Մուրադյանների ընտանիքին ինչպես թաղման ծախսերը հոգալու, այնպես էլ բնակարան գնելու համար, և վերջիններս ընդունել են դա։ Մուրադյանի խոսքով՝ բնակարանի մասին զրույցներն ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը։ «Այդ ամենը ասվում է մեզ վարկաբեկելու համար, մենք բնակարան չենք ստացել», - ասել է զոհված զինվորի մայրը։ « Օհանյանին ասացի՝ նախ ով էր խնդրել, որ իմ երեխուն սպանեիք, հետո էլ գումար բերեիք թաղման համար։ Երբ հարցրի՝ դուք ի՞նչ գումար եք ինձ տվել, նա ասաց՝ տիկին Նանա, նման բան մի ասեք, դա ձեզ հասնում է, անօրինական ոչինչ չի արվել, ձեզ հասել է օրինական հատկացված գումարը։ Նա նաև ասաց, որ ուշադրություն չդարձնեմ նման խոսակցությունների վրա, ես էլ ասացի՝ ո՞նց ուշադրություն չդարձնեմ, եթե էդ մարդիկ նպատակով եկել էին, որ ինձ ամաչեցնեն ու խայտառակեն։ Ես ամաչելու ոչինչ չունեմ՝ ես ծնող եմ, որի երեխուն սպանել են ԼՂՀ-ի բանակում, ու եթե ինձ գումար են հատկացրել թաղման համար, ես պարտավոր չեմ ի լուր աշխարհի այդ մասին հատարարություններ անել», - ասել է Մուրադյանը։ Կնոջ խոսքով՝ նախարարը խոստացել է նույն հարցի շուրջ խոսել նաև Մարգարիտա Խաչատրյանի հետ։ «Օհանյանից պահանջեցինք հանդիպում կազմակերպել նախագահի հետ և խնդրեցինք միջնորդել՝ ԱԺ-ում հանձնաժողով ստեղծել, որպեսզի գործերը դրվեն հանրային քննարկման։ Ինքը խոստացավ, մենք էլ դիմում ենք գրել, որը հիմա հանձնելու ենք ու սպասենք», - եզրափակել է Մուրադյանը։
"We asked Ohanyan to organize a meeting with the president and to intervene to create a commission in the National Assembly, so that the cases can...